482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում մարտի սկզբին եղանակը տաք կլինի, սպասվում են թույլ տեղումներ. Հայհիդրոմետ
14:58
26 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում մարտի սկզբին տաք եղանակ և թույլ տեղումներ են սպասվում, հինգշաբթի լրագրողներին տեղեկացրեց Հայպետհիդրոմետ ծառայության օպերատիվ օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:

«Մարտի 1–3–ը առանձին շրջաններում հնարավոր են տեղումներ։ Լեռնային շրջաններում հնարավոր է ձնախառն անձրև», – նշեց Պետրոսյանը։

Նա ավելացրեց, որ մարտին օդի ջերմաստիճանը Հայաստանում նորմայից բարձր կլինի 1–2 աստիճանով (մարտին միջին ամսական նորման կազմում է զրոյից բարձր 6 աստիճան)։

Պետրոսյանը նաև տեղեկացրեց, որ փետրվարի 27–28–ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը փետրվարի 26–27–ը կմնա անփոփոխ, իսկ փետրվարի 28–ին կբարձրանա 2–3 աստիճանով։ Արարատյան դաշտավայրում փետրվարի 25–ին գրանցված օդի առավելագույն ջերմաստիճանը կազմել է 11–12 աստիճան, փետրվարի 28–ին այնտեղ կգրանցվի մինչև 14–15 աստիճան, իսկ մարտի մեկից այն կսկսի նվազել։

«Օդի ջերմաստիճանը Հայաստանի շատ մարզերում փետրվարին կլիմայական նորմայից 1–2 աստիճանով բարձր էր, իսկ Արարատյան դաշտավայրում` 4–5 աստիճանով», – նշեց Պետրոսյանը։

Նրա խոսքով` Արարատյան դաշտավայրում վերջին երեք օրում գրանցված ամենացածր ջերմաստիճանը կազմել է զրոյից ցածր 2–5 աստիճան, ինչը բարենպաստ գործոն է գյուղատնտեսության համար։

Պետրոսյանը նաև նշեց, որ եթե փետրվարի առաջին տասը օրը օդի ջերմաստիճանը 5 աստիճանից բարձր էր, ինչը նախադրյալ էր վեգետատիվ գործընթաց սկսելու համար, ապա երկրորդ տասնօրյակում ջերմաստիճանը մոտեցավ 5 աստիճանի, այնուհետև այն նվազեց և կազմեց զրոյից բարձր 2–3 աստիճան։ «Դա նշանակում է, որ վեգետատիվ գործընթացը ժամանակավորապես դադարեցվեց», – նշեց նա։

«Ինչ վերաբերում է տեղումներին, ապա փետրվարին երկրի շատ մարզերում, ինչպես և սպասվում էր, տեղումները գերազանցեցին ամսական նորման և կազմեցին 120 տոկոս, իսկ առանձին շրջաններում` 220 տոկոս, բացառություն էին Գեղարքունիքի, Վայոց Ձորի մարզերն ու Արարատյան դաշտավայրը», – նշեց Պետրոսյանը։

Նրա խոսքով` Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում տեղումները կազմեցին նորմայի 70 տոկոսը, իսկ Արարատյան դաշտավայրում տեղումների քանակը նորմայից ցածր էր (10-20%)։

Պետրոսյանը նաև նշեց, որ հանրապետությունում ձյան ամենաբարձր մակերևույթը գրանցվել է Արագած լեռան վրա` 3229 մետր բարձրության վրա, այն կազմել է 2,35 մետր։ Ձյան բարձր մակերևույթ էր գրանցվել նաև Աշոցքում` գրեթե 1 մետր, Ապարանում` 70 սմ։ Համեմատաբար ցածր մակերևույթ էր գրանցվել Ջերմուկում` 44 սմ։ Երկրի մնացած լեռնային շրջաններում այդ ցուցանիշը տատանվում էր 10–40 սմ–ի սահմանում։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:52
25 Մայիսի 2017
ggTaxi–ն առաջարկում է հաճախորդներին ակտիվացնել Heno պրոմոկոդն ու զեղչ ստանալ
ggTaxi–ն իր հաճախորդներին առաջարկում է ակտիվացնել Heno պրոմոկոդն և ուղևորափոխադրման համար 200 դրամ զեղչ ստանալ:
12:56
25 Մայիսի 2017
12 ժամ ջուր չի լինի Գյումրու որոշ շրջաններում
Գյումրիում վթարային ջրանջատում է նախատեսված։
10:15
25 Մայիսի 2017
ԱՄՆ–ի Միրթլ Բիչ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում գտնվող Միրթլ Բիչ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։
14:06
24 Մայիսի 2017
Քիմ Քարդաշյանի մայրն ու քույրը մրցակցում են Քիմի և Քանյեի երեխայի փոխնակ մայրը դառնալու իրավունքի համար (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Քիմը նշել է, որ նա և Քանյեն ցանկանում են երրորդ երեխան ունենալ, սակայն առողջական խնդիրների պատճառով Քիմն ինքը չի կարող կրել փոքրիկին:
11:54
24 Մայիսի 2017
5–ժամյա ջրանջատում է նախատեսված Նոր Նորքում
Վթարային ջրանջատում կիրականացվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։
10:59
24 Մայիսի 2017
Հայտնի են նոր մանրամասներ ՀՀ–ում վաճառված ադրբեջանական խնձորների իրական ծագման մասին
Ադրբեջանական ծագմամբ խնձորների թեման դեռևս չի փակվել:
19:14
23 Մայիսի 2017
Հայտնի է «Արաբկիր» ԲԿ–ում 2 տարեկան երեխայի մահվան պատճառը
Նախօրեին «Արաբկիր» ԲԿ–ում երկու տարեկան երեխա է մահացել։
17:10
23 Մայիսի 2017
Հայտնաբերվել է Հրազդանում նորածնի դին փողոցում թողած կինը. նա մանրամասներ է ներկայացրել
Հայտնաբերվել է Հրազդանում նորածնի դին փողոցում թողած կինը։
13:56
23 Մայիսի 2017
Հայաստանի գյուղերից մեկի բնակիչները փակել են գյուղի ճանապարհը
Երեքշաբթի Արարատի մարզի Նորաբաց գյուղի բնակիչները փակել են  գյուղի ճանապարհը:
13:38
23 Մայիսի 2017
Հենրիխ Մխիթարյան. Գոտեպնդվիր, Մանչեսթեր
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սրտակցություն է հայտնել Մանչեսթերում տեղի ունեցած ողբերգությունից տուժածներին:
10:23
23 Մայիսի 2017
Հզոր պայթյուն Մանչեսթերում. 19 մարդ զոհվել է
Մեծ Բրիտանիայի մեծ մարզադաշտում պայթյուն է որոտացել:
11:22
22 Մայիսի 2017
Անձրևները չեն զիջում դիրքերը Հայաստանում
Անձրևն ու ամպրոպը չեն զիջում դիրքերը Հայաստանում։