484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+7
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում հաշմանդամների համար կարատեի պարապմունքներ են մեկնարկել
17:06
23 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում երկուշաբթի մեկնարկել են կարատեի պարապմունքներ սահմանափակ կարողությամբ մարդկանց համար։

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության պետի տեղակալ, գեներալ–մայոր Նիկոլայ Գրիգորյանի խոսքերով` գերատեսչության`սահմանափակ կարողությամբ աշխատակիցների համար վարպետության դասընթացներ կկազմակերպեն Հայաստանում ճապոնական կարատեի ասոցիացիայի մարզիչները։

«Ամենագլխավորն այն է, որ մեր նախարարության տարածքը դարձել է մի վայր, որտեղ կարող են տեղաշարժվել հաշմանդամները։ Նախարարության սահմանափակ հնարավորություններով աշխատակիցներն ամբողջովին ներգրավված են գերատեսչության գործունեության մեջ», – նշեց Գրիգորյանը։

Գեներալ–մայորը նշեց, որ «Դու կարող ես ինքդ քեզ պաշտպանել» նախագծի շրջանակում սայլակով հաշմանդամները հնարավորություն կունենան դառնալ ավելի ուշեղ, պաշտպանված և պրոֆեսիոնալ։

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն իր հերթին նշեց, որ պետական կառույցներում սահմանափակ հնարավորություններով աշխատակիցների առկայությունը մեծ ձեռքբերում է։

«Մենք ցանկանում էինք, որ հաշմանդամները զբաղվեն սպորտով...Մեր դահլիճը հասանելի կլինի սայլակով բոլոր հաշմանդամների համար, ովքեր կցանկանան այցելել կարատեի պարապմունքների», – նշեց Երիցյանը։

Նրա խոսքերով` հիմա կարատեի հատուկ խմբում նախարարությունից 13 հոգի է գրանցված, բայց դրանով չեն սահմանափակվի։ 

«Մենք նաև կձգտենք, որպեսզի մեր կարատեիստները ապագայում հաջողությամբ ելույթ ունենա մարզական մրցումների ժամանակ», – ասաց նախարարը։

Հայաստանում ճապոնական կարատեի ասոցիացիայի գլխավոր մարզիչ Սևակ Հակոբյանն իր հերթին նշեց, որ բոլոր մարզումներն անցնելու են միջազգային պրակտիկայում կիրառվող հատուկ մեթոդներով։

Միջոցառմանը մասնակցել են հայկական շոու–բիզնեսի ներկայացուցիչներ։

Հայաստանում ճապոնական կարատեի ասոցիացիան հիմնադրվել է 2006 թ.–ին, ասոցիացիայում մարզվում է 367 մարզիկ և 13 մարզիչ։

Ասայի Տետսուխիկո Սենսեյը (1935 հունիսի 7–ից մինչև 2006 թ.–ի օգոստոսի

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:02
26 Ապրիլի 2017
LA Times–ը պարզել է, թե ինչն է կապում Քարդաշյանին «Խոստումը» ֆիլմի հետ
Հոլիվուդում «Խոստումը» ֆիլմի պրեմիերային բոլորն ուշադրություն դարձրին Քիմ Քարդաշյանի նոր սանրվածքին և զգեստին:
15:38
26 Ապրիլի 2017
Երևանում աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով
21-ամյա աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով:

13:02
26 Ապրիլի 2017
Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
11:56
26 Ապրիլի 2017
Ողջ գիշեր կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը
Ողջ գիշեր միակողմանի կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը։
11:03
26 Ապրիլի 2017
Կարգավորիչը հայաստանյան շուկաներում ադրբեջանական արտադրության խնձորներ է հայտնաբերել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Երևանի և մարզերի թարմ պտուղ բանջարեղենի իրացման վայրերում արձանագրվել են ադրբեջանական  խնձորի իրացման դեպքեր:
17:40
25 Ապրիլի 2017
Ըմբիշ Միհրան Հարությունյան. մենք կարող ենք փոխել մեր նպատարկները, բայց ոչ արժեքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Միհրան Հարությունյանը հրապարակել է ապրիլի 23-ին Նյու Յորքում կայացած ակցիայի տեսանյութը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
16:07
25 Ապրիլի 2017
Աշխարհի «ամենածանր» կնոջ քույրը մեղադրել է բժիշկներին ստի մեջ
Աշխարհի ամենածանր կնոջ` եգիպտացի Էման Աբդ էլ–Աթիի քույրը հայտարարել է, որ հնդկական կլինիկայի բժիշկները ստել են:
11:15
25 Ապրիլի 2017
Օլանդը ծաղիկներ է դրել Կոմիտասի արձանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում մասնակցել է Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը։
11:03
25 Ապրիլի 2017
Ալեքսիս Օհանյան. Ապրիլի 24–ը ծանր օր է հայերիս համար
Հայազգի ինտերնետ–գործարար, Reddit պորտալի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Facebook–ում գրառում է կատարել:
15:35
24 Ապրիլի 2017
Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հանրաճանաչ ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Twitter-ի իր միկրոբլոգում Հայոց ցեղասպանությանը նվիրված գրառում է կատարել:
11:23
24 Ապրիլի 2017
Սերժ Թանկյանը ներկայացրել է «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը
Հայտնի ամերիկահայ ռոք–երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը։
11:11
24 Ապրիլի 2017
Հայաստանում ջերմաստիճանի կտրուկ նվազում է սպասվում. կգրանցվի մինչև -5 աստիճան
Օդերևութաբանները կանխատեսում են ջերմաստիճանի նվազում Հայաստանի տարածքում։