486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-4
Եղանակը Երևանում
Հայ
Մայր Աթոռի սոցիալական ծառայության կենտրոնը 2014թ.–ին 1,5 մլն դոլարի օգնություն է տրամադրել սիրիահայերին
15:58
11 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայության կենտրոնը 2014թ.–ին 1,5 մլն դոլարի օգնություն է տրամադրել սիրիահայերին, չորեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց կենտրոնի տնօրեն, Իսահակ վարդապետ Պողոսյանը։

«2014թ.–ի ընթացքում Մայր Աթոռը 1,5 մլն դոլարի նյութական օգնություն է տրամադրել Սիրիայում բնակվող մեր հայրենակիցներին, իսկ աջակցության տարբեր ծրագրերի շրջանակում 167 հազար դոլար տրամադրվել է Հայաստանի բնակիչներին», – նշեց հոգևորականը։

Նրա խոսքով` նախորդ տարի կենտրոնն օգնություն է տրամադրել ավելի քան 25 հազար մարդու։ Առաջինների թվում մեր նախագծերին աջակցել է «Էկլոֆ Արմենիա» հիմնադրամը, որը մեզ տրամադրել է 146 հազար դոլար։

«Մենք նաև ինտերակտիվ դրամահավաք ենք կազմակերպել Հայաստանում բնակվող հիվանդ երեխաներին օգնելու համար», – նշեց Պողոսյանը։

Նրա խոսքով` հարկ է նշել նաև Արարատյան Հայրապետական Թեմի հետ համատեղ իրականացված «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրը, որի համար հատկացվել էր 104 հազար դոլար։ Ծրագրի շրջանակում գումար էր տրամադրվել զոհված հայ զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև այն ընտանիքներին, որտեղ երկու կամ ավել զինծառայող կա։

«Նաև 20 հազար դոլարի օգնություն է տրամադրվել սահմանին զոհված զինծառայողների ընտանիքներին», – նշեց Պողոսյանը։

Նա նաև ավելացրեց, որ 2015թ.–ի սկզբին մեկնարկել է «Նվիրենք երջանիկ ձմեռ» ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է այցելել հիվանդներին, տարեցներին, ինչպես նաև` Երեխաների աջակցության կենտրոնների սաներին։

«2015թ.–ին կենտրոնը նախատեսում է ընդլայնել իր գործունեության շրջանակը։ Նախատեսվում է ծրագրերում ներգրավվել մեծ թվով երիտասարդների, իրականացնել բարոյահոգևոր աջակցություն, օգնել կարիքավորներին», – նշեց Պողոսյանը։

Մայր Աթոռի սոցիալական ծառայությունը հիմնվել է 2014 թվականի հունվարին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի կողմից։ Կենտրոնի ծրագրերի շրջանակում Երևանում, Վանաձորում և Էջմիածնում գործում են հինգ բարեգործական ճաշարաններ, «Նաղաշյան» մանկատունը, «Գարեգին II» բնակարաշինական ծրագիրը, ինչպես նաև` օգնության գրասենյակը, որը զբաղվում է կարիքավորներին նյութական, գումարային և հոգևոր աջակցություն ցուցաբերելու գործով։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:40
23 Հունվարի 2017
Քիմ Քարդաշյանը երկրպագուներին անակնկալ է պատրաստում
Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն անակնկալ է պատրաստում իր երկրպագուներին։
17:59
23 Հունվարի 2017
Քանյե Ուեսթը կվերսկսի չեղյալ հայտարարած համերգային շրջագայությունը Եվրոպայով
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը նախատեսում է վերսկսել Saint Pablo չեղարկված համերգային շրջագայությունը:
15:55
23 Հունվարի 2017
Երևանի քաղաքապետը հանձնարարել է «Սանիթեքին» նախապատրաստվել սպասվող ձյան մաքրման աշխատանքներին
Այսօրվանից «Սանիթեք» ընկերությունն իր թիմով թող նախապատրաստվի սպասվող ձյան մաքրման աշխատանքներին, նշել է Տարոն Մարգարյանը։
12:08
23 Հունվարի 2017
Տաշ Սարգսյանը կհեռանա «Մատչ ՏՎ» ալիքի թոփ–մենեջմենթից
Արտաշես Սարգսյանը հունվարի վերջին կհեռանա «Մատչ ՏՎ» ալիքի մարզական հեռարձակումների տնօրինության գլխավոր խմբագրի պաշտոնից։
10:55
23 Հունվարի 2017
Միջերկրական ծովից ցիկլոն է մոտենում Հայաստանի տարածքին
Հունվարի 26-ի գիշերը բոլոր մարզերում եղանակը կտաքանա 8-10 աստիճանով։
19:25
21 Հունվարի 2017
ԱՄՆ-ում շունը փրկել է տիրոջը ցրտահարությունից` շուրջ 20 ժամ նրա վրա պառկելով (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ԱՄՆ-ում ոսկեգույն ռետրիվեր ցեղատեսակի շունը կարողացել է փրկել իր տիրոջ կյանքը` շուրջ 24 ժամ նրա վրա պառկելով։
18:10
21 Հունվարի 2017
Իտալիայում կարապների պատկերով «կենդանի» որմնանկար է ստեղծվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Էրոն մականվամբ իտալացի գրաֆիտի նկարիչը Իտալիայի Սան Կլեմենտե քաղաքում ստեղծել է «կենդանի» որմնանկար, որտեղ պատկերել է կարապների երամ:
17:03
21 Հունվարի 2017
Մեծ Բրիտանիայում բորտուղեկցորդուհուն հեռացրել են աշխատանքից բուտերբրոդ ուտելու համար
EasyJet ընկերության բորտուղեկցորդուհին հեռացվել է աշխատանքից բեկոնով բուտերբրոդ գողանալու մասին ծառայողական քննության ավարտից հետո։
16:35
21 Հունվարի 2017
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո և ողջ գումարը վերադարձրել տիրոջը
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո, 15 հազար դոլար և 1,5 մլն ռուբլի ու ողջ գումարը վերադարձրել է տիրոջը։
14:56
19 Հունվարի 2017
Զգուշացում. այս օրերին հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ այսօր և վաղը հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն:
11:23
19 Հունվարի 2017
Մոսկվայաբնակ հայ գործարարի առևանգված դստերը գտել են Հայաստանում
Իրավապահները պարզել են Մոսկվայաբնակ հայ գործարարի 16–ամյա դստեր գտնվելու վայրը։
20:11
18 Հունվարի 2017
Երևանում նախօրեին եռյակ է ծնվել
Նախօրեին` հունվարի 17-ին, Երևանում եռյակ է ծնվել։