478.55
+0.13
562.3
+0.63
8.1
+0.05
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ազգային արխիվը կներկայացնի աշխարհահռչակ հայերի մասին «100 անուն» նախագիծը
16:43
25 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ազգային արխիվն աշխարհին կներկայացնի «100 անուն» նախագիծը, որը ներկայացնում է հայտնի հայերին և իրենց սերունդներին, ովքեր Հայոց ցեղասպանությունը վերապրած ընտանիքներից են, չորեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը։

Նրա խոսքերով` աշխարհահռչակ հայերը շատ են, ինչի կապակցությամբ Ազգային արխիվի աշխատակիցները հիմա ընտրում են 100 մարդկանց, ովքեր կներառվեն այդ նախագծում։

Խոսելով Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի նախապատրաստական աշխատանքների մասին` Վիրաբյանը նշեց, որ Ազգային արխիվի առաջնահերթ խնդիրն այս պահին Ցեղասպանության մասին ամենակարևոր փաստաթղթերի և հրապարակումների թողարկումն է։

««Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում» գիրքն օրերս կհրապարակվի ռուսերեն Մոսկվայում 1000 օրինակ տպաքանակով։ Այս գրքի բոլոր չորս հատորները հայերենից թարգմանվել են անգլերեն և թուրքերեն։ Հիմա հրապարակման համար պատրաստ է նաև իսպաներեն թարգմանությունը, որն, ամենայն հավանականությամբ, լույս կտեսնի ապրիլի 24–ին ավելի մոտ ամսաթվին», – ասաց Վիրաբյանը։

Նրա խոսքերով` Մոսկվայում ռուսերեն և անգլերեն կթողարկվեն նյութական վնասի մասին փաստաթղթեր, որը հայ ժողովուրդը կրել է Ցեղասպանության տարիներին։

«Այդ հրատարակություններին առաջին հատորները կհրապարակվեն ապրիլ–մայիսին, մյուսները մենք կթողարկենք ավելի ուշ», – ընդգծեց փորձագետը։

Ապրիլի 24–ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Հայաստան նախատեսված այցի համատեքստում Ազգային արխիվը Ֆրանսիայի դեսպանատան հետ համատեղ պատրաստում է վիրտուալ ցուցահանդես Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայ–ֆրանսիական ռազմական համագործակցության մասին։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0–


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
22 Օգոստոսի 2017
Երևանն առաջ և այսօր
Այս լուսանկարներում Հայաստանի մայրաքաղաքի պատմությունն է։
16:23
22 Օգոստոսի 2017
Հայտնի է ըմբիշ Միհրան Հարությունյանի հարսանիքի օրը
Միհրան Հարությունյանի ներկայացուցիչ Արթուր Գալստյանը պատմել է մարզիկի առաջիկա ծրագրերի մասին։
20:57
21 Օգոստոսի 2017
Սերժ Թանկյանի կինը հուզիչ շնորհավորանք է հղել ամուսնուն (ՖՈՏՈ)
Աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանի կինը` Անժելա Մադաթյանը, շնորհավորել է ամուսնուն ծննդյան օրվա կապակցությամբ:
13:46
21 Օգոստոսի 2017
Մահացել է հայտնի գրող Պերճ Զեյթունցյանը
79 տարեկանում մահացել է հայտնի գրող, թատերագիր Պերճ Զեյթունցյանը։
16:30
18 Օգոստոսի 2017
Գերմանիայում ավանդական հայկական լավաշ կթխվի
Գերմանիայում հանդիսավորապես կբացվի լավաշի առաջին թոնիրը:
13:00
18 Օգոստոսի 2017
Արոնյանի սիրո խոստովանությունը` Աստվածաշնչի ամենագեղեցիկ տողերով (ՖՈՏՈ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Facebook–ի իր էջում իր հարսնացուի` Արիանա Կաոիլիի հետ լուսանկարների շարք է հրապարակել։
21:08
17 Օգոստոսի 2017
Քլոե Քարդաշյանի ընկերը նրան Հայաստանի ոսկե զինանշան է նվիրել (ՎԻԴԵՈ)
Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը` Քլոե Քարդաշյանը, յուրօրինակ նվեր է ստացել։
16:40
17 Օգոստոսի 2017
Ռուսաստանում վերջնականապես արգելվեց «Եհովայի վկաներ»–ի գործունեությունը
ՌԴ արդարադատության նախարարությունը «Եհովայի վկաներ» կազմակերպությունն ընդգրկել է արգելված կազմակերպությունների ցանկում:
17:04
16 Օգոստոսի 2017
Սիթիբանկում պատանդներ պահած գործարար Արամ Պետրոսյանին 50 հազ.ռուբլու հայց է ներկայացվել
Արամ Պետրոսյանի նկատմամբ գործի տուժած կողմը նրան 50 հազար ռուբլու քաղաքացիական հայց է ներկայացրել։
16:26
15 Օգոստոսի 2017
Հեռախոսային «ալո» ողջույնը 140 տարեկան է
«Ալո» հեռախոսային դիմելաձևը նշում է 140–ամյակը։
17:24
11 Օգոստոսի 2017
Երևանում երթուղային «Գազելները» կարող են մնալ անցյալում
Անդրադառնալով  տրանսպորտային գների աճին, Նիկոյանը նշեց, որ բոլոր ջանքերը գործադրվում են՝ դրանից խուսափելու համար:
20:04
10 Օգոստոսի 2017
Հայ սոցիոլոգը նշել է, թե օրական քանի ծխախոտն է անվտանգ
Հայաստանի բնակիչներն օրական ավելի պակաս ծխախոտ են սկսել օգտագործել: