484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+15
Եղանակը Երևանում
Հայ
Նյու Յորքում կազդարարվի հայ բարերարների 100 LIVES նախագծի մեկնարկը
14:24
10 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Չորեքշաբթի Նյու Յորքում կազդարարվի նոր նախաձեռնության՝  «100 Կյանք»-ի (100 LIVES) մեկնարկի և մարդասիրական նոր` «Ավրորա»  միջազգային մրցանակի («AURORA INTERNATIONAL HUMANITARIAN PRIZE») հիմնման մասին, հաղորդում է IdeA հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժինը։

Նախաձեռնությունը կոչված է երախտիքի տուրք մատուցելու այն անհատներին ու կազմակերպություններին, որոնք 100 տարի առաջ հերոսական ջանքերի գնով բազում հայերի են փրկել Հայոց Ցեղասպանությունից։

«100 LIVES»-ի  համահիմնադիրներն են հայտնի գործարարներ և բարերարներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը և Նյու Յորքի Քարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը:

«100 LIVES» նախաձեռնության նպատակն է ուշադրություն հրավիրել ցեղասպանության և մարդու իրավունքների ոտնահարման խնդիրների վրա, մրցանակի հիմնման միջոցով խրախուսել անձանց, ովքեր մեր օրերում կյանքեր փրկելու համար ջանքեր են գործադրում, ինչպես նաև արժանին մատուցել բոլոր այն կազմակերպություններին ու անհատներին, ովքեր հարյուր տարի առաջ հազարավոր հայերի են փրկել:

«Նախաձեռնությամբ մենք ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել նրանց, ովքեր օգնել են հայերին 100 տարի առաջ և որոնց ջանքերով տապալվել է ցեղասպանության նախաձեռնողների հիմնական նպատակը՝ հայ ժողովրդի բնաջնջումը: Նախագծի շրջանակներում համադրել ենք երեք բաղադրիչ, որոնք վերաբերում են մեր անցյալին, ներկային և ապագային», -ասել է  «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA)  հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

Նախաձեռնության շնորհանդեսի արարողությանը մասնակցելու են աշխարհահռչակ անձինք: Ուղիղ հեռարձակումը հնարավոր է դիտել մարտի 11-ի լույս գիշերը, ժամը 01.00-ին՝ այցելելով նախաձեռնության կայք՝ www.100lives.com:

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA)  հիմնադրամը հիմնադրվել է գործարարներ և բարերարներ Ռուբեն Վարդանյանի ու Վերոնիկա Զոնաբենդի կողմից։ Հիմնադրամի ուշադրության կենտրոնում են գտնվում ծրագրերը, որոնք ապահովում են շոշափելի սոցիալ–տնտեսական արդյունք և նպաստում են, որ երկիրը գոյատևման մոդելից անցնի բարգավաճման մոդելի։

IDeA–ն աջակցում է Հայաստանում սոցիալական ձեռներեցության զարգացմանը երկարաժամկետ ոչ կոմերցիոն նախագծերում ներդրում կատարելու և դրանց կայուն իրականացման ապահովման միջոցով։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:02
26 Ապրիլի 2017
LA Times–ը պարզել է, թե ինչն է կապում Քարդաշյանին «Խոստումը» ֆիլմի հետ
Հոլիվուդում «Խոստումը» ֆիլմի պրեմիերային բոլորն ուշադրություն դարձրին Քիմ Քարդաշյանի նոր սանրվածքին և զգեստին:
15:38
26 Ապրիլի 2017
Երևանում աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով
21-ամյա աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով:

13:02
26 Ապրիլի 2017
Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
11:56
26 Ապրիլի 2017
Ողջ գիշեր կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը
Ողջ գիշեր միակողմանի կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը։
11:03
26 Ապրիլի 2017
Կարգավորիչը հայաստանյան շուկաներում ադրբեջանական արտադրության խնձորներ է հայտնաբերել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Երևանի և մարզերի թարմ պտուղ բանջարեղենի իրացման վայրերում արձանագրվել են ադրբեջանական  խնձորի իրացման դեպքեր:
17:40
25 Ապրիլի 2017
Ըմբիշ Միհրան Հարությունյան. մենք կարող ենք փոխել մեր նպատարկները, բայց ոչ արժեքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Միհրան Հարությունյանը հրապարակել է ապրիլի 23-ին Նյու Յորքում կայացած ակցիայի տեսանյութը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
16:07
25 Ապրիլի 2017
Աշխարհի «ամենածանր» կնոջ քույրը մեղադրել է բժիշկներին ստի մեջ
Աշխարհի ամենածանր կնոջ` եգիպտացի Էման Աբդ էլ–Աթիի քույրը հայտարարել է, որ հնդկական կլինիկայի բժիշկները ստել են:
11:15
25 Ապրիլի 2017
Օլանդը ծաղիկներ է դրել Կոմիտասի արձանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում մասնակցել է Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը։
11:03
25 Ապրիլի 2017
Ալեքսիս Օհանյան. Ապրիլի 24–ը ծանր օր է հայերիս համար
Հայազգի ինտերնետ–գործարար, Reddit պորտալի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Facebook–ում գրառում է կատարել:
15:35
24 Ապրիլի 2017
Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հանրաճանաչ ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Twitter-ի իր միկրոբլոգում Հայոց ցեղասպանությանը նվիրված գրառում է կատարել:
11:23
24 Ապրիլի 2017
Սերժ Թանկյանը ներկայացրել է «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը
Հայտնի ամերիկահայ ռոք–երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը։
11:11
24 Ապրիլի 2017
Հայաստանում ջերմաստիճանի կտրուկ նվազում է սպասվում. կգրանցվի մինչև -5 աստիճան
Օդերևութաբանները կանխատեսում են ջերմաստիճանի նվազում Հայաստանի տարածքում։