478.55
+0.13
562.3
+0.63
8.1
+0.05
+22
Եղանակը Երևանում
Հայ
Համացանցում «Վառիր քո մոմը» խորագրով ֆլեշ մոբ կանցկացվի
22:04
20 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին «ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոնը» նախաձեռնում է համահայկական ֆլեշ մոբ` «Վառիր քո մոմը» խորագրով:

Ֆլեշ մոբի միջոցով կենտրոնն ընդգծում է, որ Եղեռնի 100-ամյակն իրականում Վերածննդի խորհուրդ ունի և որ հենց այդքան պահանջվեց հայերից կրկին ամուր ոտքի վրա կանգնելու համար: Այս եղանակով կենտրոնը նպատակ ունի աշխարհասփյուռ հայությունից ապրիլ ամսին խորհրդանշական թվով` 1.5 միլիոն հայերի հրավիրել Հայաստան:

Ֆլեշ մոբի միջոցով կենտրոնն ընդգծում է, որ Եղեռնի 100-ամյակն իրականում Վերածննդի խորհուրդ ունի և որ հենց այդքան պահանջվեց հայերից կրկին ամուր ոտքի վրա կանգնելու համար: Այս եղանակով կենտրոնը նպատակ ունի աշխարհասփյուռ հայությունից ապրիլ ամսին խորհրդանշական թվով` 1.5 միլիոն հայերի հրավիրել Հայաստան:

Համահայկական ֆլեշ մոբին ցանկության դեպքում կարող է մասնակցել ցանկացած հայ` ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Դրա համար ֆլեշ մոբի մասնակիցը տեսանյութի միջոցով Հայաստան ժամանելու հրավեր է ուղարկում արտերկրում բնակվող հայի: Ձեռքում բռնելով վառվող մոմ` մասնակիցը դրսում գտնվող իր ընկերոջը կամ բարեկամին կոչ է անում ապրիլին գալ Հայաստան` միասին այդ մոմը վառելու: Այնուհետև` տեսանյութի վերջում, մասնակիցը նշում է մի քանի հոգու` ներգրավելով նրանց ֆլեշ մոբին:

«Վառիր քո մոմը» ֆլեշ մոբին կարող են մասնակցել ինչպես անհատներ, այնպես էլ կոլեկտիվներ: Ֆլեշ մոբը տարածվում է համացանցի (youtube.com, facebook.com, odnoklassniki.ru) միջոցով և ԶԼՄ-ների աջակցությամբ: Հրավեր-հոլովակների ցանկալի տևողությունն է առավելագույնը մեկ րոպե:

Այսպիսով ֆլեշ մոբի յուրաքանչյուր մասնակից մեկ Հիշատակի և Վերածննդի մոմ է վառում 1915-ին նահատակված մեկ հայի համար: Արդյունքում 1.5 միլիոն վառված մոմեր` 1.5 միլիոն հայերի համար:

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
22 Օգոստոսի 2017
Երևանն առաջ և այսօր
Այս լուսանկարներում Հայաստանի մայրաքաղաքի պատմությունն է։
16:23
22 Օգոստոսի 2017
Հայտնի է ըմբիշ Միհրան Հարությունյանի հարսանիքի օրը
Միհրան Հարությունյանի ներկայացուցիչ Արթուր Գալստյանը պատմել է մարզիկի առաջիկա ծրագրերի մասին։
20:57
21 Օգոստոսի 2017
Սերժ Թանկյանի կինը հուզիչ շնորհավորանք է հղել ամուսնուն (ՖՈՏՈ)
Աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանի կինը` Անժելա Մադաթյանը, շնորհավորել է ամուսնուն ծննդյան օրվա կապակցությամբ:
13:46
21 Օգոստոսի 2017
Մահացել է հայտնի գրող Պերճ Զեյթունցյանը
79 տարեկանում մահացել է հայտնի գրող, թատերագիր Պերճ Զեյթունցյանը։
16:30
18 Օգոստոսի 2017
Գերմանիայում ավանդական հայկական լավաշ կթխվի
Գերմանիայում հանդիսավորապես կբացվի լավաշի առաջին թոնիրը:
13:00
18 Օգոստոսի 2017
Արոնյանի սիրո խոստովանությունը` Աստվածաշնչի ամենագեղեցիկ տողերով (ՖՈՏՈ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Facebook–ի իր էջում իր հարսնացուի` Արիանա Կաոիլիի հետ լուսանկարների շարք է հրապարակել։
21:08
17 Օգոստոսի 2017
Քլոե Քարդաշյանի ընկերը նրան Հայաստանի ոսկե զինանշան է նվիրել (ՎԻԴԵՈ)
Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը` Քլոե Քարդաշյանը, յուրօրինակ նվեր է ստացել։
16:40
17 Օգոստոսի 2017
Ռուսաստանում վերջնականապես արգելվեց «Եհովայի վկաներ»–ի գործունեությունը
ՌԴ արդարադատության նախարարությունը «Եհովայի վկաներ» կազմակերպությունն ընդգրկել է արգելված կազմակերպությունների ցանկում:
17:04
16 Օգոստոսի 2017
Սիթիբանկում պատանդներ պահած գործարար Արամ Պետրոսյանին 50 հազ.ռուբլու հայց է ներկայացվել
Արամ Պետրոսյանի նկատմամբ գործի տուժած կողմը նրան 50 հազար ռուբլու քաղաքացիական հայց է ներկայացրել։
16:26
15 Օգոստոսի 2017
Հեռախոսային «ալո» ողջույնը 140 տարեկան է
«Ալո» հեռախոսային դիմելաձևը նշում է 140–ամյակը։
17:24
11 Օգոստոսի 2017
Երևանում երթուղային «Գազելները» կարող են մնալ անցյալում
Անդրադառնալով  տրանսպորտային գների աճին, Նիկոյանը նշեց, որ բոլոր ջանքերը գործադրվում են՝ դրանից խուսափելու համար:
20:04
10 Օգոստոսի 2017
Հայ սոցիոլոգը նշել է, թե օրական քանի ծխախոտն է անվտանգ
Հայաստանի բնակիչներն օրական ավելի պակաս ծխախոտ են սկսել օգտագործել: