483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+5
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում կոռուպցիայի հետ կապված իրավիճակում տեղաշարժեր չեն նկատվում. Transparency International
15:32
24 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱն, 24 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում կոռուպցիայի հետ կապված իրավիճակը լճացման փուլում է, ասաց «Transparency International» տարածաշրջանային զարգացման կենտրոնի հայկական գրասենյակի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։

«Հայաստանում կոռուպցիոն իրավիճակը, ցավոք, այնքան էլ լավ վիճակում չէ։ Կոռուպցիոն իրավիճակը չի վատանում, սակայն չի էլ լավանում, իսկ կոռուպցիայի ընկալման ցուցիչը մնում է այն մակարդակի վրա, որը հատուկ է կոռուպցիայի բարձր մակարդակ ունեցող երկրներին», – երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հոկտանյանը։

Համաձայն Transparency International–ի «Կոռուպցիայի ընկալման համաթիվ–2014» տարեկան զեկույցի` վարկանիշային աղյուսակում Հայաստանը զբաղեցնում է 94–րդ տեղը`կոռուպցիայի ընկալման համաթվում գրանցելով 37 արժեքը (2013  թվականին այն եղել է 36, այդուհանդերձ Հայաստանի դիրքը չի փոխվել)։ CPI տվյալներով` Հայաստանը 94–րդ տեղը կիսում է Կոլումբիայի, Եգիպտոսի, Գաբոնի, Լիբերիայի և Պանամայի հետ։

«Իհարկե,կան երկրներ, որոնք շատ ավելի վատ վիճակում են, օրինակ`Իրաքը, Սոմալին։ Եթե Հայաստանի կոռուպցիայի ցուցանիշը համեմատենք հարևան երկրների հետ, ապա կարելի է տեսնել, որ մենք բավականին հետ ենք մնում Վրաստանից և Թուրքիայից, սակայն միաժամանակ ավելի լավ վիճակում ենք, քան Ադրբեջանն ու Իրանը», – ավելացրեց Հոկտանյանը։

Տարածաշրջանի երկրների թվում Վրաստանը զբաղեցնում է 50–րդ հորիզոնականը (52 միավոր), Թուրքիան` 64 (45 միավոր), Ադրբեջանը` 126 (26 միավոր), Իրանը` 136 (27 միավոր)։ Ռուսաստանը ևս հայտնվել է 136–րդ տեղում` հավաքելով 27 միավոր։

Հոկտանյանի խոսքերով`հետազոտության տվյալներով` Հայաստանում կոռուպցիայի տարածման հիմնական պատճառներն են բիզնեսի և քաղաքականության միաձուլումը, տնտեսության և քաղաքականության մեջ մենաշնորհի առկայությունը, դատական ոլորտում անկախության բացակայությունը։ «Հենց այս գործոններն են հանգեցնում Հայաստանում կոռուպցիայի բարձր մակարդակի», – նշեց Հոկտանյանը։

Բեռլինում գործող Transparency International ոչ կառավարական կազմակերպության Կոռուպցիայի ընկալման ամենամյա ցուցիչը (Corruption Perceptions Index - CPI) արտացոլում է կոռուպցիայի տարածվածության աստիճանը պետական հատվածում 0–ից (կոռուպցիայի ընկալման ամենաբարձր աստիճան) մինչև 100 (Corruption կոռուպցիայի ընկալման ամենացածր աստիճան) սանդղակով։ Ցուցիչը հարցումների համադրություն է և հենվում է կոռուպցիայի ոլորտին վերաբերող տվյալներին` հավաքված տարբեր կազմակերպությունների կողմից։ 2014 թ.–ին վարկանիշն ընդգրկել է 174 երկիր։

Transparency International–ի վարկանիշը կազմելիս դիտարկվում են կոռուպցիոն գործունեության բոլոր տեսակները, որոնց թվում են` պաշտոնատար անձանց տրվող կաշառքները, պետպատվերների կատարումից ստացված շահույթի տեղաբաշխման գործում պաշտոնյաների մասնակցությունը, ինչպես նաև բյուջետային միջոցների անօրինական կամ անբարեխիղճ ծախսումը։ Գնահատվում է նաև կառավարության կողմից իրականացվող հակակոռուպցիոն միջոցառումների արդյունավետությունը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
16:27
30 Մարտի 2017
6000 կիլոկալորիա մի նախաճաշից. որտեղ են մատուցում աշխարհի ամենահագեցնող նախաճաշը
Անգլիայի արևելքում գտնվող Գրեյթ Յարմուտ ոչ մեծ քաղաքում պատրաստում են նախաճաշ, որը պարունակում է ավելի քան 6000 կիլոկալորիա և կշռում է 4 կիլոգրամից ավելի:
11:57
30 Մարտի 2017
Ռոնալդինյուն թողարկել է իր առաջին սինգլը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդինյուն ներկայացրել է իր առաջին սինգլը։
17:58
27 Մարտի 2017
Կադիրովը և Գալուստյանը Պուտինի աշխատասենյակի մոտ խոստացան «ՆԱՏՕ»-ի պատասխանում «հասնել գլխավորին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը, կոմիկ Միխայիլ Գալուստյանը և Comedy Club-ի ռեզիդենտ Դմիտրի Գրաչյովը հումորային մանրապատում են նկարահանել
11:08
27 Մարտի 2017
Հայաստանում մարտի վերջին անկայուն եղանակ է սպասվում
Հայաստանում մարտի վերջին օրերին անկայուն եղանակ է սպասվում։
17:52
26 Մարտի 2017
5 գործողություն, որ չարժե անել ուտելուց անմիջապես հետո
Մեզանից շատերն ապրում են ժամանակի մշտական պակասի պայմաններում, և դա չի կարող չազդել մեր օրվա վրա:
13:45
26 Մարտի 2017
ԱՄՆ-ում մահացել է աշխարհահռչակ Strangers in the night հիթի հեղինակներից մեկը՝ Ավո Ուվեզյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանրաճանաչ ջազմեն, Strangers in the night հիթի հեղինակներից մեկը, սիգար արտադրող ճանաչված AVO ընկերության հիմնադիր Ավո Ուվեզյանը մահացել է ԱՄՆ-ում 91 տարեկան հասակում:
17:47
25 Մարտի 2017
Ինչպե՞ս տարբերել իսկական չորամիրգը վնասակարից. մի քանի խորհուրդ
Իսկական չորամրգերը ոչնչով մշակված չեն և չորացվել են մաքուր օդին:
13:12
25 Մարտի 2017
Facebook Messenger–ում առաջիկա օրերին ռեակցիաների և tag-ի հնարավորություն կավելանա
Facebook–ը կրկին թարմացրել է իր մեսենջերը:
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ: