483.06
+0.19
562.04
+0.46
8.3
-0.05
+10
Եղանակը Երևանում
Հայ
Չիլինգարովն ու Կիսելյովը ծաղիկներ են դրել Գյումրու ողբերգության զոհերի շիրիմներին
03:15
26 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի բևեռախույզ, ՌԴ նախագահի` Հյուսիսային և Հարավային Բևեռներում միջազգային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Արթուր Չիլինգարովն ու «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը չորեքշաբթի ծաղիկներ են դրել Գյումրու ողբերգության զոհերի շիրիմներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ 

Հունվարի 12–ին Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102–րդ ռազմակայանը, վեց հոգանոց ընտանիք է սպանվել։ Միակ ողջ մնացածը վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը մահացել է հունվարի 19–ին։ Հանցագործության կատարման մեջ կասկածվում է ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, նա ձերբակալվել է և ինքնախոստովանական ցուցմունք է տվել։

«Մենք չէինք կարող լինել Հայաստանում և չայցելել Գյումրի, չարտահայտել մեր վիշտն ու զորակցությունը։ Սարսափելի ողբերգություն է։ Այս ամենը կատարած հանցագործը չպետք է անպատիժ մնա», – ասել է Չիլինգարովը։

Артур Чилингаров возлагает цветы к могилам семьи АветисянՆրա խոսքով` կատարված ողբերգությունից կարելի է եզրահանգումներ անել` նման հանցագործության կրկնությունը թույլ չտալու համար։

«Մենք` որպես Ռուսաստանի ներկայացուցիչներ, պետք է ընդգծենք, որ մենք Հայաստանի հետ ենք։ Հասկանում եմ, որ եղբայր ժողովուրդներ ենք, սակայն պետք է ավելի շատ շփվենք, ավելի շատ հանդիպենք։ Չէ՞ որ գիտենք, թե ինչպես են հայերը վերաբերվում ռուսներին, ռուսները` հայերին։ Այս ամենին հարկավոր է աջակցել բոլոր մակարդակներում, կարծում եմ, որ մարդկային հանդիպումները շատ կարևոր են», – նշել է նա։ 

Կիսելյովն իր հերթին նշել է, որ Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունն իրեն հանգիստ չի տալիս։

«Ես շատ հայ ընկերներ ունեմ։ Իմ հիմնած «Գրիբոյեդով» ակումբի անունից ասեմ, որ բոլորն, իհարկե, վրդովված են` հաշվի առնելով մեր կապերը, բարեկամությունը։ Ռուսները հատկապես դժվար վիճակում են, քանի որ մեզ վրա լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ընկնում... Առաջանում է բողոքի զգացում և այդ հանցագործությունը կատարածից ազատվելու ցանկություն։ Քանի որ Պերմյակովը ռուս է, սակայն ինչպես ասում են` «ընտանիքն առանց հրեշի չի լինում»», – ասել է «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի գլխավոր տնօրենը։

Дмитрий Киселев возлагает цветы к могилам семьи АветисянՆրա խոսքով` այս իրադարձությունը չափազանց վայրի է և չի համապատասխանում մեր բարեկամական հարաբերություններին։

«Հայ–ռուսական հարաբերություններում լարվածություն է առաջացել մասամբ արհեստականորեն։ Միշտ կգտնվեն մարդիկ, ովքեր ցանկանում են վիշտն օգտագործել իրենց սեփական շահերի համար։ Ինչ–որ մեկը գուցե իրեն այդպես է դրսևորում, ինչ–որ մեկը գումար է վաստակում, ինչ–որ մեկին ձեռնտու չէ Ռուսաստանի և Հայաստանի ամուր կապը», – ասել է նա։ Կիսելյովը նշել է, որ երկու եղբայրական և բարեկամական ժողովուրդները պետք է միասին լինեն և՛ վշտի, և՛ ուրախ օրերի ժամանակ։

Խոսելով որոշ մտավախությունների մասին, թե քննությունը դանդաղ է ընթանում` Կիսելյովը նշել է, որ նման սպանությունները մեկ–երկու ամսում չեն քննվում են։

«Նպատակն է ճիշտ կազմակերպել քննությունը, պետք չէ ոչ մեկին շտապեցնել։ Հասկանում եմ, որ էմոցիոնալ տեսակետից ցանկություն կա շուտափույթ կերպով ամեն ինչ իմանալ, սակայն մենք Լինչի դատաստանի կողմնակից չենք։ Այդ պատճառով հարկավոր է զինվել համբերությամբ, այս ժամանակին վերաբերվել` որպես վշտի ժամանակ, և ուղղակի, և անուղղակի իմաստով քարեր չնետել», – ասել է Կիսելյովը։

Նա հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է քննել այս միջադեպն ամենաբարձր մակարդակում որքան հնարավոր է արագ և մանրամասն։

«Գթություն չպետք է լինի, սակայն չպետք է լինի նաև արագ և սխալ ինքնադատաստան, պետք է բացահայտվեն գործի բոլոր հանգամանքները, պետք է ապացուցվի այդ մարդու մեղքը և բոլոր նրանց հնարավոր կապը, ովքեր պետք է կիսեն պատիժը։ Անհրաժեշտ է արժանի կերպով անցնել այս վշտալի ժամանակի միջով», – նշել է Կիսելյովը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:56
02 Նոյեմբերի 2017
Հնդկաստանում հազվագյուտ սիամական երկվորյակներ են ծնվել (ՎԻԴԵՈ)
Հնդկաստանում հազվագյուտ սիամական երկվորյակներ են ծնվել` ընդհանուր մարմնով և վերջույթներով, սակայն երկու գլխով։
11:29
02 Նոյեմբերի 2017
Հոլիվուդում իսկական համաճարակ է. Դասթին Հոֆմանին մեղադրել են սեքսուալ ոտնձգությունների մեջ
Բլոգեր Աննա Գրեմ Հանթերը հայտարարել է, որ նա սեքսուալ բնույթի ոտնձգությունների է ենթարկվել դերասան Դասթին Հոֆմանի կողմից:
03:34
02 Նոյեմբերի 2017
«Մահացու ինքնավար զենքի» կիրառման հետ կապված հայկական հրատապ բանաձևն ընդունվել է Եվրանեսթ ԽՎ-ում. Արմեն Աշոտյան
Բանաձևին դեմ է քվեարկել ադրբեջանական պատվիրակությունը:
19:59
31 Հոկտեմբերի 2017
Քիմ Քարդաշյանին մեղադրել են ռասիզմի մեջ (ՎԻԴԵՈ)
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը բացասական մեկնաբանությունների տարափի է արժանացել:
22:56
30 Հոկտեմբերի 2017
Ծառայությունից խուսափած հայեր են ձերբակալվել Ռուսաստանում
/. Ռուսաստանում երկու հայ է ձերբակալվել, ովքեր գտնվում են հետախուզման մեջ զինվորական ծառայությունից խուսափելու կասկածանքով։
21:49
30 Հոկտեմբերի 2017
Իսլամիստները սպառնում են սպանել Մեսսիին և Նեյմարին աշխարհի առաջնության ժամանակ (ՖՈՏՈ)
Իսլամիստական խմբավորումները սպառնում են սպանել Լիոնել Մեսսիին և Նեյմարին, ինչպես նաև մարզիչ Դիդիե Դեշամին։
20:34
30 Հոկտեմբերի 2017
Վիկտորիա Բոնյան սիրավեպ է սկսել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներից մեկի հետ (ՖՈՏՈ)
Օգոստոսին Վիկտորիա Բոնյա գաղտնի դաջվածք էր արել իր նոր սիրեցյալի անվան սկզբնատառերով։
04:48
30 Հոկտեմբերի 2017
Հայտնի է ծերության դեմ պայքարի միջոցը
Գիտնականները պարզել են ծերության դեմ պայքարի միջոցը։
03:21
30 Հոկտեմբերի 2017
Ինչպե՞ս բացահայտել կնոջ սուտը
Ինչպե՞ս պարզել, որ կինը ստում է։
01:58
30 Հոկտեմբերի 2017
Արագ և հուսալի դիետա. ազատվեք 3–5 կգ ավելորդ քաշից
Ներկայացնում ենք արագ և հուսալի դիետա, որի միջոցով կարելի է արագորեն ազատվել 3–5 կգ ավելորդ քաշից։
00:43
30 Հոկտեմբերի 2017
Հայտնի են հիվանդությունները, որոնցից կարող է պաշտպանել շունը
Պարզվել է, որ շները կարող են պաշտպանել մի շարք հիվանդություններից։
20:48
29 Հոկտեմբերի 2017
«Պոլե չուդես» շոուի մասնակից Գեորգի Գասպարյանը կատարել է «Ջան Ղարաբաղ» երգը (ՎԻԴԵՈ)
«Պոլե չուդես» հայտնի շոուի մասնակից Գեորգի Գասպարյանը հաղորդման եթերում կատարել է «Ջան Ղարաբաղ» երգը։