481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի միացյալ երիտասարդական լիգան զգուշացնում է Մոլդովայից ներթափանցած նոր աղանդի մասին
15:59
02 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Մայիսի 5–ից Երևանում և Կապանում նոր կրոնական կազմակերպություն է գործելու, երկուշաբթի լրագրողներին տեղեկացրեց  Հայաստանի միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանը։

«Կրոնական կազմակերպությունը կոչվում է «Աստծո կամք»։ Այն Հայաստան է ներթափանցել Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևից և ավետարանական ուղղվածություն ունի։ Աղանդի ղեկավարը Արմեն Առաքելյանն է, ով վերջերս է ազատվել բանտից», – տեղեկացրեց Հովհաննիսյանը։

Նրա խոսքերով` վերջերս Հայաստանում սկսել է գործել նաև «Աստծո բանակ» կրոնական կազմակերպությունը, որի ղեկավարը «երիտասարդ հովիվ» Հովհաննես Ջուլֆայանն է։ Նա իր քարոզները սկսել է ԱՄՆ–ում 2012 թ.–ին, այնուհետև կրոնական կազմակերպություն է հիմնել Մեծամորում։

Հովհաննիսյանը նաև նշեց, որ տեղեկություններ կան այն մասին, թե «Կյանքի խոսք» աղանդի հիմնադիր և ղեկավար Ուլֆ Էկմանի հեռանալուց հետո կազմակերպությունը սկսել է փլուզվել։ ««Կյանքի խոսք» աղանդի գործունեությունը հիմա իրականում մազից է կախված», – նշեց Հովհաննիսյանը։

Նրա խոսքերով` «Կյանքի խոսքը» փորձում է հերքել այս տեղեկությունները` ուղարկելով հայտնի օտարերկրյա քարոզողների կրոնական ծեսեր կատարելու համար և նման կերպ փորձելով ապացուցել, թե նրանք, հակառակը, ավելի ուժեղ են դառնում։

Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց, որ «Կյանքի խոսք» աղանդի մոտ 100 հետևորդներ օգնության համար արդեն դիմել են Միացյալ երիտասարդական լիգա` այդ կրոնական կազմակերպությունից հեռանալու համար, քանի որ վախենում են, որ հետագայում կարող են դառնալ աղանդի հետապնդումների զոհերը։

«Հայկական ԶԼՄ–ների միջոցով դիմում ենք իրավապ մարմիններին, որպեսզի նրանք ավելի զգոն լինեն կրոնական կազմակերպությունների գործունեության նկատմամբ, քանի որ, ըստ էության, այդ աղանդների ներսում վախի մթնոլորտ է տիրում», – նշեց Հովհաննիսյանը։

Միացյալ երիտասարդական լիգայի հրապարակած տվյալներով` այսօր Հայաստանում գործում է մոտ 80 կրոնական կազմակերպություն, որից 90 տոկոսը գրանցված չէ, ոչ պաշտոնական տվյալներով` Հայաստանում գործում է ավելի քան 150 նման կազմակերպություն, և այս թիվը մշտապես ավելանում է։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:29
06 Դեկտեմբերի 2016
Ռյազանից ժամանած զույգի հայկական հարսանիքը Հայաստանում
«Ժաննա պոժենի» ծրագիրը հարսանեկան անակնկալ է պատրաստել ծնունդով Ռյազանից զույգի համար:
19:37
05 Դեկտեմբերի 2016
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը «փախել է» հարցազրույցից` մոռանալով համաշխարհային առաջնորդների անունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնն ընդհատել է հեռուստահարցազրույցը եթերում։
14:23
05 Դեկտեմբերի 2016
ԱԺ խոսնակը չի բացառում կրթական հաստատություններում վաղաժամ արձակուրդների հնարավորությունը գրիպի պատճառով
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը երկուշաբթի խորհրդարանում հայտարարեց, որ չի բացառում կրթական հաստատություններում վաղաժամ արձակուրդների հնարավորությունը:
12:28
05 Դեկտեմբերի 2016
Չորսամյա Սոֆյա Բաղդասարյանը ցնցել է ռուսական հեռուստաալիքի հանդիսատեսին աշխարհագրության իր գիտելիքներով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Չորսամյա Սոֆյա Բաղդասարյանը ցնցել է ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողին աշխարհագրության գիտելիքներով:
12:24
05 Դեկտեմբերի 2016
Սառցե տոն Երևանում. Կարապի լճի սահադաշտը կրկին իր դռներն է բացում այցելուների առաջ
Սահադաշտը գործելու է ամեն օր` ժամը 11:00-ից 22:00–ը:
11:20
05 Դեկտեմբերի 2016
Հայաստանում մինչև 22 աստիճան ցուրտ է սպասվում
Հայաստանի տարածքում դեկտեմբերի 5–6–ը օդի ջերմաստիճաը կնվազի 4–6 աստիճանով:
23:02
04 Դեկտեմբերի 2016
Շեքսպիրի 6-ամյա սիրահար Ալեքսանդր Բեյլերյանը ցնցել է հանդիսատեսին «Ամենից լավը» նախագծում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայազգի Ալեքսանդր Բեյլերյանը «Ամենից լավը» նախագծում ցուցադրել է Ուիլյամ Շեքսպիրի և տարբեր լեզուների իմացությունը:
19:12
04 Դեկտեմբերի 2016
Արքայանարնջի օգտակար հատկությունները
Արքայանարինջն իրավամբ համարվում է ձմեռային ամենասիրված հատապտուղներից մեկը և հիշեցնում է Ամանորի մասին:
20:25
03 Դեկտեմբերի 2016
Սուպերմոդելները «հարձակվել են» բուրգերների և ալկոհոլի վրա Victoria's Secret–ի շոուից հետո (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Փարիզում կայացած շոուից հետո Victoria's Secret–ի «հրեշտակները» գնացել են ռեստորան, որտեղ պատվիրել են կալորիաներով հարուստ ուտելիք, այդ թվում` բուրգեր, կարտոֆիլ «ֆրի» և ալկոհոլային կոկտեյլներ։
19:00
03 Դեկտեմբերի 2016
Մեր մոլորակի համար ամենավտանգավոր ժամանակն է. Սթիվեն Հոքինգ
Բրիտանացի ֆիզիկոս–տեսաբան Սթիվեն Հոքինգը կարծում է, որ այժմ «մեր մոլորակի ամենավտանգավոր ժամանակն է»։
18:15
03 Դեկտեմբերի 2016
Գիտնականները նշել են, թե ինչու է երեխաներին անհրաժեշտ օրվա խիստ ռեժիմ
Ծնողներին դժվար է լինում հետևել կարգապահության երեխայի դաստիարակության հարցում: Սակայն հոգեբանները վստահ են, որ ծնողները պետք է ձգտեն կարգուկանոնի, քանի որ օրվա ռեժիմին հետևելը շատ կարևոր է երեխաների համար երկարաժամկետ հեռանկարում։
11:22
03 Դեկտեմբերի 2016
Հայաստանի որոշ ճանապարհներ դժվարանցանելի են. Ջերմուկում ձնաբուք է
Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: