478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+24
Եղանակը Երևանում
Հայ
«Արի տուն» և «Սփյուռքի ամառային դպրոց» ծրագրերի շրջանակում 2015 թվականին Հայաստան կայցելի շուրջ 1400 երիտասարդ
18:39
10 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /Նովոստի–Արմենիա/. «Արի տուն» և «Սփյուռքի ամառային դպրոց» ծրագրերի շրջանակում 2015 թվականին Հայաստան կայցելի շուրջ 1400 երիտասարդ, երեքշաբթի ՀՀ կառավարության նիստի ընթացքու ասաց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։

Նրա խոսքով` «Արի տուն» ծրագիրն իրականացվում է վեցերորդ անգամ և ծրագրվում է, որ այս տարի ծրագրի շրջանակում Հայաստան կայելի շուրջ 1100 սփյուռքահայ երիտասարդ։

Նա նաև նշեց, որ «Սփյուռքի ամառային դպրոց» ծրագրի շրջանակում էլ Հայաստան կայցելի շուրջ 250 երիտասարդ ուսուցիչ։

«Ծրագիրն անցկացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ և մեծ ճանաչում է վայելում, քանի որ աշխարհում հայ ուսուցիչների վերապատրաստումը իրականացվում է միայն Լիբանանի Հայկազյան համալսարանում, իսկ հիմա` նաև Հայաստանում»,– ասաց Հակոբյանը։

ՀՀ սփյուռքի նախարարությունը Երևանի պետական համալսարանի բազայի վրա  կազմակերպում է «Սփյուռք» ամառային դպրոց: Ծրագրի նպատակն է աջակցել Սփյուռքի հայ համայնքներում ազգային ինքնության պահպանմանն ու զորացմանը, հայոց լեզվի իմացության մակարդակի բարձրացմանը, Սփյուռքի ԶԼՄ-ի գործունեությանը, ինչպես նաև համայնքների ինքնակազմակերպմանը:

«Սփյուռք» ամառային դպրոցում դասընթացներն ընթանալու են հինգ ուղղություններով` հայոց լեզվի արագացված ուսուցում, ազգային երգի ու պարի խմբավարների, պարուսույցների վերապատրաստում, կրթօջախների տնօրենների, կազմակերպիչների և ուսուցիչների վերապատրաստում, սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դպրոց, սփյուռքի լրագրողների վերապատրաստում:

«Արի տուն» ծրագիրը  մեկնարկել է 2009-ին: Ծրագրի շրջանակում 6 տարվա ընթացքում Հայաստան է այցելել շուրջ 5000 հայազգի երիտասարդ` աշխարհի 43 երկրից: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:57
21 Օգոստոսի 2017
Սերժ Թանկյանի կինը հուզիչ շնորհավորանք է հղել ամուսնուն (ՖՈՏՈ)
Աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանի կինը` Անժելա Մադաթյանը, շնորհավորել է ամուսնուն ծննդյան օրվա կապակցությամբ:
13:46
21 Օգոստոսի 2017
Մահացել է հայտնի գրող Պերճ Զեյթունցյանը
79 տարեկանում մահացել է հայտնի գրող, թատերագիր Պերճ Զեյթունցյանը։
16:30
18 Օգոստոսի 2017
Գերմանիայում ավանդական հայկական լավաշ կթխվի
Գերմանիայում հանդիսավորապես կբացվի լավաշի առաջին թոնիրը:
13:00
18 Օգոստոսի 2017
Արոնյանի սիրո խոստովանությունը` Աստվածաշնչի ամենագեղեցիկ տողերով (ՖՈՏՈ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Facebook–ի իր էջում իր հարսնացուի` Արիանա Կաոիլիի հետ լուսանկարների շարք է հրապարակել։
21:08
17 Օգոստոսի 2017
Քլոե Քարդաշյանի ընկերը նրան Հայաստանի ոսկե զինանշան է նվիրել (ՎԻԴԵՈ)
Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը` Քլոե Քարդաշյանը, յուրօրինակ նվեր է ստացել։
16:40
17 Օգոստոսի 2017
Ռուսաստանում վերջնականապես արգելվեց «Եհովայի վկաներ»–ի գործունեությունը
ՌԴ արդարադատության նախարարությունը «Եհովայի վկաներ» կազմակերպությունն ընդգրկել է արգելված կազմակերպությունների ցանկում:
17:04
16 Օգոստոսի 2017
Սիթիբանկում պատանդներ պահած գործարար Արամ Պետրոսյանին 50 հազ.ռուբլու հայց է ներկայացվել
Արամ Պետրոսյանի նկատմամբ գործի տուժած կողմը նրան 50 հազար ռուբլու քաղաքացիական հայց է ներկայացրել։
16:26
15 Օգոստոսի 2017
Հեռախոսային «ալո» ողջույնը 140 տարեկան է
«Ալո» հեռախոսային դիմելաձևը նշում է 140–ամյակը։
17:24
11 Օգոստոսի 2017
Երևանում երթուղային «Գազելները» կարող են մնալ անցյալում
Անդրադառնալով  տրանսպորտային գների աճին, Նիկոյանը նշեց, որ բոլոր ջանքերը գործադրվում են՝ դրանից խուսափելու համար:
20:04
10 Օգոստոսի 2017
Հայ սոցիոլոգը նշել է, թե օրական քանի ծխախոտն է անվտանգ
Հայաստանի բնակիչներն օրական ավելի պակաս ծխախոտ են սկսել օգտագործել:
18:31
09 Օգոստոսի 2017
Փորձագետը նշել է Հայաստանում զբոսաշրջիկների թվի ավելացման ամենաարդյունավետ տարբերակը
Փառատոները սեփական ներուժը ցույց տալի արդյունավետ ձև է, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում:
20:26
08 Օգոստոսի 2017
Թուրքիայի իշխանություններն առգրավել են Սևան Նշանյանի բանկային խնայողությունները
«Պետությունն առգրավել է այն,, քանի որ այլ ելք չեն գտել իմ դեմ», - գրել է Նշանյանը: