487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտը ներկայացրել է ձեռնարկներ ուսուցիչների և լրագրողների համար
16:43
19 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտը հինգշաբթի ներկայացրել է ձեռնարկներ լրագրողների և ուսուցիչների համար, որոնք կօգնեն նրանց Ցեղասպանության թեմայի դասվանդման և լուսաբանման հարցում։

Ձեռնարկներն ընդգրկում են նյութեր,որոնք ներկայացված են եղել Երևանում 2014 թվականի հուլիսի 10–11–ի «Ինչպես ներկայացնել Հայոց ցեղասպանության թեման» ամառային դասընթացների ժամանակ։

Գրքերը հրատարակվել են Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի և «Պրոսպեկտուս» կենտրոնի ջանքերի շնորհիվ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, երկրի նախագահի դրամաշնորհային ծրագրի շրջանակում։

 «Իրականում նմանատիպ ձեռնարկների հրատարակման գաղափարը մեզ մոտ վաղուց է եղել, բայց երկար ժամանակ մեզ չէր հաջողվում այն իրականացնել։ Դրանք ոչ թե պարզապես գրքեր են, դրանք պարունակում են ուսումնական պարապմունքների արդյունքներ, որոնք մենք անցկացրել ենք նախորդ տարի։ Անցկացվել է երկու պարապմունք` դպրոցների ուսուցիչների և լրագրողների համար»,– ասաց թանգարան–ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը։

Նրա խոսքով, լրագրողներն ու ուսուցիչները հասարակական ամենաազդեցիկ խմբեր են։ «Հենց նրանց ուսերին է ներկա և ապագա սերունդների արժեհամակարգի ստեղծման պատասխանատվությունը, և այդ պատճառով թանգարանի համար կարևոր է աշխատանքը նրանց հետ»,– ասաց Մանուկյանը։ .

«Մենք միշտ նշում ենք, որ թանգարան–ինստիտուտը կատարում է մի քանի շատ կարևոր գործառույթներ։ Դա զանազան ցուցահանդեսների անցկացումն է, գիտական բաղադրիչը, կրթական գործառույթները»,– ավելացրեց Մանուկյանը։

«Պրոսպեկտուս» կենտրոնի ներկայացուցիչ Ռեգինա Գալստյանը նշեց, որ ձեռնարկներում ընդգրկված են ամառային դասընթացների ժամանակ հնչած զեկույցներ, ինչպես նաև Հայոց ցեղասպանությանը վերաբերող տարբեր փաստաթղթեր և տեղեկություն։

Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտը բացվել է 1995 թվականին` Թուրքիայում Ցեղասպանության 80–ամյակի կապակցությամբ։ Ծիծեռնակաբերդի բարձունքում կառուցված երկհարկանի շենքը գրեթե ամբողջովին գտնվում է հողի տակ։ Թանգարանում ցուցադրվում են 1915 թվականի Օսմանյան կայսրության տարածքից հայերի սպանությունների և արտաքսման մասին լուսանկարներն ու  վավերագրական վկայությունները։

Թանգարանը 1967 թվականին կառուցված անմեղ զոհերի հիշատակի հուշահամալիրի (44-մետրանոց կոթող,  12 սալիկներից կազմված կոն, կենտրոնում` Հավերժական կրակ, հարյուրմետրանոց պատ այն քաղաքների և գյուղերի անվանումներով, որտեղ 20–րդ դարի սկզբում կոտորած է իրականացվել) մի մասն է։ Այժմ թանգարանը վերականգնում են և թարմացնում ցուցադրությունը ցեղասպանության 100–ամյակի կապակցությամբ։ Այցելուների համար այն կրկին կբացվի 2015 թվականի ապրիլին։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:51
10 Նոյեմբերի 2017
Շքեղ Մոնիկա Բելուչին փոխել է սանրվածքը (ՖՈՏՈ)
Իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին մասնակցել է նոյեմբերի 7–ին Հռոմում անցկացված The Virna Lisi Award մրցանակաբաշխության արարողությանը։
11:41
10 Նոյեմբերի 2017
Մահացել է հայտնի երգիծաբան Միխայիլ Զադորնովը
Գրող և երգիծաբան Միխայիլ Զադորնովը մահացել է կյանքի 70–րդ տարում։
17:39
09 Նոյեմբերի 2017
Աչքի եզակի վիրահատություններ Երևանում. փոքրիկներ են վիրահատվել
Երևանում աչքի` ծավալով և բարդությամբ եզակի վիրահատություններ են անցկացրել։
13:59
09 Նոյեմբերի 2017
Պայծառատես Նորա Զուրաբյանը տպավորել է «Ես կարող եմ» ռուսական շոուի հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
Պայծառատես Նորա Զուրաբյանը, ում կոչում են կին–ռադար, տպավորել է  «Ես կարող եմ» ռուսական շոուի հանդիսատեսին:
21:28
08 Նոյեմբերի 2017
Ջոն Մալկովիչի հետքերով. Երևան այցելելու 5 ծանրակշիռ պատճառ (ՖՈՏՈ)
Խելահեղ համայնապատկերներ, համեղ սնունդ, թև տվող խմիչքներ....
19:00
08 Նոյեմբերի 2017
Լեգենդար Ջիվան Գասպարյանը դիմել է Մոսկվայի «Արարատի» երկրպագուներին (ՎԻԴԵՈ)
Դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանը տեսաուղերձ է հղել «Արարատ» մոսկովյան ֆուտբոլային ակումբի երկրպագուներին։
18:01
08 Նոյեմբերի 2017
Գերմանիայի ամուսնությունների գրանցումների մատյաններում երրորդ սեռ կներառվի
Գերմանիայի Գերագույն դատարանը  որոշում է կայացրել երրորդ սեռ ներառել ՔԿԱԳ մատյաններում։
11:09
08 Նոյեմբերի 2017
YouTube-ում արգելափակվել են 70-ից ավելի հայ հայտնիների պաշտոնական էջեր
Վերջերս YouTube-ում արգելափակվել են 70-ից ավելի հայ հայտնիների պաշտոնական էջեր:
13:14
07 Նոյեմբերի 2017
Բրիտանացի միլիարդերը ամենօրյա չվերթեր կիրականացնի տիեզերք
SpaceShipTwo Unity նավը 2014 թվականին կործանված Enterprise նավի կատարելագործված տարբերակն է։
15:22
06 Նոյեմբերի 2017
Վյաչեսլավ Դոբրինին. հայրս հայ է, բայց ես նրան երբեք չեմ տեսել (ՎԻԴԵՈ)
Վյաչեսլավ Դոբրինինը պատմել է իր հայկական արմատների մասին։

19:38
05 Նոյեմբերի 2017
Ինչպե՞ս ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ
Հայտնի է այն մթերքը, որը կօգնի ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ։
18:05
05 Նոյեմբերի 2017
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը: