484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+12
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վարչապետը կառավարության անդամներին նվիրել է Վահան Հովհաննիսյանի «Մանդիլիոն» գիրքը
14:11
19 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հինգշաբթի կառավարության նիստից առաջ կառավարության անդամներին է նվիրել խորհրդարանի նախկին փոխխոսնակ և Գերմանիայում ՀՀ նախկին դեսպան, ՀՅԴ բյուրոյի նախկին անդամ երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի «Մանդիլիոն» գիրքը։

Վարչապետը նշել է, որ ըստ ավանդույթի փետրվարի 19–ին` մեծանուն բանաստեղծ և գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը։

«Ես ցանկանում եմ բոլորիդ նվիրել «Մանդիլիոն» վեպը, շատ կարևոր է, որպեսզի Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի նախաշեմին դուք ժամանակ գտնեք և ընթերցեք այս վեպը», – ասել է Աբրահամյանը։

«Մանդիլիոն» պատմական թրիլլերի հայերեն, ռուսերեն և անգլերեն հրատարակությունների շնորհանդեսը տեղի է ունեցել 2014 թ.–ի հոկտեմբերի 11–ին Ֆրանկֆուրտում անցկացվող աշխարհում խոշորագույն գրքի ցուցահանդեսի շրջանակում։

Կառավարության նիստից անմիջապես հետո ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը լրագրողներին է նվիրել ժամանակակից հայ գրողների 19 պատմվածքների ժողովածուն և Պատրիկ Մոդիանոյի «Կորցված երջանկության սրճարանը» գրքի հայերեն հրատարակությունը։

Իսկ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ասել է, որ ոչ միայն գրքեր է պատրաստել որպես նվեր, այլ նաև բազմաթիվ առաջարկներ է ստացել Facebook սոցցանցի իր բաժանորդներից։

Գիրք նվիրելու օրը Հայաստանում նշվում է 2008 թ.–ից Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ։ Տոնի ամսաթիվը պատահական չէ ընտրված։ 1869 թ.–ին այդ օրը ծնվել է մեծանուն հայ գրող, բանաստեղծ և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը։

Այդ օրը երկրում կազմակերպվում են բազմաթիվ գրական միջոցառումներ, պոեզիայի երեկոներ, հանդիպումներ հայտնի գրողների և բանաստեղծների հետ։ Տոնի նպատակն է երիտասարդների շրջանում սերմանել սեր ընթերցանության նկատմամբ  և հետաքրքրություն` սեփական պատմության ու մշակույթի նկատմամբ։ Այս օրվա տոնական ավանդույթներից է հետաքրքիր գիրք նվիրել մտերիմ մարդուն։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:02
26 Ապրիլի 2017
LA Times–ը պարզել է, թե ինչն է կապում Քարդաշյանին «Խոստումը» ֆիլմի հետ
Հոլիվուդում «Խոստումը» ֆիլմի պրեմիերային բոլորն ուշադրություն դարձրին Քիմ Քարդաշյանի նոր սանրվածքին և զգեստին:
15:38
26 Ապրիլի 2017
Երևանում աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով
21-ամյա աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով:

13:02
26 Ապրիլի 2017
Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
11:56
26 Ապրիլի 2017
Ողջ գիշեր կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը
Ողջ գիշեր միակողմանի կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը։
11:03
26 Ապրիլի 2017
Կարգավորիչը հայաստանյան շուկաներում ադրբեջանական արտադրության խնձորներ է հայտնաբերել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Երևանի և մարզերի թարմ պտուղ բանջարեղենի իրացման վայրերում արձանագրվել են ադրբեջանական  խնձորի իրացման դեպքեր:
17:40
25 Ապրիլի 2017
Ըմբիշ Միհրան Հարությունյան. մենք կարող ենք փոխել մեր նպատարկները, բայց ոչ արժեքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Միհրան Հարությունյանը հրապարակել է ապրիլի 23-ին Նյու Յորքում կայացած ակցիայի տեսանյութը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
16:07
25 Ապրիլի 2017
Աշխարհի «ամենածանր» կնոջ քույրը մեղադրել է բժիշկներին ստի մեջ
Աշխարհի ամենածանր կնոջ` եգիպտացի Էման Աբդ էլ–Աթիի քույրը հայտարարել է, որ հնդկական կլինիկայի բժիշկները ստել են:
11:15
25 Ապրիլի 2017
Օլանդը ծաղիկներ է դրել Կոմիտասի արձանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում մասնակցել է Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը։
11:03
25 Ապրիլի 2017
Ալեքսիս Օհանյան. Ապրիլի 24–ը ծանր օր է հայերիս համար
Հայազգի ինտերնետ–գործարար, Reddit պորտալի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Facebook–ում գրառում է կատարել:
15:35
24 Ապրիլի 2017
Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հանրաճանաչ ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Twitter-ի իր միկրոբլոգում Հայոց ցեղասպանությանը նվիրված գրառում է կատարել:
11:23
24 Ապրիլի 2017
Սերժ Թանկյանը ներկայացրել է «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը
Հայտնի ամերիկահայ ռոք–երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը։
11:11
24 Ապրիլի 2017
Հայաստանում ջերմաստիճանի կտրուկ նվազում է սպասվում. կգրանցվի մինչև -5 աստիճան
Օդերևութաբանները կանխատեսում են ջերմաստիճանի նվազում Հայաստանի տարածքում։