481.73
+0.23
568.97
+3.45
8.37
-0.02
+11
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԴԱՀԿ ծառայության ղեկավարը հանդիպում է ունեցել Սերբիայի նախագահի նստավայրում
18:46
25 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԴԱՀԿ ծառայության պատվիրակության աշխատանքային այցի առաջին օրը կայացավ հանդիպում Սերբիայի Հանրապետության նախագահական նստավայրում, հայտնում է ԴԱՀԿ ծառայությունը:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանին և պատվիրակության անդամներին ընդունեց Սերբիայի Հանրապետության նախագահի խորհրդական Օլիվեր Անտիչը:

Հանդիպման սկզբում, ողջունելով ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին և պատվիրակության անդամներին, պարոն Անտիչն ընդգծեց, որ պատիվ ունի ընդունելու բարեկամական երկրից բարեկամական երկիր ժամանած պատվիրակությանը և կարևորեց երկու երկրների միջև տարբեր մակարդակներով փոխադարձ կապերի ամրապնդման և համագործակցության զարգացման անհրաժեշտությունը:

Նախագահի խորհրդականն անդրադարձ կատարեց նաև հարկադիր կատարման գործառույթի նշանակությանը յուրաքանչյուր երկրում արդարադատության պատշաճ իրականացման գործընթացում:

Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն իր հերթին ներկայացրեց ՀՀ հարկադիր կատարման ծառայության գործառույթները, տեղը և դերը պետական մարմինների համակարգում, ինչպես նաև՝ այլ պետությունների համապատասխան ծառայությունների հետ համագործակցության ներկայիս շրջանակները և զարգացման հեռանկարները:

Միհրան Պողոսյանը հատկապես կարևորեց այն հանգամանքը, որ ՀՀ ԴԱՀԿ ծառայությունը միջոցներ է ձեռնարկում համագործակցության համար իրավական հիմքերի ձևավորման ուղղությամբ և տեղեկացրեց, որ սույն աշխատանքային այցի շրջանակներում նախատեսվում է նաև Սերբիայի հարկադիր կատարողների ազգային պալատի հետ համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրում:

Սերբիայի Հանրապետության նախագահի խորհրդականի խնդրանքով Միհրան Պողոսյանը մանրամասն ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող նախապատրաստական միջոցառումները:

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը տեղեկացրեց, որ իր հերթին ծառայությունը հրավերներ է ուղարկել շուրջ 35 երկրի հարկադիր կատարման համապատասխան ծառայությունների ղեկավարներին՝ սույն թվականի ապրիլի 26-ին այցելելու Հայաստան և ծառայության հետ միասին հարգանքի տուրք մատուցելու ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:42
19 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի բջջային բանկինգը հեռահար հուսալի ծառայություն է
ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոբայլ բանկինգ ծառայությունը, որը թույլ է տալիս ժամանակի իրական ռեժիմում հեշտ և արագ կառավարել հաշիվների դրամական միջոցները:
12:47
19 Հոկտեմբերի 2017
Ալեքսիս Օհանյանը հուզել է երկրպագուներին աղջկա հետ լուսանկարով (ՖՈՏՈ)
Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը հուզել է երկրպագուներին:
20:15
18 Հոկտեմբերի 2017
Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը մեկնաբանել է Լևոն Հայրապետյանի մահը
Հայտնի ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Twitter–ի իր միկրոբլոգում մեկնաբանել է հայ գործարար և մեկենաս Լևոն Հայրապետյանի մահը։
18:43
18 Հոկտեմբերի 2017
Որոշ դեպքերում արյան փոխներարկումը կարող է մահացու լինել. գիտնականներ
Գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան 30 հազար հիվանդների հետազոտության տվյալները։
12:12
18 Հոկտեմբերի 2017
Մահացել է հայտնի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը
Այսօր Մոսկվայում կյանքից հեռացել է հայտնի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը։
10:51
18 Հոկտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը զարմացրել է բոլորին` խոսելով իր սիրելի գրքի մասին
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը զարմացրել է` նշելով, թե որն է իր սիրելի գիրքը։

20:07
17 Հոկտեմբերի 2017
ԱՀԿ–ն զգուշացնում է գրիպի ենթատեսակներից մեկի ակտիվացման մասին
Այս տարի կշրջանառվի գրիպի AH1 ենթատեսակը։

17:38
17 Հոկտեմբերի 2017
Ուժեղ հայուհին ապշեցրել է Ռուսաստանի «Я могу» շոուի հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
Լեյլա Ամիրբեկյանն իր ուժով և տոկունությամբ ապշեցրել է Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Я могу» բացառիկ տաղանդների շոուի հանդիսատեսին։

14:04
17 Հոկտեմբերի 2017
Հռչակավոր Արա Գյուլերի անունով կկոչվի Ստամբուլի փողոցներից մեկը
Ստամբուլի փողոցներից կվերնանվանվի ստամբուլահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի անունով:
12:48
17 Հոկտեմբերի 2017
Յուլիա Մանուչարյանը զարմացրել է «Ես կարող եմ» շոուի հանդիսատեսին իր բացառիկ տաղանդով (ՎԻԴԵՈ)
Հայուհի Յուլիա Մանուչարյանը ելույթ է ունեցել Առաջին ալիքով հեռարձակվող «Ես կարող եմ» տաղանդների բացառիկ շոուում:
11:51
17 Հոկտեմբերի 2017
Անաստասիա Ստոցկայան վերջին 7 տարվա ընթացքում առաջին անգամ հայ ամուսնու հետ լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Ռուս հայտնի կատարող Անաստասիա Ստոցկայան իր ծննդյան օրվա առթիվ Instagram–ի իր էջում որոշել է անակնկալ մատուցել իր երկրպագուներին։
18:21
16 Հոկտեմբերի 2017
2019 թ.–ի «գրին քարտի» խաղարկության հայտերի գրանցումը նորից է սկսվում
2019թ. խաղարկային վիզաների կամ գրին քարտի խաղարկության ծրագրով մասնակիցների գրանցումը սկսվում է նորից: