480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+23
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ–ում սկսել են գործել Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70–ամյակին նվիրված կայքն ու բջջային հավելվածները
14:54
23 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Երկուշաբթի սկսել են գործել Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 70–ամյակին նվիրված պաշտոնական կայքն ու բջջային հավելվածները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Հաղթանակի 70–ամյակի տոնակատարության մեդիա ապահովման հարցերով կազմկոմիտեին։

Կայքում կարելի է գտնել տեղեկատվություն ՌԴ–ի բոլոր մարզերում Հաղթանակի 70–ամյակի տոնակատարության պատրաստման մասին, լսել 1945 թ.–ին Սովինֆորմբյուրոյի լրատվական ամփոփագրերը, ծանոթանալ Հայրենական պատերազմի արխիվային լուսանկարներին և կինոխրոնիկային», – նշվում է հաղորդագրության մեջ։ Այստեղ կարելի է դիտել նաև պատերազմի տարիներին նվիրված կինոժապավեններ և Ռուսաստանի 14 քաղաքներում նախատեսված Հաղթանակի շքերթների ուղիղ հեռարձակումները, նշում է կազմկոմիտեն։

Բացի կայքից, շարժական ցանցերի օգտատերերին այժմ հասանելի է «Հաղթանակի 70 տարին» հավելվածը iOS և Android օպերացիոն համակարգերի համար։ Հաղթանակի տոնակատարության պաշտոնական ներկայացուցչություններ են գործարկվել ВКонтакте, Facebook, Одноклассники, Мой Мир և Twitter սոցցանցերում, որտեղ կարելի է ծանոթանալ միջոցառումների պաշտոնական տեղեկատվություններին, հատուկ նախագծերին և Հաղթանակի օրվա տոնակատարության շրջանակում նախատեսված ակցիաներին, որոնց մեկն է «Կեցցե Հաղթանակը»։

ՌԴ–ի տարածքում զանգահարելով 1945 անվճար հեռախոսահամարով` բաժանորդը հնարավորություն կստանա որպես հեռախոսազանքի ազդանշան տեղադրել պատերազմի տարիների մեղեդիներից մեկը։

Բացի այդ, լրագրողների համար բացվել է press.may9.ru կայքը, որտեղ 2015 թ.–ի մարտի 15–ից կիրականացվի տոնական միջոցառումների հավատագրումը, որոնց մասնակցելու է նաև ՌԴ նախագահը։ Կայքում կտեղադրվի տեղեկատվություն Մոսկվայում գործող միջազգային մամուլի կենտրոնի աշխատանքի մասին և Հաղթանակի 70–ամյակի տոնակատարության հիմնական միջոցառումների ծրագիրը, հաղորդում է կազմկոմիտեն։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:17
26 Հունիսի 2017
Ամիչ կամ ով է պատրաստել հայկական ձևով հնդկահավը Բաքու մեկնող օդանավի ուղևորների համար
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշեց ավելի մանրամասն տեղեկանալ հայկական ավանդական խոհանոցի այս ճաշատեսակի մասին։
17:22
26 Հունիսի 2017
Սուրենյան. հուլիսն ուժեղ շոգերով է սկսվելու
Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է, որ հուլիսն ուժեղ շոգերով է սկսվելու։
15:13
26 Հունիսի 2017
Ծաղկամա՞ն, թե՞ գավաթ` վիճում են Գարիկն ու Հենրիխը (ՎԻԴԵՈ)
ՈՒՀԱ YouTube–ի ալիքում կարճ կատակ տեսանյութ է հրապարակվել` «Երալաշ»–ի ոճով։
13:59
26 Հունիսի 2017
Հազվագյուտ ալմաստն այսուհետ կկրի հայազգի լեգենդար հետախույզների անունը
Ռուսաստանում հազվագյուտ ալմաստն անվանակոչվել է ի պատիվ խորհրդային լեգենդար հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանների:
13:29
26 Հունիսի 2017
Facebook–ից լուսանկարներ ներբեռնելը շուտով կարգելվի
Facebook սոցցանցը կարող է արգելել լուսանկարների ներբեռնումը։
16:37
25 Հունիսի 2017
ՌԴ-ում հոգեբանությունը կարող է ընդգրկվել դպրոցական ծրագրում
Դպրոցական ծրագրում Ռուսաստանում մինչև 2020 թվականը կարող է հոգեբանություն ընդգրկվել: 
15:08
25 Հունիսի 2017
iOS–ում նոր էմոտիկոններ կհայտնվեն
Նոր էմոտիկոնները կարող են հայտնվել iOS–ի թարմացումներից մեկում։
12:45
25 Հունիսի 2017
«Ժպտա, որ հաղթես». հայ աստղերը` քաղցկեղով հիվանդ երեխաներին նվիրված նոր տեսահոլովակում (ՎԻԴԵՈ)
Հայկական շոու–բիզնեսի աստղերը նոր տեսահոլովակ են նվիրել քաղցկեղով հիվանդ հայ երեխաներին։
20:35
24 Հունիսի 2017
Հայտնի է հոգնածությունից ազատվելու ամենաարդյունավետ միջոցը
Լոնդոնի Մարիա  թագուհու համալսարանի գիտնականները գտել են քրոնիկ հոգնածությունից ազատվելու  ամենաարդյունավետ միջոցը:  
19:45
24 Հունիսի 2017
Ինչպե՞ս ճիշտ կազմակերպել հանգիստը. խորհուրդ է տալիս հոգեբանը
Լավագույն հանգիստը գործունեության փոփոխությունն է:
18:30
24 Հունիսի 2017
Ուզու՞մ եք 5 օրում ազատվել ավելորդ 10 կգ-ից` գինի խմեք
Պարզվում է, որ գինին ոչ միայն համեղ ալկոհոլային ըմպելիք է, այլև կազմվածքը կարգի բերելու հիանալի միջոց:
15:58
24 Հունիսի 2017
Կոստա Ռիկայի նախագահը պատահաբար իշամեղու է կուլ տվել հարցազրույցի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Կոստա Ռիկայի նախագահ Լուիս Գիլյերմո Սոլիս Ռիվերան պատահաբար իշամեղու է կուլ տվել հարցազրույցի ժամանակ։