481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+17
Եղանակը Երևանում
Հայ
Աշխարհում մինչ օրս շարունակվում է ցեղասպանության քաղաքականությունը. փորձագետ
16:30
10 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Աշխարհում ցեղասպանության քաղաքականությունը շարունակվում է մինչ օրս, երեքշաբթի լրագրողներին ասաց Վարդան Խաչատրյանը։

«Փոքր բնիկ ժողովուրդների ոչնչացման գործընթացն այսօր, ըստ էության, նույնն է, ինչ հարյուր տարի առաջ։ Այն քաղաքական լծակ է դարձել»,– նշեց Խաչատրյանը։

Նրա խոսքով` համաշխարհային հանրությունն ամեն ցեղասպանությունից հետո հայտարարում է, որ նման բան այլևս չպետք է կրկնվի, լինի դա Հայոց ցեղասպանությունը կամ ավելի ուշ իրականացված ցեղասպանությունները։ «Ինչպես տեսնում ենք, այդ հանցագործություններն ամեն անգամ կրկնվում են»,– ասաց փորձագետը։

Նրա կարծիքով` այս տեսանկյունից պետք է հատուկ ուշադրություն դարձնել այն փաստին, որ Թուրքիայի պետական  քաղաքականության հետևանքով իրականացված ցեղասպանությունները, որոնցից ամենահայտնին Հայոց ցեղասպանությունն է, անպատիժ են մնացել։

Փորձագետը կարծում է նաև, որ հասարակությունը շատ սառն է վերաբերվում մարդկանց, այդ թվում կանանց և երեխաների ոչնչացման փաստին։ «Երևի արդարացի են այն ձևակերպումները, որոնց համաձայն` այն տեխնոլոգիական փոփոխությունները, որոնց մարդը հարմարվում է, փոխում են նրա աշխարհայացքը»,– նկատեց Խաչատրյանը։

Նա հիշեցրեց, որ Իսլամական պետության գրոհայինների սպանած 150 կանանցից 38-ը հղիներ էին։

«Գնդակահարությունն ինքնին սարսափելի հանցագործություն է, սակայն երբ նման գազանություն է իրականացվում հղի կանանց հանդեպ, և դրանից հետո որևէ լուրջ պատասխան չի լինում հասարակության կողմից, որպեսզի դադարեցվի այդօրինակ դաժանությունը, ապա բնական է, որ մարդկության դեմ իրականացվող այդ հանցագործությունները կշարունակվեն»,– ասաց փորձագետը։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:57
29 Մայիսի 2017
«Երևանյան ամառ 2017»–ի անմոռանալի միջոցառումներ են սպասվում մայրաքաղաքում
Մարզամշակութային շուրջ 60 միջոցառումներ կանցկացվեն Երևանում «Երևանյան ամառ 2017» ծրագրի շրջանակում:
20:41
29 Մայիսի 2017
Թոմ Քաթինա. մենք այնտեղ ենք, որ օգնենք մարդկանց, մնացածն Աստծո գործն է
Aurora Prize-2017 մարդասիրական մրցանակի թափնեկիր, բժիշկ Թոմ Քաթինան երկուշաբթի հյուրընկալվել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում։
13:10
29 Մայիսի 2017
UFC մարտիկը ռինգում հաղթանակից անմիջապես հետո ամուսնության առաջարկ է արել սիրելիին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Խառը ոճի շվեդ մարտիկն ընկերուհուն ամուսնության առաջարկ է արել ռինգում։
11:22
29 Մայիսի 2017
«Արթիկ» ՔԿՀ–ի դատապարտյալը ռեկորդ է սահմանել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Ռեկորդը գրանցելու համար նյութերը կուղարկվեն «Դյուցազնագիրք» ասոցացիա ՀԿ:
20:05
28 Մայիսի 2017
Քառօրյա դիետա. ապշեցուցիչ արդյունք 4 օրում
Ներկայացնում ենք ընդամենը 4 օր տևող դիետա։
18:55
28 Մայիսի 2017
Կինն անսովոր կերպով է արձագանքում սեփական մեքենայի առևանգմանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ–ում կինն անսովոր կերպով է արձագանքում` տեսնելով, որ իր մեքենան առևանգում են։
17:43
28 Մայիսի 2017
3 պտուղ, որ պետք է ուտել ամեն օր
Այդ մթերքները պարունակում են նյութեր, որոնք վերականգնում են միջողային սկավառակների հյուսվածքների փափուկ բաղադրիչները:
21:56
27 Մայիսի 2017
Բագրատունյաց պողոտայում վրաերթի ենթարկված 4–ամյա փոքրիկը միացված է արհեստական շնչառության
Նախօրեին Երևանի Բագրատունյաց պողոտայում բեռնատարի կողմից վրաերթի ենթարկված 4–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է:
20:25
27 Մայիսի 2017
Կեղծարարները բանկային քարտից գումար շորթելու նոր միջոց են գտել
Օգտատերերին խաբելու համար հաքերներն օգտագործում են մի քանի սխեմա:
19:13
27 Մայիսի 2017
Հայտնի է կնոջ ամենասեքսուալ հասակն ու քաշը
Գիտնականները պնդում են, որ ուղղակի կապ են գտել կնոջ մարմնի ծավալի և սեքսուալության միջև։
18:04
27 Մայիսի 2017
Ի՞նչ է նշանակում ձեր փոքրիկի ծննդյան ժամը
Երեխայի լույս աշխարհ գալու ժամը մեծ ազդեցություն է ունենում ապագայում նրա անձի ձևավորման վրա։
15:28
27 Մայիսի 2017
3 նիհարեցնող և օգտակար ամառային կոկտեյլներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամռանը հաշված օրեր են մնացել, և եթե ցանկանում եք շտկել ձեր կազմվածքը, կարող եք ամառային կոկտեյլներ խմել նախաճաշին: