482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
Մոսկվայում հիմնադրվել է Ռուսաստանի հայ երիտասարդության կոնգրես
15:11
10 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. «Ռուսաստանի հայ երիտասարդության կոնգրես» համառուսական հայկական երիտասարդական  առաջին կազմակերպությունն է հիմնադրվել Մոսկվայում, ասվում է կազմակերպությունից «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տրամադրած հաղորդման մեջ։

Իր տեսակով բացառիկ կառույցը միավորել է Ռուսաստանի հայկական տարածաշրջանային և քաղաքական կազմակերպությունները։ Նոր կազմակերպության շնորհանդեսը կայացել է փետրվարի 7-8–ին  Ararat Park Hyatt Moscow հյուրանոցային համալիրի կոնֆերանս–դահլիճում։

«Համատեղ գործունեության վերլուծությանը նվիրված ֆորումի երկօրյա ախատանքը ցույց է տվել, որ ընդհանուր կազմակերպության շրջանակում ավելի սերտ և համակարգված գործակցությունը կավելացնի Սփյուռքի աշխատանքի արդյունավետությունն ընդհանուր առմամբ։ Կազմակերպության ստեղծման նախաձեռնողները գործող տարածաշրջանային և քաղաքային հայկական երիտասարդական կազմակերպություններն են»,– ասվում է հաղորդագրությունում։

Նոր Կոնգրեսը հիմնվում է գաղափարների և սկզբունքների ընդհանրության ձգտման, ոչ թե որոշակի կազմակերպության շուրջ միաբանման վրա։ Նախաձեռնողները նշում են, որ Ռուսաստանի հայ երիտասարդության կոնգրեսի հիմքում մարդկային անքակտելի արժեքներն ու սկզբունքներն են` սերը սեփական ժողովրդի հանդեպ, հայրենասիրություն, առաքինություն, փոխադարձ հարգանք և օգնություն, բոլոր գործընթացների հրապարակայնություն և թափանցիկություն, պատասխանատվություն և պրոֆեսիոնալիզմ։

Կազմակերպության հիմնական նպատակը Ռոըսաստանի հայկական երիտասարդության համախմբումն է և դրա ներուժի իրագործումը, հայ ինքնության պահպանումը և Ռուսաստանում ազգամիջյան միասնության ամրապնդումը։

Անցկացված ֆորումի գլխավոր արդյունքը Ռուսաստանի հայ երիտասարդության կոնգրեսի մասին հայտարարության ստորագրումն էր։ Տվյալ նախաձեռնությանը սատարել են նաև հրավիրված հյուրերը։ Օրինակ, Ռուսական բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանն կարևորել է երիտասարդական համառուսական կազմակերպության գոյության փաստը։ «Ես ծանոթ եմ կազմակերպիչների հետ և վստահ եմ, որ նրանց ձգտումներն անկեղծ են։ Այն մթնոլորտը, որ այսօր տիրում է այս դահլիճում, ապագա հաջողության վստահություն է ներշնչում»,– ասաց նա։

Յուրի Նավոյանը` «Ռուս–հայկական համագործակցություն» կազմակերպության տնօրենը, նշեց, որ համադաշնային հիմքով հայ երիտասարդական կազմակերպությունների միավորումը մեկ ընդհանուր կառուցվածքում երկար, իրական գործակցության արդյունք է և Ռուսաստանի հայերի կյանքում որակական ճեղքում։ «Ռուս–հայկական համագործակցության» ղեկավարը նաև ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցին նվիրված միջոցառումների համակարգման պետական հանձնաժողովի նիստի արդյունքները, բնութագրեց հանձնաժողովի ընդունած Համահայկական հռչակագիրը որպես ազգային միասնության դրսևորում և հայկական շահերի ներկայացման հարթակ։

Այս պահին Կոնգրեսը միավորում է Ռուսաստանի  մարզերի և քաղաքների կազմակերպություններ։ Կազմակերպության կառուցվածքը մշակված է այնպես, որ հայ երիտասարդության ցանկացած ներկայացուցիչ կարող է ներկայացնել իր գաղափարը Խորհրդի քննարկման, ինչպես նաև էլեկտրոնային հանրաքվեի ընդհանուր քվեարկության։ Կոնգրեսի խորհուրդը կազմակերպության գլխավոր մարմինն է, որի կազմում են տարածաշրջանային բաժանմունքների ղեկավարներ, որոնց իրենց հերթին ընտրում են իրենց մարզերում։ Այսպիսով, առավելագույնս հաշվի են առնվում յուրաքանչյուրի շահերը։ Խորհրդի նախագահ է ընտրվել Անդրանիկ Հովսեփյանը։ Կոնգրեսը հրավիրում է Ռուսաստանի հայ երիտասարդությանը համագործակցության, իրենց մարզերում հայ երիտասարդական կազմակերպությունների ստեղծմանը և համահայկական արդյունավետ կազմակերպության կառուցմանը։

