484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
-3
Եղանակը Երևանում
Հայ
Իրավական պաշտպանության նոր կենտրոնը Հայաստանում ռուս հայրենակիցների պաշտպանությունն ապահովելու նպատակ ունի. Կալինին
14:03
11 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Իրավական պաշտպանության նոր կենտրոնի աշխատանքը կապահովի Հայաստանում ռուս հայրենակիցների պաշտպանությունն ու աջակցությունը, չորեքշաբթի ասուլիսի ժամանակ ասաց Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Մարկ Կալինինը։

«2015թ.–ին Արտերկրում բնակվող հայրենակիցների աջակցության և իրավունքների պաշտպանության հիմնադրամը, որը տեղակայված է Մոսկվայում, որոշել է Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի հիման վրա ստեղծել ռուս հայրենակիցների իրավական պաշտպանության կենտրոն։ Ռուսական սփյուռքը միավորված է Համակարգող խորհրդում, գոյություն ուն 12 հասարակական կազմակերպություն։ Հաճախ անհրաժեշտություն է ծագում լուծել հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցերն ու նրանց աջակցություն տրամադրել, և այդ գործունեությունն ինստիտուցիոնալ դարձնելու համար որոշվել է համապատասխան կենտրոն ստեղծել», – ասաց Կալինինը։

Նրա խոսքով` կենտրոնի գործունեության ծրագրի համաձայն` կանոնավոր հիմունքներով խորհրդակցություններ, արտագնա սեմինարներ կկազմակերպվեն։

«Հույս ունենք, որ այդ կենտրոնի գործունեությունը պահանջված և օգտակար կլինի։ Ռուսաստանի Դաշնության դեսպանատունն ակտիվորեն աշխատում է հայրենակիցներին աջակցելու ուղղությամբ։ Նախորդ տարի Հայրենակիցների աջակցության և պաշտպանության հիմնադրամը իրականացրել է նման նախագիծ, սակայն այն ինստիտուցիոնալ չէր», – նշեց Կալինինը։

Азамат ТлостановՌԴ դեսպանատան հյուպատոսական բաժնի պետ Ազամատ Տլոստանովի խոսքով` Հայաստանում հյուպատոսական հարցերով խորհրդատվական օգնությունը բավականին պահանջված է։

«Մարդկանց հիմնականում հետաքրքրում են ինչպես իրենց, այնպես էլ իրենց անչափահաս երեխաների կողմից ՌԴ քաղաքացիություն ստանալու, երկքաղաքացիության, զորակոչման, անձնագրերի ձևակերպման հարցերը։ Ավելի վաղ կազմակերպվում էին արտագնա խորհրդատվություններ, սակայն դրանք կանոնավոր բնույթ չէին կրում։ Շատ լավ է, որ այդ ավանդույթը կվերականգնվի, քանի որ որոշ շրջանների բնակիչներ հեռավորության պատճառով չեն կարող գալ Երևան և օգնություն ստանալ», – ասաց Տլոստանովը։

Նրա խոսքով` նմանատիպ այցելությունները բավականին օգտակար են և, հնարավոր է, որ արդյունքում կհանգեցնեն Հայաստանում ռուս հայրենակիցների իրավական գրագիտության մակարդակի ավելացմանը։

«Կանոնավոր կերպով կազմակերպվող այցելությունները, մարդկանց հետ հանդիպումները, նրանց հարցերին պատասխանելը կօգնեն լուծել այս խնդիրը և պատասխանել քաղաքացիներին հուզող բազմաթիվ հարցերին», – ասաց Տլոստանովը։

Татьяна Гринченко«Ռուսկոյե պոլե» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Տատյանա Գրինչենկոյի խոսքերով` հայրենակիցներին աջակցելու նպատակով 2011 թ.–ի մայիսի 25–ին հրապարակվել է ՌԴ նախագահի հրամանագիրը, որը վերաբերում է արտերկրում բնակվող հայրենակիցների աջակցության և իրավունքների պաշտպանության հիմնադրամի ստեղծմանը։

«Ղեկավարվելով այդ հրամանագրով` «Ռուսկոյե պոլե» իրավապաշտպան կազմակերպության հիման վրա 2015թ.–ի հունվարին ստեղծվել է Իրավական պաշտպանության կենտրոնը, որի հիմնական նպատակն է ապահովել Հայաստանում հայրենակիցների իրավունքների, ազատությունների և օրինական շահերի համակողմանի պաշտպանությունը և նրանց տրամադրել անվճար իրավաբանական օգնություն», – ասաց Գրինչենկոն։

