484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-ռուսական երիտասարդական համաժողովի մասնակիցներн անմոռուկի տեսքով կրծքանշաններ են ստացել
14:06
12 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայ–ռուսական առաջին երիտասարդական համաժողովի մասնակիցները անմոռուկի տեսքով կրծքանշաններ են ստացել, որը խորհրդանշում է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումները։

«Համաժողովն անցնում է հայ ժողովրդի համար հատուկ նշանակություն ունեցող տարում։ Այս տարի Ցեղասպանության 100–րդ տարելիցն է, երբ մենք հիշում ենք Օսմանյան կայսրության կողմից ոչնչացված 1,5 մլն հայերին։ Սա Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար մղվող մեր պայքարի ուժեղացման տարին է», – համաժողովի հանդիսավոր բացման ժամանակ ասաց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը։

Арсен Карамян«Մենք համոզված ենք, որ այս տարի ևս Ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցող տարբեր երկրների պատվիրակությունների թվում մեր կողքին կլինեն նաև ռուս ժողովրդի ներկայացուցիչները», – ասաց Քարամայնը։

Նա նշեց, որ 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումների հիմնական ուղերձը «Հիշիր» բառն է, և հենց այդ բառն է խորհրդանշում անմոռուկի տեսքով էմբլեմը։

«Այս անմոռուկները նաև խորհրդանշում են համամարդկային արժեքների նկատմամբ հավատարմությունը, դրանք պաշտպանելու պատրաստակամությունը։ Հայ ժողովուրդը, ի հակառակ ամեն ինչի, կարողացավ ոչ միայն վերածնվել և կենդանի մնալ, այլ նաև հասնել նոր ձեռքբերումների` պայքարելով չարիքի դեմ։ Համոզված եմ, որ հայ և ռուս ժողովուրդները միասին հետագայում ևս կհաղթահարեն հնարավոր փորձությունները, ինչպես դա եղել է ֆաշիզմի դեմ մղվող պայքարում», – ասաց նա։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։

Երևանում անցկացվող առաջին հայ–ռուսական երիտասարդական համաժողովը կտևի մինչև փետրվարի 14-ը։

Համաժողովի նպատակն է ստեղծել կրթական տարածք երիտասարդների մասնակցությունը բարձրացնելու, միջմշակութային երկխոսության զարգացման և Հայաստանի և Ռուսաստանի երիտասարդների հումանիտար համագործակցության, երիտասարդական քաղաքականության ոլորտի զարգացմանն աջակցելու և երիտասարդների հետ աշխատելու, Հայաստանի և Ռուսաստանի երիտասարդական հասարակական միավորումների ցանց ստեղծելու համար։

Նախատեսվում է, որ համաժողովին հայկական կողմից կմասնակցեն նախարարությունների ղեկավարներն ու նրանց տեղակալները, որոնք պատասխանատու են միջազգային հարաբերությունների և երիտասարդական քաղաքականության ոլորտների զարգացման համար, իսկ ռուսական կողմից համաժողովին կմասնակցեն Երիտասարդների հարցերով դաշնային գործակալության ղեկավարը և տարբեր երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Համաժողովի շրջանակում նախատեսվում է ստորագրել համագործակցության համաձայնագիր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և «Միջազգային երիտասարդական կենտրոն» ռուսական դաշնային պետական բյուջետային կազմակերպության միջև։

Ակնկալվում է, որ համաժողովի աշխատանքներին կմասնակցի մոտ 150 երիտասարդ Հայաստանից և Ռուսաստանից, պետական կառույցների և երիտասարդական շարժումների ներկայացուցիչներ։

Քննարկման հիմնական թեմաները կլինեն, մասնավորապես, տնտեսական համագործակցության հեռանկարները, համատեղ փոքր և միջին ձեռնարկությունների ստեղծումն ու զարգացումը ԵՏՄ–ի տարածքում, հասարակական դիվանագիտությունն ու երիտասարդական պառլամենտարիզմը, պատմական և մշակութային ժառանգության պահպանումը, միջմշակութային երկխոսությունը` որպես երիտասարդական համագործակցության խորացման միջոց (Հայրենական պատերազմի հաղթանակի 70–ամյակի շրջանակում)։