Հիմնադիր ժողովի հայտարարությունում ընդգծվում է համախմբման և Ռուսաստանում հայ երիտասարդության համագործակցության համար միասնական հարթակի ստեղծման անհրաժեշտությունը, հաշվի է առնվում Օսմանյան Կայսրությունում Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցի նախագծերի նախապատրաստման և անցկացման կարևորությունը համառուսական մակարդակով և ազգամիջյան խաղաղության ու Ռուսաստանի Դաշնության ժողովուրդների միջմշակութային երկխոսության ամրապնդման անհրաժեշտությունը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:42
07 Դեկտեմբերի 2016
Վարչապետը երկու անգամ շրջանցեց «ռուսիանո»–ի թեման
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը երկու անգամ շրջանցեց «ռուսիանո»–ի թեման։
20:28
07 Դեկտեմբերի 2016
Դանիահայ երիտասարդ աղջիկը կպայքարի 300–կիլոմետրանոց արկտիկական արշավի մասնակցության համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դանիահայ Իզաբել Էյլա Ահարոնյանը կպայքարի 2017 թվականին անցկացվելիք Fjällräven Polar արկտիկական 300–կիլոմետրանոց բացառիկ արշավի մասնակցության համար։
13:41
07 Դեկտեմբերի 2016
Պայծառ ասուպ է անցել Սիբիրի երկնքով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է տիեզերական մարմնի անկումը Արևելյան Սիբիրի երկնքում:
13:39
07 Դեկտեմբերի 2016
Երևանում 29-ամյա կինը եռյակ է լույս աշխարհ բերել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Նախօրեին` դեկտեմբերի 6-ին, «Սեբաստիա» ծննդատանը եռյակ է ծնվել։
13:14
07 Դեկտեմբերի 2016
Շոումեն Սերգեյ Սվետլակովը Եկատերինբուրգում հայկական խոհանոցի ռեստորան կբացի
Ռուս ճանաչված շոումեն, դերասան և հաղորդավար Սերգեյ Սվետլակովը Եկատերինբուրգում բացում է Eshak ռեստորանը, որի ճաշացանկում կան հայկական խոհանոցի ճաշատեսակներ:
12:33
07 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը
Հայ պատգամավորները չորեքշաբթի Ազգային ժողովի նիստին մեկ րոպե լռութամբ հարգանքի տուրք են մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին:
10:42
07 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԻՆ-ը նոր տվյալներ է ներկայացրել Լարսի անցակետում տիրող իրավիճակի վերաբերյալ
Լարսի անցակետը բաց է մինչև 30 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
20:48
06 Դեկտեմբերի 2016
Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ
Դեկտեմբերի 6-ի ժամը 20.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
20:34
06 Դեկտեմբերի 2016
6–ամյա Սաշա Բեյլերյանը շարունակում է նվաճել Ռուսաստանի Առաջին ալիքի հանդիսատեսի սրտերը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
6–ամյա Ալեքսանդր Բեյլերյանը, ով ցնցել է ողջ երկիրն իր ֆենոմենալ հիշողությամբ, խոստովանել է, որ ամենից շատ սիրում է Ջո Դասենի «Champs Elysées» հիթը, Վլադիմիր Վիսոցկու մենախոսություններն ու կորեական երգերը։
19:03
06 Դեկտեմբերի 2016
Հայաստանում խստացվում է կոսմետիկ միջոցների վերահսկողությունը
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչությունը երեքշաբթի հանդիպում է կազմակերպել կոսմետիկա և օծանելիք արտադրողների և ներկրողների հետ։
00:29
06 Դեկտեմբերի 2016
Ռյազանից ժամանած զույգի հայկական հարսանիքը Հայաստանում
«Ժաննա պոժենի» ծրագիրը հարսանեկան անակնկալ է պատրաստել ծնունդով Ռյազանից զույգի համար:
19:37
05 Դեկտեմբերի 2016
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը «փախել է» հարցազրույցից` մոռանալով համաշխարհային առաջնորդների անունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնն ընդհատել է հեռուստահարցազրույցը եթերում։