Նրա խոսքով` կենտրոնի հիմնական խնդիրն է հայրենակիցներին տրամադրել մեթոդաբանական, տեղեկատվական, կազմակերպչական, իրավաբանական օգնություն` ներգրավելով տարբեր ոլորտներում գործող փորձագետների։

«Իրավական պաշտպանության կենտրոնը գործելու է «Ռուսկոյե պոլե» իրավապաշտպան հասարակական կազմակերպությանն առընթեր, կենտրոնի հիմնական նպատակն է հայրենակիցներին տրամադրել անվճար որակյալ իրավաբանական օգնություն»,– նշեց Գրինչենկոն։

Նրա խոսքով` կենտրոնի ներկայացուցիչների առաջին այցելությունը տեղի կունենա փետրվարի 13–ին Տավուշի մարզի Իջևան քաղաք։

«Ռուսկոյե պոլե» կազմակերպության անդամ Իվան Սեմյոնովի խոսքով` Հայաստանում ռուսական համայնքի թիվը, 2011 թ.–ի մարդահամարի տվյալներով, կազմում է մոտ 12 հազար մարդ։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:45
13 Դեկտեմբերի 2017
«ՎԻԱ ԳՐԱ»–ի Բրեժնևան` հայ դիզայների զգեստով (ՎԻԴԵՈ)
«ՎԻԱ ԳՐԱ»–ի նախկին մենակատար Վերա Բրեժնևան ելույթ է ունեցել հայ դիզայներ Հայկ Ավանեսյանի զգեստով «Необыкновенный огонек»–ի ընթացքում։
20:10
13 Դեկտեմբերի 2017
Հազվագյուտ կենդանիներով բացառիկ էկզոտարիում է բացվել Երևանում (ՖՈՏՈ)
«Զուլանդիա» էկզոտարիումը բացումը կայացավ Երևանի «ՌԻՈ» առևտրի կենտրոնում։
16:42
13 Դեկտեմբերի 2017
Ի գիտություն տանտիրուհիների. ի՞նչ պետք է դնել սեղանին Դեղին հողե շան տարում
Տոնական սեղանը Նոր տարվա ամենակարևոր բաղկացուցիչներից է։
15:54
12 Դեկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր հիփոթեքային պրոդուկտ
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր հիփոթեքային պրոդուկտ, որը թույլ է տալիս հաճախորդներին ձեռք բերել անշարժ գույք ընդամենը 3% կանխավճարով:
11:08
11 Դեկտեմբերի 2017
Դավիթ Այվազյանն ու Աստղիկ Մխիթարյանը գերել են ռուսական «Ты супер! Танцы» շոուի ժյուրիին և հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
17–ամյա Դավիթ Այվազյանն ու 15–ամյա Աստղիկ Մխիթարյանը փայլուն ելույթ են ունեցել «Ты супер! Танцы» միջազգային շոուի կիսաեզրափակչում։
19:25
10 Դեկտեմբերի 2017
Ցավազրկողները դարձել են ճարպակալման պատճառ
Ցավազրկողները հանգեցնում են մարմնի քաշի կտրուկ ավելացման։
16:38
10 Դեկտեմբերի 2017
Հայտնի են YouTube–ի տարվա ամենահայտնի տեսահոլովակները
YouTube–ը հրապարակել է տարվա ամենահայտնի երաժշտական տեսահոլովակների ցանկը:
15:15
10 Դեկտեմբերի 2017
Ընտրվել են տարվա վատագույն ֆիլմերը
Rolling Stone պարբերակը ընտրել է տարվա ամենավատ ֆիլմերը։
12:41
10 Դեկտեմբերի 2017
Հոֆմանը պատմել է, թե ինչպես է նրան ուղղորդել Վիլյամ Սարոյանը (ՎԻԴԵՈ)
Օսկարակիր դերասան Դասթին Հոֆմանը պատմել է իր ստեղծագործական ուղու մասին:
20:47
09 Դեկտեմբերի 2017
Աշխարհի առաջին SMS հաղորդագրության հեղինակը պատմել է դրա բովանդակության մասին
Պատմության մեջ առաջին SMS հաղորդագրությունն ուղարկվել է 25 տարի առաջ։
19:37
09 Դեկտեմբերի 2017
Ճարպն այրող արդյունավետ ըմպելիք
Այս ըմպելիքի մեկ բաժակը կթարմացնի և միաժամանակ կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից։
18:12
09 Դեկտեմբերի 2017
Սմարթֆոնից կախվածությունը հանգեցնում է փոփոխությունների գլխուղեղում
Հետազոտության ընթացքում հարցված երիտասարդների 46 տոկոսը նշել է, որ կյանքը չի պատկերացնում առանց սմարթֆոնի։