Համաժողովի մասնակիցները նաև կքննարկեն պետության և երիտասարդական հասարակական կազմակերպությունների համագործակցության մեխանիզմները։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:11
23 Ապրիլի 2017
Սպանախը կարո՞ղ է քաղցկեղ առաջացնել
Սպանախը ամենաառողջարար բանջարեղեններից մեկն է, սակայն սխալ օգտագործման պարագայում այն կարող է քաղցկեղ առաջացնել:
17:51
23 Ապրիլի 2017
Մարդու պորտալարի արյունը ճանաչվել է երիտասարդացման միջոց
Ամերիկացի նեյրոկենսաբանները պարզել են, որ մարդու պորտալարի արյան մեջ պարունակվող սպիտակուցները երիտասարդացման միջոց են ծեր մկների համար:
16:30
23 Ապրիլի 2017
Ցուկերբերգը խոստացել է կանխել Facebook-ում սպանությունների մասին նորությունների հրապարակումը
Ցուկերբերգը խոստացել է անել ամեն ինչ` սոցցանցերում ԱՄՆ-ի Քլիվլենդում սպանության առցանց հեռարձակմանը նմանվող նյութերի հրապարակումը կանխելու համար:
13:46
23 Ապրիլի 2017
Վարդանյան եղբայրների դյուցազնական համարն առավելագույն միավորների է արժանացել «Փառքի րոպե» ռուսական շոուի ժամանակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոսկվայաբնակ Գևորգ և Անդրանիկ Վարդանյաններն ուժային ակրոբատիկ համար են ցուցադրել:
18:39
22 Ապրիլի 2017
Ինչպե՞ս զգալիորեն նվազեցնել վաղ մահացության վտանգը
Մեծ Բրիտանիայի Գլազգոյի համալսարանի գիտնականները խոսել են հեծանիվ քշելու օգտակարության մասին:
13:47
22 Ապրիլի 2017
Հայ դիզայները կներկայացնի «SONČESS» հավաքածուն Թբիլիսիի նորաձևության շաբաթվա շրջանակում
Հայ դիզայներ Սոնա Հակոբյանը կներկայացնի իր «SONČESS» ապրանքանիշի նոր հավաքածուն Թբիլիսիի նորաձևության շաբաթվա (Tbilisi Fashion Week) շրջանակում։
16:19
21 Ապրիլի 2017
Քիմ Քարդաշյանի` սրբապատկերով թափանցիկ զգեստը (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Քիմ Քարդաշյանն իր հագուստով կրկին ցնցել է երկրպագուներին:
20:21
20 Ապրիլի 2017
«Եհովայի վկաները» կհասնեն Ստրասբուրգի դատարան
«Եհովայի վկաները» ՄԻԵԴ–ում կբողոքարկեն իրենց ծայրահեղական կազմակերպության ճանաչելու մասին որոշումը:
14:01
20 Ապրիլի 2017
Քիմ Քարդաշյանը նիհարել է և կրկին մերկացել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը նիհարել է գրիպից հետո և մերկացել։
15:40
19 Ապրիլի 2017
Թրամփը խստացրել է օտարերկրացիների ժամանակավոր աշխատանքային վիզաների տրամադրումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել օտարերկրացի բարձրակարգ աշխատողների ժամանակավոր աշխատանքային վիզաների վերաբաշխման ծրագրի վերաբերյալ։
19:25
18 Ապրիլի 2017
Ողջ գիշեր փակ կլինի Երևանի կենտրոնական պողոտաներից մեկի հատվածը
Ողջ գիշեր փակ կլինեն Երևանի կենտրոնական պողոտաներից մեկի հատվածն ու Ավանի փողոցներից մեկի հատվածը։