480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Սնոուդենը շնորհավորել է իր մասին կենսագրական ֆիլմ նկարահանած և դրա համար «Օսկարի» արժանացած ռեժիսորին
11:40
23 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Էդվարդ Սնոուդենը շնորհավորել է իր մասին կենսագրական ֆիլմ նկարահանած և դրա համար «Օսկարի» արժանացած ռեժիսոր Լորա Փոյթրասին, գրում է ՌԻԱ Նովոստին` ներկայացնելով Քաղաքացիական ազատության ամերիկյան միության հաղորդագրությունը։ Լոս Անջելեսում կայացած մրցանակաբաշխության ժամանակ «Քաղաքացի 4» ֆիլմը տարվա լավագույն վավերագրական ֆիլմն է ճանաչվել

«Երբ Լորա Փոյթրասն ինձ հարցրեց, թե կարո՞ղ է նկարահանել մեր զրույցները, ես կասկածամտորեն վերաբերվեցի դրան։ Շնորհակալ եմ, որ ինձ համոզեց։ Արդյունքում ստեղծվեց համարձակ ու փայլուն մի ֆիլմ, որը պատվի ու ճանաչման է արժանի, ինչին էլ ահա արժանացավ»,– ասել է Սնոուդենը։

«Հուսամ` այդ մրցանակը կոգևորի շատ մարդկանց, և նրանք կնայեն ֆիլմը, ինչպես նաև կոգեշնչվեն այն գաղափարով, որ շարքային քաղաքացիները միասին աշխատելու դեպքում կարող են փոխել աշխարհը»,– ավելացրեց նա։

Ամերիկյան կինոակադեմիայի ամենամյա ազգային մրցանակի այս տարվա մրցանակաբաշխությունն անցկացվեց Լոս Անջելեսի «Դոլբի» կինոթատրոնում։ Ուղիղ հեռարձակումն ապահովում էր ABC հեռուստաընկերությունը։ Ֆիլմի ռեժիսորը մրցանակը ստանալու ժամանակ շնորհակալություն հայտնեց Սնոուդենին քաջության համար։

Փոյթրասը մի քանի տարի շարունակ ԱՄՆ հետախուզության անօրինական գործունեության վերաբերյալ ֆիլմ էր նկարահանում, երբ հանկարծ 2013 թվականի հունվարին սկսեց ծածկագրված էլեկտրոնային նամակներ ստանալ ոմն «քաղաքացի 4»-ից, որը պատրաստ էր եղել գաղտնիքներ հայտնել ԱԱԳ–ի և այլ գործակալությունների լրտեսական ծրագրերի մասին։Նույն տարվա հունիսին Փոյթրեսը լրագրող Գլեն Գրինվիլդի հետ ուղևորվեց Հոնկոնգ այդ մարդու հետ հանդիպելու նպատակով։ Պարզվեց` Սնուուդենն է։ Այնուհետև նրանք մի քանի անգամ հանդիպեցին, և այդ հանդիպումների արդյունքն էլ դարձավ վավերագրական ֆիլմը, որում ներառված են գործակալի հետ զրույցները։

2013թ.–ի հունիսին Սնոուդենը Washington Post և Guardian թերթերին մի շարք գաղտնի նյութեր էր փոխանցել, որոնք վերաբերում էին համացանցում ԱՄՆ–ի և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների լրտեսական ծրագրերին։ Այնուհետև Սնոուդենը մեկնել էր Հոնկոնգ, 2013թ.–ի հունիսի 23–ից նա գտնվում էր Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի տարանցիկ գոտում։ Օգոստոսին նա մեկ տարով ապաստան ստացավ Ռուսաստանում։

2014 թվականի օգոստոսի 1-ին նա Ռուսաստանում երեք տարի բնակվելու իրավունք ստացավ, ինչը ոչ միայն Ռուսաստանում, այլև երկրի սահմաններից դուրս ճանապարհորդելու հնարավորություն է տալիս։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:25
03 Դեկտեմբերի 2016
Սուպերմոդելները «հարձակվել են» բուրգերների և ալկոհոլի վրա Victoria's Secret–ի շոուից հետո (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Փարիզում կայացած շոուից հետո Victoria's Secret–ի «հրեշտակները» գնացել են ռեստորան, որտեղ պատվիրել են կալորիաներով հարուստ ուտելիք, այդ թվում` բուրգեր, կարտոֆիլ «ֆրի» և ալկոհոլային կոկտեյլներ։
19:00
03 Դեկտեմբերի 2016
Մեր մոլորակի համար ամենավտանգավոր ժամանակն է. Սթիվեն Հոքինգ
Բրիտանացի ֆիզիկոս–տեսաբան Սթիվեն Հոքինգը կարծում է, որ այժմ «մեր մոլորակի ամենավտանգավոր ժամանակն է»։
18:15
03 Դեկտեմբերի 2016
Գիտնականները նշել են, թե ինչու է երեխաներին անհրաժեշտ օրվա խիստ ռեժիմ
Ծնողներին դժվար է լինում հետևել կարգապահության երեխայի դաստիարակության հարցում: Սակայն հոգեբանները վստահ են, որ ծնողները պետք է ձգտեն կարգուկանոնի, քանի որ օրվա ռեժիմին հետևելը շատ կարևոր է երեխաների համար երկարաժամկետ հեռանկարում։
11:22
03 Դեկտեմբերի 2016
Հայաստանի որոշ ճանապարհներ դժվարանցանելի են. Ջերմուկում ձնաբուք է
Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
10:30
03 Դեկտեմբերի 2016
Հայաստանում ձյան տեսքով տեղումներ են սպասվում
Հաջորդ շաբաթվանից Հայաստանի գրեթե ողջ տարածքում սպասվում են ձյան տեսքով տեղումներ։
16:57
02 Դեկտեմբերի 2016
«Շոկոլադի բանկը» քաղցրավենիք կհավաքի Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար
Նոր տարվա կապակցությամբ` Հայ օգնության ֆոնդն իրականցնում է «Շոկոլադի բանկ» նախաձեռնությունը` Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար:
15:55
02 Դեկտեմբերի 2016
Արագածոտնի մարզում թույլ ձյուն է. Լարսի անցակետը փակ է
Դեկտեմբերի 2-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
15:32
02 Դեկտեմբերի 2016
Քիմ Քարդաշյանը 2016 թ.-ին Instagram-ի ամենաճանաչված աստղերի հնգյակում է
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ներառվել է Instagram-ի ամենաճանաչված աստղերի հնգյակում:

12:33
02 Դեկտեմբերի 2016
Սեռական բնույթի գործողություններ են կատարվել 50-ամյա տղամարդու նկատմամբ Երևանում
50-ամյա տղամարդը հայտարարել է, որ 2 տղամարդիկ իր նկատմամբ սեռական բնույթի գործողություններ են կատարել:
20:26
01 Դեկտեմբերի 2016
Մառա Բաղդասարյանը հորն է ուղարկել դատարան իր փոխարեն
Սավյոլովի հաշտարար դատարանի նիստին չի ներկայացել մրցավազորդուհի Մառա Բաղդասարյանը։

19:40
01 Դեկտեմբերի 2016
Victoria’s Secret 2016 շոու (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Փարիզի Grand Palais–ում անցկացվել է Victoria's Secret Fashion Show 2016–ը։
15:59
01 Դեկտեմբերի 2016
Հայկական Beeline-ը սմարթֆոնների նախատոնական վաճառք է անցկացնում
Beeline-ը հայտարարում է սմարթֆոնների վաճառքի նախատոնական ակցիայի անցկացման մասին։