482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+12
Եղանակը Երևանում
Հայ
Ռաուլ Վալենբերգի հիմնադրամը հուշատախտակ կպատրաստի Հոլոքոստի տարիներին հրեաներին փրկած հայերի պատվին
19:22
24 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամի խորհուրդը որոշել է հուշատախտակ պատրաստել, որպեսզի հարգանքի տուրք մատուցվի այն խիզախ հայերին և հայուհիներին, ովքեր օգնել են Հոլոքոստի զոհերին, նշվում է «Նովոստի–Արմենիա» գործակալություն ստացված հաղորդագրության մեջ։

Մինչև այսօր պաշտոնապես «Խաղաղության բարեպաշտներ են» ճանաչվել 24 հայեր, սակայն կան բազմաթիվ չբացահայտված պատմություններ հայերի հերոսությունների մասին։ Այս կապակցությամբ հիմնադրամի գիտաշխատողները լրացուցիչ տեղեկություններ են հավաքում։

«Չնայած հայերը փոքրաթիվ ժողովուրդ է համաշխարհային մասշտաբով, սակայն հրեաների փրկության գործում կատարած նրանց ներդրումը մեծ է, ինչն արտացոլում է այս հնագույն ժողովրդի միասնության ոգին», – նշել է Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամի նախագահ Էդուարդո Էռնեկյանը։

Նրա խոսքերով` Վալենբերգի հիմնադրամը հպարտ է, որ նպաստել է հայերի կողմից հրեաների փրկության պատմությունները բացահայտող փաստերի որոնմանը և հարգանքի տուրք է մատուցում բոլոր նրանց, որոնց արդեն ճանաչել են «Խաղաղության բարեպաշտներ» և նրանց, ում հերոսությունները դեռ չեն բացահայտվել։

«Հատուկ հուշատախտակ պատրաստելու մասին հիմնադրամի որոշման միջոցով ճանաչվում են այն խիզախ քայլերը, որոնք կատարվել են այդ մարդկանց կողմից` նման կերպով երախտագիտություն հայտնելով նրանց», – նշել է Էռնեկյանը։

Հուշատախտակներ կտեղադրվեն աշխարհի խոշոր քաղաքներում։ Թել Ավիվի հայկական ասոցիացիայի գրասենյակը, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Սուրբ Նիկոլայի վանքի մոտակայքում, կդառնա առաջին վայրը, որտեղ կտեղադրվի հուշատախտակը։

Շվեդ բանկիրների հարուստ ընտանիքից սերող, դիվանագետ Ռաուլ Վալենբերգը Երկրորդ համաշխարհայինի վերջում աշխատել է Բուդապեշտում Շվեդիայի դեսպանատանը և նացիստներից փրկել է մի քանի տասնյակ հունգարացի հրեաների։ Նա այդ ժամանակ գաղտնի համագործակցում էր նաև ԱՄՆ–ի հետ։ Վերջին անգամ նրան կենդանի տեսել են 1945 թ.–ի հունվարի 17–ին, երբ նա մեկնել է հանդիպման խորհրդային զորքերի հրամանատարի հետ։ Դիվանագետի հետագա ճակատագրի մասին տեղեկություններ չեն ստացվել մինչև 1957 թ.–ը, երբ ԽՍՀՄ տեղեկացրեց Շվեդիային, որ Վալենբերգը մահացել է սրտի կաթվածից Մոսկվայի բանտերից մեկում 1947 թ.–ի հուլիսի 17–ին։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
22 Մայիսի 2017
Անձրևները չեն զիջում դիրքերը Հայաստանում
Անձրևն ու ամպրոպը չեն զիջում դիրքերը Հայաստանում։
10:26
22 Մայիսի 2017
Արմեն Մուրադյանը վիրահատվել է
ՀՀ առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը վիրահատվել է։
19:36
21 Մայիսի 2017
Ճարպն այրող վեց մթերք
Թեթև ուտեստները կօգնեն ոչ միայն ազատվել քաղցի զգացումից, այլև վերահսկել սեփական քաշը։
18:25
21 Մայիսի 2017
Լուրերի հաղորդավարուհին շոկի մեջ է ընկել ստուդիայում հայտնված շան պատճառով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Мир 24» հեռուստաալիքի լուրերի հաղորդավարուհին վախեցել է սև շան պատճառով, որը ուղիղ եթերի ընթացքում հայտնվել է սեղանի տակից:  
17:13
21 Մայիսի 2017
Մոռացեք հիվանդությունների մասին. երեխայի իմունիտետն ամրապնդելու 5 պարզ կանոն
Ներկայացնում ենք 5 պարզ կանոն, որոնք կօգնեն ամրապնդել երեխայի իմունիտետն և մոռանալ հիվանդությունների մասին։
13:07
21 Մայիսի 2017
«Լուռ մարդասպաններ». 6 հիվանդություններ, որոնք ընթանում են առանց ախտանիշերի
Գոյություն ունեն հիվանդություններ, որոնց ընթանում են գրեթե առանց ախտանիշերի, և մի գեղեցիկ օր բացահայտում են իրենց:
10:30
21 Մայիսի 2017
Հայաստանին հզոր ցիկլոն է մոտենում. մի շարք մարզերում սպասվում են ինտենսիվ տեղումներ
Հայաստանի տարածքը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։
20:22
19 Մայիսի 2017
Սուրենյան. Երևանը հրաշքով փրկվեց պտտահողմից (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Երևանն այսօր հրաշքով փրկվեց եղանակային աղետից։
18:55
19 Մայիսի 2017
Հրապարակվել է տեսանյութ, որն ապացուցում է Էրդողանի ներգրավվածությունը ԱՄՆ–ում խաղաղ ցուցարարների ծեծին
Տեսագրությունն անուղղակիորեն մատնանշում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներգրավվածությունը Վաշինգտոնում հայ, քուրդ և եզդի խաղաղ ցուցարարների դաժան ծեծին:
15:47
19 Մայիսի 2017
Փորձագետ. հայկական սփյուռքը պետք է դաժան արձագանքի Վաշինգտոնում Էրդողանի կողմանիցների կողմից ցուցարարների ծեծին
ԱՄՆ-ի հայկական համայնքը պետք է ամենադաժան կերպով արձագանքի Ռեջեփ Էրդողանի կողմնակիցների կողմից Վաշինգտոնում հայ, քուրդ, եզդի խաղաղ ցուցարարների ծեծին:
12:09
18 Մայիսի 2017
Երևանում երկու նոր արագաչափ կգործարկվի
Երևանում կգործարկվի երկու նոր արագաչափ։
13:17
17 Մայիսի 2017
ՃՈ իրավախախտումների մասին որոշումների ծանուցումները՝ SMS հաղորդագրության միջոցով
Գործարկվելու է տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների մասին որոշումների ծանուցումները SMS–ի միջոցով ստանալու համակարգը: