480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+28
Եղանակը Երևանում
Հայ
Հեռաբժշկության ցանց կստեղծվի Հայաստանում հնդիկ մասնագետների աջակցությամբ
20:06
02 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հեռաբժշկության ցանց կստեղծվի Հայաստանում հնդիկ մասնագետների աջակցությամբ, հայտնում է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` Հայաստանի և Հնդկաստանի միջև կնքված պայմանագրի համաձայն Հնդկաստանի աջակցությամբ Երևանի մեկ և մարզային 9 բժշկական կենտրոններին կհատկացվեն հեռաբժշկության ժամանակակից տեխնիկական սարքավորումներ

Հեռաբժշկության ցանցի ստեղծման առաջին աշխատանքներն իրականացնելու նպատակով արդեն Հայաստան է ժամանել տեխնիկական մասնագետների խումբը:

«Հեռաբժշկությունը հնարավորություն կստեղծի այդ հիվանդանոցների և Հնդկաստանի, ինչպես նաև այլ երկրների առաջատար բժշկական հաստատությունների միջև կազմակերպել մասնագիտական խորհրդատվություն, փորձի և գիտելիքների փոխանակում, ինչը կբարձրացնի հիվանդությունների ախտորոշման և բուժման մակարդակը»,- ասված է հաղորդագրությունում:

Հեռաբժշկության ցանցի ստեղծումը միաժամանակ կնպաստի բժշկական կազմակերպությունների մասնագետների միջև գիտակրթական կապի հաստատմանը:

Հնդկական կողմի աջակցությամբ Հայաստանի բժիշկների, բուժքույրերի, հեռաբժշկության ոլորտում տեխնիկական աշխատողների համար կկազմակերպվեն նաև շարունակական զարգացմանն ուղղված կրթական ծրագրեր:

«Հեռաբժշկության զարգացման գործում Հնդկաստանը մեծ փորձ ունի և այդ երկրի աջակցությունը խիստ օգտակար կլինի մարզային բժշկական կենտրոնների աշխատանքի բարելավման, ինչպես նաև հայ մասնագետների որակավորման բարձրացման ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում։

Ծրագրի իրականացումը կարևոր է նաև մարզերից դեպի մայրաքաղաք հիվանդների հոսքը կանխելու տեսանկյունից:

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև հեռաբժշկության ցանց ստեղծելու մասին» փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել էր 2014թ. հունիսին: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:58
24 Հունիսի 2017
Կոստա Ռիկայի նախագահը պատահաբար իշամեղու է կուլ տվել հարցազրույցի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Կոստա Ռիկայի նախագահ Լուիս Գիլյերմո Սոլիս Ռիվերան պատահաբար իշամեղու է կուլ տվել հարցազրույցի ժամանակ։
14:35
24 Հունիսի 2017
Ընտանեկան հայհոյանքն օրենքով կպատժվի Ռուսաստանում
Պետդումայի օրենսդրության կոմիտեն հավանություն է տվել ընտանեկան հայհոյությունների համար պատասխանատվությունը խստացնող օրինագծին:
13:10
24 Հունիսի 2017
Սուրենյանը պատմել է բնության «վախենալու գեղեցկության մասին» (ՖՈՏՈ)
Գագիկ Սուրենյանը հրապարակել է եղանակային բացառիկ երևույթի հետաքրքիր լուսանկար։
11:17
24 Հունիսի 2017
Սուրենյան. այսօրվանից անցնում ենք բուն ամառային ռեժիմի
Ամառը կրկին վերադառնում է։
16:19
23 Հունիսի 2017
Քանյե Ուեսթը նշել է, թե քանի երեխա է ուզում ունենալ Քիմ Քարդաշյանից
Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը խոստովանել է, թե քանի երեխա է ուզում ունենալ իր կնոջից` ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանից:  
14:51
23 Հունիսի 2017
ՀՀ ԿԳՆ–ն պարզում է իսրայելցի շրջանավարտներին հայկական կեղծ դիպլոմներ տալու սկանդալի մանրամասները
Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը դիմել է երկրի արտգործնախարարությանը:
10:39
23 Հունիսի 2017
Պարային իմպրովիզացիա Գարիկ Մարտիրոսյանից և նրա կնոջից (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանաբնակ հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը կնոջ` Ժաննայի հետ պար են ներկայացրել հայկական ազգային տարազներով։
13:28
22 Հունիսի 2017
Հաշմանդամի սայլակով աղջնակն ուղեկցել է Ռոնալդուին դաշտ դուրս գալիս (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ռուսաստան–Պորտուգալիա խաղի ժամանակ Ռոնալդուն խաղադաշտ է դուրս եկել 10–ամյա Պոլինայի ուղեկցությամբ:
13:11
22 Հունիսի 2017
Տավուշում քամին արմատախիլ է արել 30-40 տարվա ծառեր, նորատունկ այգիներ, ավերել ջերմոցներ ու բնակելի տներ
Պտղավանում քամին արմատախիլ է արել ծառեր, նորատունկ այգիներ, ավերել ջերմոցներ ու բնակելի տներ:
21:05
21 Հունիսի 2017
Խեղդվող «Հույսը» հրաշքով փրկվել է (ՎԻԴԵՈ)
Սեուլի կենդանաբանական այգու տեսախցիկներն արձանագրել են ջրավազանից փղիկի փրկության կադրեր։
16:40
21 Հունիսի 2017
Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը փոխնակ մայր են գտել. մանրամասներ
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը և ռեփեր Քանյե Ուեսթը պայմանագիր են կնքել մի կնոջ հետ, ով կդառնա իրենց երրորդ երեխայի փոխնակ մայրը:
15:49
21 Հունիսի 2017
Cumulonimbus կամ կարկտաբեր ամպերը բարձրությունից (ՎԻԴԵՈ)
Հայաստանի ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության բաժնի պետ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Facebook–ի իր էջում։