485.16
+0.79
562.93
-1.22
8.23
-0.05
+9
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանում զոհված հայերի ընտանիքները պետք է հատուկ սոցիալական կարգավիճակ ստանան. փորձագետ
21:11
26 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանում զոհված հայերի ընտանիքները պետք է հատուկ սոցիալական կարգավիճակ ստանան, հայտարարեց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը հինգշաբթի «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում։

«Ադրբեջանում զոհված հայերի ընտանիքները պետք է հատուկ սոցիալական կարգավիճակ ստանան, որը սոցիալական ապահովության առումով պետք է հավասարեցվի մեկ այլ կարգավիճակի (Հայոց ցեղասպանությունը վերապրած անձանց – «Նովոստի-Արմենիա»)։ Օրինակ` Արցախյան պատերազմի հերոսը հետագայում (սոցիալական կարգավիճակով) հավասարեցվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակցին», - ասաց Ալավերդյանը։

Բացի այդ, ըստ նրա, Հայաստանը պետք է ևս մեկ հարց լուծի` Ադրբեջանում 1980-ականների վերջին – 1900-ականների սկզբին իրականացված հայերի ջարդը ճանաչի որպես ցեղասպանության ակտ։

«Կարծում եմ, որ դա (գործընթացը) կարող է նախաձեռնել Ազգային ժողովը, իսկ  կառավարությունը` շարունակել… Կարծում եմ, որ մեզ խանգարում է երկար տարիների ընթացքում հստակ հայեցակարգի բացակայությունը»,- ավելացրեց նա։

1988թ. փետրվարի 26-29-ը, Ադրբեջանի իշխանությունների փաստացի աջակցությամբ և ԽՍՀՄ ղեկավարության լուռ թողտվությամբ հայաբնակ Սումգայիթ (Ադրբեջանական ԽՍՀ) քաղաքում հայերի զանգվածային կոտորածներ կազմակերպվեցին, որոնց ընթացքում, պաշտոնական տվյալներով, սպանվեցին 32 և վիրավորվեցին հարյուրավոր հայեր։ Մի քանի օրվա ընթացքում Սումգայիթի 14 հազար հայ բնակիչները լքեցին քաղաքը։Հայ բնակչության ջարդերը շարունակվեցին Ադրբեջանի այլ քաղաքներում և, մասնավորապես, Բաքվում՝ 1990 թվականի հունվարին։ Տարբեր հաշվումներով` Ադրբեջանը լքեց 500 հազար հայ փախստական։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:22
06 Նոյեմբերի 2017
Վյաչեսլավ Դոբրինին. հայրս հայ է, բայց ես նրան երբեք չեմ տեսել (ՎԻԴԵՈ)
Վյաչեսլավ Դոբրինինը պատմել է իր հայկական արմատների մասին։

19:38
05 Նոյեմբերի 2017
Ինչպե՞ս ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ
Հայտնի է այն մթերքը, որը կօգնի ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ։
18:05
05 Նոյեմբերի 2017
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը:
16:58
05 Նոյեմբերի 2017
Կյանք մահից հետո. մտքեր և զգացողություններ
Պարզվել է, որ կլինիկական մահվան վիճակում մարդկանց գիտակցությունը շարունակում է աշխատել։
15:37
05 Նոյեմբերի 2017
Պարզվել է գազավորված ըմպելիքի գլխավոր վտանգը
Բացահայտվել է գազավորված ըմպելիքի մահացու վտանգը։
11:00
05 Նոյեմբերի 2017
Ռուսական «Գոլոս» նախագծի ժյուրիի անդամները ոտնկայս ծափահարել են հղի Անահիտ Պողոսյանին (ՎԻԴԵՈ)
Ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Գոլոս» շոուի ժյուրիի անդաները ոտնկայս ծափահարել են հղի Անահիտ Պողոսյանին:
21:00
04 Նոյեմբերի 2017
Պարզվել է iPhone X–ի գլխավոր խոցելի կողմը (ՎԻԴԵՈ)
Հայտնի է դարձել  iPhone X–ի գլխավոր խոցելի կողմը։
19:58
04 Նոյեմբերի 2017
Հայտնի են աշխարհի ամենավտանգավոր քաղաքները
Հրապարակվել են աշխարհի ամենավտանգավոր քաղաքները։
18:50
04 Նոյեմբերի 2017
Ասպիրինն օգնում է կանխել լյարդի քաղցկեղը
Ասպիրինը դրական է ազդում իմունոթերապիայի վրա։
17:25
04 Նոյեմբերի 2017
Ստեղծվել է ապագայի մեքենա (ՎԻԴԵՈ)
Ապագայի մեքենան ապակե գնդի տեսք ունի` առանց անիվների:
14:11
04 Նոյեմբերի 2017
Անջելինա Ջոլին գաղտնի ամուսնանում է
Անջելինա Ջոլին կրկին պատրաստվում է ամուսնանալ։
12:59
04 Նոյեմբերի 2017
Գրող Զապել Եսայանն աշխարհի ամենախիզախ կանանց հնգյակում է
Ինչպես կարծում էր Եսայանը, գրականությունը զարդ չէ, այլ հզոր զենք և անարդարության դեմ պայքարի միջոցով։