486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-8
Եղանակը Երևանում
Հայ
Բանկային հաշվեհամարը, որի մասին լուրեր են պտտվում ԶԼՄ–ներում, Գարեգին Բ Կաթողիկոսի անձնական հաշիվը չէ. Վահրամ քահանա Մելիքյան
16:45
11 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Բանկում առկա հաշվեհամարը, որի մասին լուրեր են շրջանառվում մամուլում, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի անձնական հաշվեհամարը չէ, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Մայր Աթոռ սբ. Էջմիածնի տեղեկատվական ծառայության տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը:

Օրերս Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ) ներկայացրել էր «Շվեյցարական սալորներ» (Swiss Leaks) նախագիծը, որի շրջանակում հրապարակել էր 1988-2007 թվականների գաղտնազերծված փաստաթղթերը, որոնք ներկայացնում են մանրամասներ HSBC բանկի ավելի քան 100 000 հաճախորդների մասին։ Հրապարակումների համաձայն` Հայաստանի հաճախորդների թվում է նաև Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը, ով բանկի հաճախորդների ցուցակում առաջին անգամ հայտնվել է 2000 թվականին։ Նրա անունը կապում են «Նորին Սրբություն Գարեգին Բ Ներսես» անվանով հաշվի հետ, որի վրա 2006-2007 թվականներին եղել է շուրջ 1.1 մլն դոլար։

«Վերադառնալով վերջին օրերին ԶԼՄ–ներում պտտվող տեղեկությանը` անհրաժեշտ եմ համարում հաստատել այն փաստը, որ HSBC բանկում եղել և մինչ օրս գործում է հաշիվ Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի անունով։ Մի քանի օր առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պարզաբանումներ է տվել այդ առիթով։ Մեկ այլ հարց է` ընդունվե՞լ են այդ պարզաբանումները հասարակության կողմից, թե՞ ոչ»,– նշել է քահանա Մելիքյանը։

Նա ավելացրել է, որ այն բանկային հաշիվը, որը, ինչպես ասում են շատերը, գաղտնազերծվել է, մասնավոր չի եղել` Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդամենը տնօրինում է այդ հաշվին, ինչպես որ գլխավորում է Հայկական Եկեղեցին։

Հոգևորականը նշել է, որ այդ տեղեկությունը տարածել է HSBC–ի նախկին աշխատակիցը` գողացված տվյալների հիման վրա։ «Ճշմարտությունն այն է, որ բանկային հաշվեհամարը, որի մասին խոսվում է, բացվել է դեռ Գարեգին Ա Կաթողիկոսի ժամանակ մի բարերարի կողմից, ում անունը չեմ նշի։ Եվ կաթողիկոսի մահից հետո, ինչպես և պետք է լիներ, ձևակերպվել է Գարեգին Բ Կաթողիկոսի անունով»,– նկատել է նա։

«ԶԼՄ–ներում նշված գումարներից 1 մլն դոլարն անձեռնմխելի գումար է։ Մնացած 100 հազար դոլարն այդ գումարից ձևավորված շահույթն է։ Անձեռնմխելի գումարը չի կարող օգտագործվել, իսկ շահույթը կարող է ուղղվել բարեգործական նպատակների»,– ավելացրել է քահանա Մելիքյանը։

Ըստ նրա` հաշվեհամարը տնօրինում են Կաթողիկոսի ստորագրմամբ փաստաթղթերով, իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ֆինանսական հարցերով զբաղվում են վստահելի անձինք։

«Ամենայն Հայոց Վազգեն Ա Կաթողիկոսի օրոք նույնպես գոյություն ուներ նմանատիպ հաշվեհամար, որը կա մինչ օրս։ Եվ նրա մահից հետո այդ հաշվեհամարն օգտագործելու համար բանկը պահանջել է այն անվանափոխել։ Քանի որ օրենքով հաշվեհամարը չէր կարելի գրանցել եկեղեցու անունով, այն ձևակերպել են հաջորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունով»,– ասել է Մելիքյանը։

