486.78
-0.64
574.01
+0.22
8.17
+0.03
+5
Եղանակը Երևանում
Հայ
Լեզվի պետական տեսչությունը շարունակում է պայքարել բնակչության շրջանում հայոց լեզվի անաղարտության համար
15:54
20 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Լեզվի պետական տեսչությունը շարունակում է պայքարել բնակչության շրջանում հայոց լեզվի անաղարտության համար, ուրբաթ լրագրողներին ասաց տեսչության պետի տեղակալ Մարինե Հովյանը։

Նրա խոսքերով` խոսակցական լեզվի մաքրությունը պետք է ձևավորվի ընտանիքում, որպեսզի երեխաները, գտնվելով հասարակության մեջ, մասնավորապես, դպրոցական միջավայրում, գրագետ խոսք ունենան։

«Մեր տեսչությունն արդեն տարիներ ի վեր աշխատում է հայոց լեզվի անաղարտությունը կենսագործունեության բոլոր ոլորտներում պահպանելու համար», - նշեց Հովյանը։

Սակայն, նրա խոսքերով, լեզուն աղավաղվում է ամեն քայլափոխի հասարակության բառացիորեն բոլոր շերտերի ներկայացուցիչների կողմից, այդ թվում` ԶԼՄ-ների և պետծառայողների կողմից։

«Ես չեմ կարծում, որ խախտողներին (լեզվի մաքրության) պետք է տուգանքներով պատժել։ Կարծում եմ, որ ավելի լավ է աշխատել մարդկանց գիտակցության վրա, որպեսզի նրանք համոզվեն, որ սեփական մտքերի գրագետ շարադրումը և, հետևաբար, լեզվի պահպանությունը, հենց իրենց է ձեռնտու», - ասաց Հովյանը։

Հովյանը կոչ արեց ուշադրություն դարձնել խոսքի գրագիտությանը, զարգացնել հայոց լեզուն, ինչպես նաև հետևել, որ երեխաները չդառնան փողոցային ժարգոնի «զոհ»։

1999 թվականի փետրվարի 21-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարված է Մայրենի լեզվի միջազգային օր։ Հայաստանը Մայրենի լեզվի օրը նշելու նախաձեռնությանը միացել 2005 թվականից։ –0–


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:56
17 Նոյեմբերի 2017
ԱՄՆ–ն սկսել է հաճախ մերժել հայերին վիզայի տրամադրման հարցում. Պետդեպի զեկույց
ԱՄՆ–ն մերժում է հայերի ավելի քան 50%–ին։
18:56
17 Նոյեմբերի 2017
Մուրմանսկի մարզի երկնքում հրե գունդ է հայտնվել (ՎԻԴԵՈ)
ՌԴ Մուրմանսկի մարզի երկնքում կրակե գունդ է հայտնվել։
14:56
17 Նոյեմբերի 2017
Անդրեյ Մալախովը հայրիկ է դարձել
Հաղորդավար Անդրեյ Մալախովը և նրա կինը` Նատալյա Շկուլևան, առաջնեկ են ունեցել:
12:31
17 Նոյեմբերի 2017
Հայաստանում դեղորայքը նույնպես թանկացել է
Հայաստանում վերջին ամիսներին թանկացել է կարագն ու մսամթերքը։
11:56
17 Նոյեմբերի 2017
Կարելի է արդյո՞ք Հայաստանում դայակ վարձել պետության հաշվին
Ընտանիքներից շատերին քաջ ծանոթ է մի իրավիճակ, երբ մի շարք ծանրակշիռ պատճառներով կինը ստիպված է լինում ընդհատել երեխայի խնամքի համար տրվող արձակուրդը և դուրս գալ աշխատանքի։
21:11
16 Նոյեմբերի 2017
«Խոստում» ֆիլմը ստացել է համանուն առաջին մրցանակը
«Խոստումը» ֆիլմի սաունդթրեքն առաջին մրցանակն է ստացել:
20:15
16 Նոյեմբերի 2017
Դա Վինչիի «Աշխարհի Փրկիչը» վաճառվել է աճուրդում 450 մլն դոլարով
Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի Փրկիչը» (Salvator Mundi) չորեքշաբթի վաճառվել է Նյու Յորքի Christie's աճուրդում։
19:43
16 Նոյեմբերի 2017
Քիմ Քարդաշյանը 10 մլն դոլար է վաստակել մեկ օրում (ՖՈՏՈ)
Ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը 10 մլն դոլար է վաստակել մեկ օրում:
18:11
16 Նոյեմբերի 2017
Հայաստանը խստացնում է անչափահասներին ծխախոտի և ալկոհոլային խմիչքների վաճառքը
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է խստացնել անչափահասներին ծխախոտը և ալկոհոլային խմիչքները վաճառելու վերահսկողությունը։  
14:27
16 Նոյեմբերի 2017
Որքա՞ն են կշռում դպրոցականի գիտելիքները կիլոգրամներով (ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ)
«Նովոստի Արմենիա» գործակալությունը որոշել է ավելի պատկերավոր ներկայացնել, թե «որքան են կշռում» միջին վիճակագրական հայ դպրոցականի գիտելիքները։
12:16
16 Նոյեմբերի 2017
Կաղանդ պապը ռուս զբոսաշրջիկների շրջանում ամենահայտնի Ձմեռ պապիկների հնգյակում է
Կաղանդ պապը ներառվել է ռուս զբոսաշրջիկների շրջանում ամենահայտնի Ձմեռ պապիկների հնգյակում։
16:46
15 Նոյեմբերի 2017
Հայտնի է դարձել Ալեքսիս Օհանյանի և Սերենա Ուիլյամսի հարսանիքի օրը
Հայտնի է դարձել  Ալեքսիս Օհանյանի և նրա հարսնացուի` ամերիկացի թենիսիստուհի  Սերենա Ուիլյամսի ամուսնության օրը։