486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-7
Եղանակը Երևանում
Հայ
Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվան նվիրված փրկարարները Երևանում ցուցադրական տակտիկական ուսումնավարժություն են անցկացրել
19:54
04 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Քաղաքացիական պաշտպանության համաշպարհային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում փրկարարները չորեքշաբթի Երևանում ցուցադրական տակտիկական ուսումնավարժություններ են անցկացրել Հայաստանի Ամերկյան համալսարանում։

пожар, тушение, пожарник, спасатель, учения«Ռմբակոծության հետևանքով կիսավեր դարձած շենքում որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը». սա է ուսումնավարժության թեման»,–լրագրողներին ասաց ՏԿԱԻ փրկարարական ծառայության տնօրենի տեղակալ, Երևանի փրկարարական ուժերի վաչության պետ, գնդապետ Մուշեղ Ղազարյանը։

Նրա խոսքերով, ուսումնավարժությունների հիմնական նպատակն է ստուգել փրկարար ուժերի պատրաստվածության, ինչպես նաև համալսարանի աշխատակիցների    ունակությունների կատարելագործության մակարդակը։
 
Ղազարյանը նաև ավելացրեց, որ Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը Երևանի դպրոցներում անցակցրել է 80 դասախոսություն։ Կազմակերպվել է նաև 7 տակտիկական վարժանք։ Այս ութերորդ վարժանը ծրագրված էր անցկացնել Ամերիկյան համալսարանում` ռմբակոծության թեմայով։

Ղազարյանի խոսքերով, վարժանքի նպատակն է` միջոցներ ստեղծել Երևանում գործող բոլոր ուժերի համագործակցության համար։ «Ուսումնավարժանքի նպատակն այն է, որ Երևանում գործող բոլոր ուժերը համագործակցեն, իսկ առաջացած թերությունները հետագայում շտկվեն: Նմանատիպ միջոցառումները սովորեցնում են հասրարակության տարբեր շերտերին վտանգի ժամանակ ճիշտ կողմնորոշվել և իրազեկ լինել», –նկատեց Ղազարյանը։

Նա ավելացրեց, որ այսպիսի վարժանքները ինչպես ուսանողներին, այնպես էլ` բուհերի աշխատակիցներին սովորեցնում են ինչպես դրսևորել արտակարգ իրավիճակների դեպքում։

спасатели, пожарные, учения, МЧС, АУА«Այսօր թեման նվիրված է ռմբակոծությանը, բայց բացառված չէ, որ կկազմակերպվեն նաև վարժանքներ` երկրաշարժի թեմայով։ Այսինքն, սա այն իրավիճակներն են,որ մեր երկրի համար վտանգ են ներկայացնում»,–ավելացրեց Ղազարյանը։

Ուսումնավարժությանը ներգրավված էին համալսարանի 1,2 հազար ուսանողներ, ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ պարամեդիկների խումբը, 1 փրկարարական խումբ և 4 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք և գազածխապաշտպան ծառայության օղակ, ՀՀ ոստիկանության Կենտրոն բաժնից և ճանապարհային ոստիկանությունից՝ 2-ական կարգախումբ, շտապօգնության 2 բրիգադ, «Երևան Ջուր», «Երևանգազ» ընկերությունների վթարային խմբերը, համալսարանի հրդեհաշիջման և փրկարարական խմբերն ու 15 կամավորներ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:50
21 Փետրվարի 2017
Երիտասարդ հայ տղան Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին մարդ փրկելու համար
Երիտասարդ Տիգրան Բաղդասարյանը Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին, որը հանձնվում է երիտասարդ հերոսներին խիզախ արարքների համար։
14:45
21 Փետրվարի 2017
Դուբայում քննում են ռուս մոդելի վտանգավոր հնարքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դուբայի Cayan Group դեվելոփեր–ընկերությունը շարունակում է իրավաբանական հետապնդումը ռուսաստանցի մոդելի նկատմամբ:
15:00
20 Փետրվարի 2017
Հայտնի են մանրամասներ Արմավիրում դպրոցականների թունավորման դեպքով
Այսօր Արմավիրի մարզի Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցից 9 աշակերտ թունավորման ախտանիշներով տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն։
10:55
20 Փետրվարի 2017
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 10–15 աստիճանով
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ։
22:08
19 Փետրվարի 2017
Ահաբեկիչների ստեղծած վիրուսները կարող են սպանել 30 մլն մարդ
Ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է համաշխարհային առաջնորդներին:
19:13
19 Փետրվարի 2017
Սմուզի արքայանարնջով և բանանով` համեղ և օգտակար
Ձմռան վերջը և գարնան սկիզբը համարվում է ավիտամինոզի ժամանակաշրջան:
15:11
19 Փետրվարի 2017
Հինգ սուպերմթերքներ սրտի և անոթների համար
Գրիպի սեզոնից հետո հատկապես կարևոր է պահպանել և պաշտպանել մեր օրգանիզմի  «շարժիչի» աշխատանքը:
19:25
18 Փետրվարի 2017
Գիտնականները բացահայտել են D վիտամինի անսպասելի հատկությունը
Բժիշկների միջազգային կոլեկտիվը հայտնաբերել է D վիտամինի նոր հատկություններ։
18:35
18 Փետրվարի 2017
Ինչու՞ են բժիշկները կրում կանաչ և կապույտ համազգեստ
Համազգեստը կարող է լինել կանաչ կամ կապույտ, բայց ոչ սպիտակ։ Պարզվում է, որ նման փոքր մանրուքից կարող է կախված լինել վիրահատության ընթացքն ու հաջողությունը:
12:33
16 Փետրվարի 2017
ԱՆ. Մոսկվա–Երևան ավտոբուսի վթարից տուժածներից մեկի վիճակը ծանր է, մյուսինը` միջին ծանրության
Մոսկվա–Երևան երթուղու ավտոբուսի վթարից տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։
11:04
16 Փետրվարի 2017
Հայաստանում օդի ջերմաստիճանի տարբերությունը, 2016 թ.–ի փետրվարի համեմատ, շուրջ 30 աստիճան է
Անցած տարի այս օրը ցերեկը Երևանում +16...+17 աստիճան էր, իսկ այսօր գիշերը Երևանի ցածրադիր գոտում ջերմաստիճանը նվազեց մինչև -18....-19 աստիճան։
10:15
15 Փետրվարի 2017
Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 8–10 աստիճանով
Հանրապետության տարածքում սպասվում է ջերմաստիճանի նվազում։