486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
2014 թվականին դաունի համախտանիշով 22 երեխա է ընդունվել Հայաստանի մանկատներ. Սոցնախ
16:33
10 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. 2014 թվականին դաունի համախտանիշով 22 երեխա  է ընդունվել Հայաստանի  մանկատներ, հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հարցերով բաժնի պետ Լենա Հայրապետյանը։

«Ընդհանուր առմամբ, 2014 թվականին  ծնողները 140 երեխա են հանձնել մանկատներ, այդ թվում 86–ը` մասնագիտացված մանկատներ, 54–ը` սովորական։ Միաժամանակ, 40 երեխա ունի առողջական խմդիրներ»,–երեքշաբթի մամուլի ասուլիսին ասաց  Հայրապետյանը։

Նրա խոսքերով,  ընթացիկ տարում արդեն  մանկատներից 145 երեխա են վերցրել։

Միաժամանակ,    նա դժվարացավ պատասխանել, «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակցի հարցին,  թե  որքան է  դաունի համախտանիշով հանրապետությունում ապրող երեխաների ընդհանուր թիվը` մեկնաբանելով, որ առանձին վիճակագրություն  չի վարվում այդ ախտանիշ ունեցողների վերաբերյալ։

«Ընդհանրապես, այսօր Հայաստանում 8000 հաշմանդամ–երեխա է ապրում, հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքներին պետական աջակցություն տրամադրվում է  նպաստի տեսքով»,–ասաց նա։

Վերականգնողական առողջության, մանկաբուժության, մակաբարձության և գինեկոլոգիայի հնարապետական ինստիտուտի տնօրենի տեղակալ Արշակ Ջերջերյանը հայտարարեց, որ համաշխարհային պրակտիկայում ամենատարբեր գործոններից կախված  700-1000 նորածին  երեխայից մեկն է ունենում դաունի համախտանիշ։ Ընդ որում, որպես օրինաչափություն` որքան տարիքով է կինը, այնքան հիվանդ երեխայի ծնվելու հավանականությունը մեծ է։

«Չնայած, դաունի համախտանիշով ծնունդների վերաբերյալ Հայաստանում առանձին պաշտոնական վիճակագրություն չի վարվում, սակայն մենք տեղեկություններ ունենք, որ  ամեն տարի Հայաստանում 10-15 երեխա է ծնվում այդ համախտանիշով։

Հաշմանդամություն ունեցող երեխաների հարցերով զբաղվող, «Հայկական ճամբար» հասարակական կազմակերպության  նախագահ, սահմանափակ կարողություններով երեխայի մայր Վարդուհի Արամյանը նշեց, որ Հայաստանում խիստ կասկածանքով և  անվստահությամբ են վերաբերվում  այն մայրերին, ովքեր պատրաստ են պահել–հաշմանդամ–երեխաներին։ Այդ մայրերը զրկված են հոգեբանական և նյութական աջակցությունից։

Քննարկումը կազմակերպվել էր Հայաստանում մեծ աղմուկ հանած դեպքի կապակցությամբ, երբ Հայաստանի քաղաքացի Ռուզան Բադալյանը հրաժարվեց դաունի համախտանիշով ծնված երեխայից, այն դեպքում, երբ օտարերկրացի հայրը ցանկություն հայտնեց երեխային երկրից տանել և պահել արտերկիր, ինչի համար դրամահավաք էր հայտարարել։–0–


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:25
21 Հունվարի 2017
ԱՄՆ-ում շունը փրկել է տիրոջը ցրտահարությունից` շուրջ 20 ժամ նրա վրա պառկելով (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ԱՄՆ-ում ոսկեգույն ռետրիվեր ցեղատեսակի շունը կարողացել է փրկել իր տիրոջ կյանքը` շուրջ 24 ժամ նրա վրա պառկելով։
18:10
21 Հունվարի 2017
Իտալիայում կարապների պատկերով «կենդանի» որմնանկար է ստեղծվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Էրոն մականվամբ իտալացի գրաֆիտի նկարիչը Իտալիայի Սան Կլեմենտե քաղաքում ստեղծել է «կենդանի» որմնանկար, որտեղ պատկերել է կարապների երամ:
17:03
21 Հունվարի 2017
Մեծ Բրիտանիայում բորտուղեկցորդուհուն հեռացրել են աշխատանքից բուտերբրոդ ուտելու համար
EasyJet ընկերության բորտուղեկցորդուհին հեռացվել է աշխատանքից բեկոնով բուտերբրոդ գողանալու մասին ծառայողական քննության ավարտից հետո։
16:35
21 Հունվարի 2017
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո և ողջ գումարը վերադարձրել տիրոջը
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո, 15 հազար դոլար և 1,5 մլն ռուբլի ու ողջ գումարը վերադարձրել է տիրոջը։
14:56
19 Հունվարի 2017
Զգուշացում. այս օրերին հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ այսօր և վաղը հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն:
11:23
19 Հունվարի 2017
Մոսկվայաբնակ հայ գործարարի առևանգված դստերը գտել են Հայաստանում
Իրավապահները պարզել են Մոսկվայաբնակ հայ գործարարի 16–ամյա դստեր գտնվելու վայրը։
20:11
18 Հունվարի 2017
Երևանում նախօրեին եռյակ է ծնվել
Նախօրեին` հունվարի 17-ին, Երևանում եռյակ է ծնվել։
14:34
18 Հունվարի 2017
ՌԴ Կենտրոնական բանկը հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի
Ռուսաստանի Կենտրոնական բանկը 2017 թվականին հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի։
14:24
18 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանն արժանի է բանտի. Ժիրինովսկի
ՌԱԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին լրագրողների հետ զրույցում ասել է, որ ավտոմրցավազորդ Մառա Բաղդասարյանն արժանի է պատժի:
13:50
18 Հունվարի 2017
Մերձմոսկվայի հայ գործարարի դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ նախկին գործընկերը
Մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկի շրջանի հայ գործարարի տասնվեցամյա դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ հոր նախկին գործընկերը:
21:16
17 Հունվարի 2017
Գիտնականներ. հայհոյախոսությունը կապված է ազնվության հետ
Հոգեբանների միջազգային խումբը պարզել է, որ հաճախ հայհոյող մարդիկ ավելի ազնիվ են։
18:04
17 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է դստերը դատարանում
Սավյոլովի դատարանի նիստի ժամանակ Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է աղջկան: