481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայ–ռուսական երկրորդ երիտասարդական համաժողովը կանցկացվի աշնանը ՌԴ–ում
14:19
12 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայ–ռուսական երկրորդ երիտասարդական համաժողովը կանցկացվի այս տարի աշնանը ՌԴ–ում, հինգշաբթի Երևանում ասաց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը։

«Խորհրդանշական է, որ առաջին համաժողովն անցնում է Հայաստանում։ Համոզված եմ, որ հայ–ռուսական երկրորդ երիտասարդական համաժողովը, որը նախատեսվում է անցկացնել այս տարվա աշնանը Ռուսաստանում, կդառնա առաջինի օրգանական և տրամաբանական շարունակությունը», – ասաց Քարամյանը համաժողովի բացման ժամանակ։

«Կարծում եմ, որ այս հայ–ռուսական երիտասարդական համաժողովն ու հետագա միջոցառումները կդառնա ոչ միայն կայուն հիմք Հայաստանի և Ռուսաստանի երիտասարդության և երիտասարդական կազմակերպությունների հետ աշխատող պետական մարմինների միջև համագործակցության համար, այլ նաև մեր երկրների միջև որակապես նոր գործարար և բարեկամական հարաբերությունների սկիզբ», – ասաց Քարամյանը հինգշաբթի համաժողովի հանդիսավոր բացման ժամանակ։

Նրա խոսքերով` համաժողովի նպատակները, խնդիրներն ու թեմատիկ ուղղվածությունը լուրջ բանավեճերի առարկաներ են դարձել և թույլ կտան լուծել ժամանակակից կյանքի կարևորագույն մարտահրավերները։

«Հենց երիտասարդությունը, որը ցանկացած հասարակության ամենաակտիվ և ստեղծագործ մասն է, պետք է և կարող է գտնել ոչ միայն լուծումներ, այլ նաև առաջարկել ուղիներ բոլոր ոլորտներում մեր երկրների միջև փոխշահավետ համագործակցության համար, մշակել և իրականացնել զարգացման հեռանկարային ծրագրեր», – ասաց Քարամյանը։

Նրա կարծիքով` Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության որակը հիմնականում կախված է երկու երկրների երիտասարդությունից։

Երևանում անցկացվող առաջին հայ–ռուսական երիտասարդական համաժողովը կտևի մինչև փետրվարի 14-ը։

Համաժողովի նպատակն է ստեղծել կրթական տարածք երիտասարդների մասնակցությունը բարձրացնելու, միջմշակութային երկխոսության զարգացման և Հայաստանի և Ռուսաստանի երիտասարդների հումանիտար համագործակցության, երիտասարդական քաղաքականության ոլորտի զարգացմանն աջակցելու և երիտասարդների հետ աշխատելու, Հայաստանի և Ռուսաստանի երիտասարդական հասարակական միավորումների ցանց ստեղծելու համար։

Նախատեսվում է, որ համաժողովին հայկական կողմից կմասնակցեն նախարարությունների ղեկավարներն ու նրանց տեղակալները, որոնք պատասխանատու են միջազգային հարաբերությունների և երիտասարդական քաղաքականության ոլորտների զարգացման համար, իսկ ռուսական կողմից համաժողովին կմասնակցեն Երիտասարդների հարցերով դաշնային գործակալության ղեկավարը և տարբեր երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Համաժողովի շրջանակում նախատեսվում է ստորագրել համագործակցության համաձայնագիր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և «Միջազգային երիտասարդական կենտրոն» ռուսական դաշնային պետական բյուջետային կազմակերպության միջև։

Ակնկալվում է, որ համաժողովի աշխատանքներին կմասնակցի մոտ 150 երիտասարդ Հայաստանից և Ռուսաստանից, պետական կառույցների և երիտասարդական շարժումների ներկայացուցիչներ։

Քննարկման հիմնական թեմաները կլինեն, մասնավորապես, տնտեսական համագործակցության հեռանկարները, համատեղ փոքր և միջին ձեռնարկությունների ստեղծումն ու զարգացումը ԵՏՄ–ի տարածքում, հասարակական դիվանագիտությունն ու երիտասարդական պառլամենտարիզմը, պատմական և մշակութային ժառանգության պահպանումը, միջմշակութային երկխոսությունը` որպես երիտասարդական համագործակցության խորացման միջոց (Հայրենական պատերազմի հաղթանակի 70–ամյակի շրջանակում)։

Համաժողովի մասնակիցները նաև կքննարկեն պետության և երիտասարդական հասարակական կազմակերպությունների համագործակցության մեխանիզմները։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:56
27 Մայիսի 2017
Բագրատունյաց պողոտայում վրաերթի ենթարկված 4–ամյա փոքրիկը միացված է արհեստական շնչառության
Նախօրեին Երևանի Բագրատունյաց պողոտայում բեռնատարի կողմից վրաերթի ենթարկված 4–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է:
20:25
27 Մայիսի 2017
Կեղծարարները բանկային քարտից գումար շորթելու նոր միջոց են գտել
Օգտատերերին խաբելու համար հաքերներն օգտագործում են մի քանի սխեմա:
19:13
27 Մայիսի 2017
Հայտնի է կնոջ ամենասեքսուալ հասակն ու քաշը
Գիտնականները պնդում են, որ ուղղակի կապ են գտել կնոջ մարմնի ծավալի և սեքսուալության միջև։
18:04
27 Մայիսի 2017
Ի՞նչ է նշանակում ձեր փոքրիկի ծննդյան ժամը
Երեխայի լույս աշխարհ գալու ժամը մեծ ազդեցություն է ունենում ապագայում նրա անձի ձևավորման վրա։
15:28
27 Մայիսի 2017
3 նիհարեցնող և օգտակար ամառային կոկտեյլներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամռանը հաշված օրեր են մնացել, և եթե ցանկանում եք շտկել ձեր կազմվածքը, կարող եք ամառային կոկտեյլներ խմել նախաճաշին:
19:14
26 Մայիսի 2017
Երևանում վրաերթի ենթարկված 4-ամյա տղան վիրահատվում է
Այսօր Երևանի Բագրատունյաց փողոցում բեռնատարի կողմից վրաերթի ենթարկված 4–ամյա փոքրիկը վիրահատվում է:
12:14
26 Մայիսի 2017
Ինքնաթիռում ծխելը` 9 տարվա ազատազրկման պատճառ
2015 թ-ին բրիտանացի Ջոն Կոկսը ինքնաթիռում հրդեհի պատճառ էր դարձել` ծխելով զուգարանում:
11:45
26 Մայիսի 2017
«Поедем, поедим!»–ն եկել է Հայաստան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսական НТВ հեռուստաալիքի  «Поедем, поедим!» հաղորդման թողարկումներից մեկը նվիրված կլինի Հայաստանին։

14:52
25 Մայիսի 2017
ggTaxi–ն առաջարկում է հաճախորդներին ակտիվացնել Heno պրոմոկոդն ու զեղչ ստանալ
ggTaxi–ն իր հաճախորդներին առաջարկում է ակտիվացնել Heno պրոմոկոդն և ուղևորափոխադրման համար 200 դրամ զեղչ ստանալ:
12:56
25 Մայիսի 2017
12 ժամ ջուր չի լինի Գյումրու որոշ շրջաններում
Գյումրիում վթարային ջրանջատում է նախատեսված։
10:15
25 Մայիսի 2017
ԱՄՆ–ի Միրթլ Բիչ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում գտնվող Միրթլ Բիչ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։