Նա նշել է նաև, որ այսօրվա դրությամբ Հայկական Եկեղեցուն պատկանող բոլոր բանկային հաշվեհամարներն առավելագույնս ապահովագրված են ինչպես Հոգաբարձուների խորհրդի գործունեությամբ, այնպես էլ այլ անհրաժեշտ եղանակներով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:13
19 Փետրվարի 2017
Սմուզի արքայանարնջով և բանանով` համեղ և օգտակար
Ձմռան վերջը և գարնան սկիզբը համարվում է ավիտամինոզի ժամանակաշրջան:
15:11
19 Փետրվարի 2017
Հինգ սուպերմթերքներ սրտի և անոթների համար
Գրիպի սեզոնից հետո հատկապես կարևոր է պահպանել և պաշտպանել մեր օրգանիզմի  «շարժիչի» աշխատանքը:
19:25
18 Փետրվարի 2017
Գիտնականները բացահայտել են D վիտամինի անսպասելի հատկությունը
Բժիշկների միջազգային կոլեկտիվը հայտնաբերել է D վիտամինի նոր հատկություններ։
18:35
18 Փետրվարի 2017
Ինչու՞ են բժիշկները կրում կանաչ և կապույտ համազգեստ
Համազգեստը կարող է լինել կանաչ կամ կապույտ, բայց ոչ սպիտակ։ Պարզվում է, որ նման փոքր մանրուքից կարող է կախված լինել վիրահատության ընթացքն ու հաջողությունը:
12:33
16 Փետրվարի 2017
ԱՆ. Մոսկվա–Երևան ավտոբուսի վթարից տուժածներից մեկի վիճակը ծանր է, մյուսինը` միջին ծանրության
Մոսկվա–Երևան երթուղու ավտոբուսի վթարից տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։
11:04
16 Փետրվարի 2017
Հայաստանում օդի ջերմաստիճանի տարբերությունը, 2016 թ.–ի փետրվարի համեմատ, շուրջ 30 աստիճան է
Անցած տարի այս օրը ցերեկը Երևանում +16...+17 աստիճան էր, իսկ այսօր գիշերը Երևանի ցածրադիր գոտում ջերմաստիճանը նվազեց մինչև -18....-19 աստիճան։
10:15
15 Փետրվարի 2017
Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 8–10 աստիճանով
Հանրապետության տարածքում սպասվում է ջերմաստիճանի նվազում։
18:23
14 Փետրվարի 2017
Դատապարտյալն աղջկա ինտիմ լուսանկարները չհրապարակելու դիմաց գումար է պահանջել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հանցագործի մտադրությունը փոխվել է, ու նա հեռախոսի փոխարեն փող է ուզել, տուժողն էլ դիմել է ոստիկանութուն։
14:57
14 Փետրվարի 2017
Գարիկ Մարտիրոսյանի կինն անակնկալ է մատուցել ամուսնուն ծննդյան օրվա առթիվ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Comedy Club-ի հանրաճանաչ ռեզիդենտ Գարիկ Մարտիրոսյանն իր ծննդյան օրվա կապակցությամբ անակնկալ նվեր է ստացել կնոջից` Ժաննա Լևինա-Մարտիրոսյանից:
11:58
13 Փետրվարի 2017
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
Փետրվարի 13-ի ժամը 11:45-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
19:12
12 Փետրվարի 2017
Հայտնի է դարձել Սիրահարների օրը նշելու ամենամատչելի քաղաքը
Հետազոտություն է անցկացվել, որը թույլ է տվել ընտրել այն էժան քաղաքները, որտեղ կարելի է նշել Սուրբ Վալենտինի օրը:
20:27
11 Փետրվարի 2017
H&M բրենդը ներկայացրել է ծովափի վերամշակված թափոններից պատրաստված զգեստ (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Շվեդական H&M ընկերությունը ներկայացրել է էլեգանտ երեկոյան զգեստ, որը ստեղծելու համար մեծ մասամբ օգտագործվել են լողափերի թափոնները: