485.16
+0.79
562.93
-1.22
8.23
-0.05
+9
Եղանակը Երևանում
Հայ
Որևէ երկրի հետ միավորվելու անհրաժեշտության դեպքում հայերի ավելի քան 60 տոկոսը կնախընտրեին ՌԴ–ն. հարցում
15:38
02 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Որևէ երկրի հետ միավորվելու անհրաժեշտության դեպքում Հայաստանի բնակիչների մոտ 60 տոկոսը կնախընտրեին Ռուսաստանը, վկայում են 2014 թ.–ի նոյեմբերի 20–27–ը Gallup International Association–ի հայաստանյան ներկայացուցչության կողմից անցկացված հարցման արդյունքները։

«Ընդհանուր առմամբ Հայաստանում հարցվել է 1067 մարդ։ Պատասխանելով «Ո՞ր երկրի հետ ճիշտ կլիներ միավորվել» հարցին` հարցվածների 63 տոկոսը նշել է Ռուսաստանը։ 27 տոկոսը հայտարարել է, որ Հայաստանը չպետք է միանա որևէ երկրին, եվրոպական երկրներին կողմ է արտահայտվել 7 տոկոսը, 3 տոկոսը նշել է Վրաստանը, 3 տոկոսը` Բելառուսը, 1 տոկոսը` Ուկրաինան, 3 տոկոսը` Ղազախստանը», – երկուշաբթի լրագրողներին ասաց Gallup International Association հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը։

Նա նաև նշեց, որ 2015 թ.–ի հունվարին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության կապակցությամբ, որի կատարման մեջ ռուսական ռազմաբազայի զինծառայող է մեղադրվում, իրավիճակը, ամենայն հավանականությամբ, որոշակի փոփոխությունների է ենթարկվել։

«Մարտի վերջին մենք նոր ուսումնասիրություն կսկսենք, որտեղ հաշվի կառնվեն Գյումրիում տեղի ունեցած իրադարձությունները», – ասաց Նավասարդյանը։

Ըստ նույն հարցման`հարցվածների 45 տոկոսը հայտարարել է, որ հակառուսական պատժամիջոցները, նավթի գների անկումն ու ռուբլու արժեզրկումը միանշանակ բացասաբար են անդրադարձել նրանց ընտանիքների վրա, ևս 21 տոկոսը նշել է, որ այդ գործոնները, ամենայն հավանականությամբ, բացասաբար կազդեն։

«Բացի այդ, հարցվածների ավելի քան 88 տոկոսը հայտարարել է, որ հակառուսական պատժամիջոցները բացասաբար են ազդում Հայաստանի տնտեսության վրա», – ընդգծեց Նավասարդյանը։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:22
06 Նոյեմբերի 2017
Վյաչեսլավ Դոբրինին. հայրս հայ է, բայց ես նրան երբեք չեմ տեսել (ՎԻԴԵՈ)
Վյաչեսլավ Դոբրինինը պատմել է իր հայկական արմատների մասին։

19:38
05 Նոյեմբերի 2017
Ինչպե՞ս ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ
Հայտնի է այն մթերքը, որը կօգնի ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ։
18:05
05 Նոյեմբերի 2017
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը:
16:58
05 Նոյեմբերի 2017
Կյանք մահից հետո. մտքեր և զգացողություններ
Պարզվել է, որ կլինիկական մահվան վիճակում մարդկանց գիտակցությունը շարունակում է աշխատել։
15:37
05 Նոյեմբերի 2017
Պարզվել է գազավորված ըմպելիքի գլխավոր վտանգը
Բացահայտվել է գազավորված ըմպելիքի մահացու վտանգը։
11:00
05 Նոյեմբերի 2017
Ռուսական «Գոլոս» նախագծի ժյուրիի անդամները ոտնկայս ծափահարել են հղի Անահիտ Պողոսյանին (ՎԻԴԵՈ)
Ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Գոլոս» շոուի ժյուրիի անդաները ոտնկայս ծափահարել են հղի Անահիտ Պողոսյանին:
21:00
04 Նոյեմբերի 2017
Պարզվել է iPhone X–ի գլխավոր խոցելի կողմը (ՎԻԴԵՈ)
Հայտնի է դարձել  iPhone X–ի գլխավոր խոցելի կողմը։
19:58
04 Նոյեմբերի 2017
Հայտնի են աշխարհի ամենավտանգավոր քաղաքները
Հրապարակվել են աշխարհի ամենավտանգավոր քաղաքները։
18:50
04 Նոյեմբերի 2017
Ասպիրինն օգնում է կանխել լյարդի քաղցկեղը
Ասպիրինը դրական է ազդում իմունոթերապիայի վրա։
17:25
04 Նոյեմբերի 2017
Ստեղծվել է ապագայի մեքենա (ՎԻԴԵՈ)
Ապագայի մեքենան ապակե գնդի տեսք ունի` առանց անիվների:
14:11
04 Նոյեմբերի 2017
Անջելինա Ջոլին գաղտնի ամուսնանում է
Անջելինա Ջոլին կրկին պատրաստվում է ամուսնանալ։
12:59
04 Նոյեմբերի 2017
Գրող Զապել Եսայանն աշխարհի ամենախիզախ կանանց հնգյակում է
Ինչպես կարծում էր Եսայանը, գրականությունը զարդ չէ, այլ հզոր զենք և անարդարության դեմ պայքարի միջոցով։