484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+18
Եղանակը Երևանում
Հայ
ՀԱՀ–ում փղերին սովորեցնում են հոտառության միջոցով պայթուցիկ սարքեր գտնել
18:05
24 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Կենդանավարժները ԱՄՆ–ի զինված ուժերի փորձագետների աջակցությամբ ՀԱՀ–ի ռանչոներից մեկում փղերին սովորեցնում են հոտառության միջոցով պայթուցիկ սարքեր և ականներ գտնել, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ոյթերս գործակալությանը։

Փղերի վարժեցման ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ զինված ուժերի գիտահետազոտական բաժնի աջակցությամբ, անցկացվում է «Արկածներ փղերի հետ» (Adventures with Elephants) ռանչոյում` Յոհանեսբուրգից 180 կիլոմետր դեպի հյուսիս–արևմուտք։

«Փղերը չափազանց լավ հոտառություն ունեն։ Հիշեք թեկուզ այն, որ նրանք ստիպված են եղել կեր փնտրել անգամ սառույցի տակ»,– ասել է ռանչոյի աշխատակից Շոն Հենսմենը։ Ռանչոյի փղերից մեկը` Չիշուրուն, անսխալ որոշում է, թե որ դույլի տակ  տրոտիլ կա։

Գիտահետազոտական բաժնի գլխավոր գիտաշխատող Սթիվեն Լին ասում է, որ փղերն, ի տարբերություն շների, մշտական վարժեցման կարիք չունեն, նրանք ավելի լավ են կարողանում հիշել որոշակի հոտերն ու չեն մոռանում դրանք։ Հետազոտողները շարունակում են ուսումնասիրել, թե այդ կենդանիներից որոնք են ավելի լավ լուծում նմանատիպ խնդիրները։

Գիտնականները չեն պատրաստվում փղերին ուղարկել ռազմական գործողությունների։ «Մենք կարող ենք անօդաչու սարքեր ուղարկել, որոնք տարբեր հոտեր կհավաքեն և կբերեն փղերի մոտ, իսկ փղերն էլ գնահատական կտան դրանց»,– հստակեցրել է Սթիվեն Լին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:30
28 Ապրիլի 2017
Սերենա Ուիլյամսի հայ փեսացուն ներկայացրել է իր մանկության տարիների խոստովանությունը
Reddit ինտերնետ–ընկերության հայազգի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն Instagram–ում նամակ է հրապարակել:
21:02
26 Ապրիլի 2017
LA Times–ը պարզել է, թե ինչն է կապում Քարդաշյանին «Խոստումը» ֆիլմի հետ
Հոլիվուդում «Խոստումը» ֆիլմի պրեմիերային բոլորն ուշադրություն դարձրին Քիմ Քարդաշյանի նոր սանրվածքին և զգեստին:
15:38
26 Ապրիլի 2017
Երևանում աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով
21-ամյա աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով:

13:02
26 Ապրիլի 2017
Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
11:56
26 Ապրիլի 2017
Ողջ գիշեր կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը
Ողջ գիշեր միակողմանի կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը։
11:03
26 Ապրիլի 2017
Կարգավորիչը հայաստանյան շուկաներում ադրբեջանական արտադրության խնձորներ է հայտնաբերել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Երևանի և մարզերի թարմ պտուղ բանջարեղենի իրացման վայրերում արձանագրվել են ադրբեջանական  խնձորի իրացման դեպքեր:
17:40
25 Ապրիլի 2017
Ըմբիշ Միհրան Հարությունյան. մենք կարող ենք փոխել մեր նպատարկները, բայց ոչ արժեքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Միհրան Հարությունյանը հրապարակել է ապրիլի 23-ին Նյու Յորքում կայացած ակցիայի տեսանյութը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
16:07
25 Ապրիլի 2017
Աշխարհի «ամենածանր» կնոջ քույրը մեղադրել է բժիշկներին ստի մեջ
Աշխարհի ամենածանր կնոջ` եգիպտացի Էման Աբդ էլ–Աթիի քույրը հայտարարել է, որ հնդկական կլինիկայի բժիշկները ստել են:
11:15
25 Ապրիլի 2017
Օլանդը ծաղիկներ է դրել Կոմիտասի արձանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում մասնակցել է Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը։
11:03
25 Ապրիլի 2017
Ալեքսիս Օհանյան. Ապրիլի 24–ը ծանր օր է հայերիս համար
Հայազգի ինտերնետ–գործարար, Reddit պորտալի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Facebook–ում գրառում է կատարել:
15:35
24 Ապրիլի 2017
Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հանրաճանաչ ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Twitter-ի իր միկրոբլոգում Հայոց ցեղասպանությանը նվիրված գրառում է կատարել:
11:23
24 Ապրիլի 2017
Սերժ Թանկյանը ներկայացրել է «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը
Հայտնի ամերիկահայ ռոք–երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը։