482.36
-0.38
568.99
-1.66
8.19
-0.05
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծման վերաբերյալ օրենսդրական փաթեթը կառավարություն կներկայացվի մոտ ժամանակներս
20:31
26 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում պրոբացիոն   ծառայության ստեղծման վերաբերյալ օրենսդրական փաթեթը մարտ-ապրիլին  ներկայացվելու է կառավարություն, հաղորդում է իրավական տեղեկատվության  pastinfo.am գործակալությունը։

Պրոբացիոն ծառայության ներդրումը Հայաստանի քրեակատարողական համակարգում կարող է ապահովել ազատազրկման հետ կապ չունեցող պատժամիջոցների, մասնավորապես, տուգանքների կամ հանրային աշխատանքների կիրառում։ Այսպիսով` օրինախախտ անձը չի տեղափոխվի ազատազրկման վայր, այլ կգտնվի պրոբացիոն ծառայության վերահսկողության ներքո և կկատարի դատարանի վերագրած պարտավորությունները։

Այս մասին այսօր հրավիրված քննարկմանը հայտարարեցին աշխատանքային խմբի անդամները` հավելելով, որ այն այժմ քննարկվում է բոլոր շահագրգիռ գերատեսչությունների կողմից:

Նրանցից ստացված առաջարկություններն ու կարծիքները հաշվի առնելուց հետո նախագիծը կներկայացվի կառավարության, ապա նաև` ԱԺ հաստատմանը:

Ըստ հաղորդագրության` ծրագիրը նախատեսվածից շուրջ կես տարի ուշացել է` 2014-ին կառավարության փոփոխության հետևանքով:

ՀՀ-ում պրոբացիոն ծառայության ներդրման ծրագիրը մեկնարկել է 2014թ. մայիսի 1-ին: Դրա ավարտը նախանշված է 2016թ. ապրիլի 30-ին:

Ըստ Ազգային անվտանգության ծառայության նախնական տվյալների` համակարգի ամբողջական ներդրման դեպքում հնարավոր կլինի տնտեսել տարեկան մոտ 1.7 մլրդ դրամ (մոտ 4.1 մլն դոլար), ներդրվող համակարգի շնորհիվ մոտ 1100 մարդ կարող է պատիժը կրել պրոբացիոն ծառայության համակարգի միջոցով, որը ենթադրում է, մասնավորապես, տնային կալանք, բանտարկյալի տեղաշարժման տեխնիկական վերահսկողություն։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:48
16 Դեկտեմբերի 2017
Հնդկաձավարով նախաճաշ` արագ նիհարելու համար
Ո՞վ չի ուզում արագ նիհարել և միաժամանակ համեղ սնվել:
17:51
15 Դեկտեմբերի 2017
Santa–ն Հայաստանում. հայ երեխաներն առանձնահատուկ են (ՖՈՏՈ)
Սանտա Կլաուսը ուրբաթ Լապլանդիայից եկել է Հայաստան։
15:53
14 Դեկտեմբերի 2017
Նիկոլ Փաշինյանը բացել է հայկական խորհրդարանի գաղտնիքը (ՖՈՏՈ)
Հայ ընդդիմադիր պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը բացել է հայկական խորհրդարանի գաղտնիքը։
20:45
13 Դեկտեմբերի 2017
«ՎԻԱ ԳՐԱ»–ի Բրեժնևան` հայ դիզայների զգեստով (ՎԻԴԵՈ)
«ՎԻԱ ԳՐԱ»–ի նախկին մենակատար Վերա Բրեժնևան ելույթ է ունեցել հայ դիզայներ Հայկ Ավանեսյանի զգեստով «Необыкновенный огонек»–ի ընթացքում։
20:10
13 Դեկտեմբերի 2017
Հազվագյուտ կենդանիներով բացառիկ էկզոտարիում է բացվել Երևանում (ՖՈՏՈ)
«Զուլանդիա» էկզոտարիումը բացումը կայացավ Երևանի «ՌԻՈ» առևտրի կենտրոնում։
16:42
13 Դեկտեմբերի 2017
Ի գիտություն տանտիրուհիների. ի՞նչ պետք է դնել սեղանին Դեղին հողե շան տարում
Տոնական սեղանը Նոր տարվա ամենակարևոր բաղկացուցիչներից է։
15:54
12 Դեկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր հիփոթեքային պրոդուկտ
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր հիփոթեքային պրոդուկտ, որը թույլ է տալիս հաճախորդներին ձեռք բերել անշարժ գույք ընդամենը 3% կանխավճարով:
11:08
11 Դեկտեմբերի 2017
Դավիթ Այվազյանն ու Աստղիկ Մխիթարյանը գերել են ռուսական «Ты супер! Танцы» շոուի ժյուրիին և հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
17–ամյա Դավիթ Այվազյանն ու 15–ամյա Աստղիկ Մխիթարյանը փայլուն ելույթ են ունեցել «Ты супер! Танцы» միջազգային շոուի կիսաեզրափակչում։
19:25
10 Դեկտեմբերի 2017
Ցավազրկողները դարձել են ճարպակալման պատճառ
Ցավազրկողները հանգեցնում են մարմնի քաշի կտրուկ ավելացման։
16:38
10 Դեկտեմբերի 2017
Հայտնի են YouTube–ի տարվա ամենահայտնի տեսահոլովակները
YouTube–ը հրապարակել է տարվա ամենահայտնի երաժշտական տեսահոլովակների ցանկը:
15:15
10 Դեկտեմբերի 2017
Ընտրվել են տարվա վատագույն ֆիլմերը
Rolling Stone պարբերակը ընտրել է տարվա ամենավատ ֆիլմերը։
12:41
10 Դեկտեմբերի 2017
Հոֆմանը պատմել է, թե ինչպես է նրան ուղղորդել Վիլյամ Սարոյանը (ՎԻԴԵՈ)
Օսկարակիր դերասան Դասթին Հոֆմանը պատմել է իր ստեղծագործական ուղու մասին: