484.96
+0.3
573.47
-1.05
8.22
-0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի բնակիչներին համեմատաբար տաք մարտ է սպասում. Հայհիդրոմետկենտրոն
13:52
10 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի բնակիչներին համեմատաբար տաք մարտ է սպասում, երեքշաբթի «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայհիդրոմետկենտրոնի մետեոծառայության պետ Զարուհի Պետրոսյանը։

Ըստ նրա, մարտին հանրապետությունում, նախնական տվյալներով, ակնկալվում է կլիմատիկ նորմից 1-2 աստիճանով բարձր օդի ջերմաստիճան (միջին ամսական նորմը կլինի մոտ 6 աստիճան տաքություն)։

«Երևանում միջին ամսական ջերմաստիճանը կկազմի 6 աստիճան, Արարատյան դաշտավայրում` 4-6 աստիճան, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերի լեռնային շրջաններում ջերմաստիճանը կնվազի մինչև 2-3 աստիճան ցուրտ»,– ասաց Պետրոսյանը։

Ըստ նրա, Լոռու մարզում մարտին ջերմաչափը միջինը ցույց կտա 1-3 աստիճան տաքություն, Տավուշի մարզում` 3-5 աստիճան տաքություն, Սյունիքի մարզում` 5-8 աստիճան տաքություն, իսկ Սյունիքի լեռնային շրջաններում`0–ից +2 աստիճան, Վայոց Ձորի դաշտավայրերում` 4-6 աստիճան տաքություն, լեռնային շրջաններում` 1-3 աստիճան տաքություն։

Խոսելով գյուղատնտեսական աշխատանքների նպատակահարմարության մասին` Պետրոսյանը նշեց, որ Հայհիդրոմետկենտրոնի տվյալներով, մինչև ապրիլի 10–ը պահպանվում է սառնամանիքի ռիսկը, այդ պատճառով շտապել չարժե, և պետք է հետևել եղանակի տեսությանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:35
06 Դեկտեմբերի 2017
Հայ խոհարարը ծիծաղելի է անվանել տոլմայի վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ–ի որոշումը. «Նովոստի–Արմենիա»–ի էքսկլյուզիվ
Սեդրակ Մամուլյանը ծիծաղելի է համարում Ադրբեջանի կողմից տոլմայի պատրաստման բաղադրատոմսը ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում ընգրկելու վերաբերյալ որոշումը։  
14:56
06 Դեկտեմբերի 2017
Հայկական քոչարին` ՅՈԻՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում (ՎԻԴԵՈ)
Հայկական քոչարին ընդգրկել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:
13:10
06 Դեկտեմբերի 2017
Ադրբեջանը վերջնականապես յուրացրեց հայկական տոլման. այն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ–ի ցանկում
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկեց Ադրբեջանի կողմից ներկայացված տոլմա ճաշատեսակի պատրաստման ավանդույթը։
12:22
06 Դեկտեմբերի 2017
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է ծանրաքաշ մեքենաների համար
Ձյան առատ տեղումների պատճառով ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է։
13:35
04 Դեկտեմբերի 2017
Հայաստանը չի հաստատում Մոսկվա–Երևան չվերթերի չեղարկումը
Հայկական ավիացիոն կառույցները «Նովոստի–Արմենիա» գործակալությանը չեն հաստատում Մոսկվա–Երևան որոշ չվերթերի չեղարկման լուրերը։
11:31
04 Դեկտեմբերի 2017
Հրապարակվել է այս գիշեր երկնքում հայտնված գերլուսնի տեսագրությունը (ՎԻԴԵՈ)
Այս գիշեր երկրագնդի բնակիչները կարող էին դառնալ գերլուսնի ականատեսը։
19:20
03 Դեկտեմբերի 2017
Կառլես Պույոլ. «Հայերը շատ ուժեղ մարդիկ են՝ ուժեղ բնավորությամբ» (ՎԻԴԵՈ)
Հայտնի ֆուտբոլիստ, «Բարսելոնայի» նախկին պաշտպան Կառլես Պույոլը հյուրընկալվել է «Պրոժեկտորպերիսհիլթոն» ծրագրում:
15:27
03 Դեկտեմբերի 2017
Նախաճաշից հրաժարվելը կարող է հանգեցնել մի շարք հիվանդությունների
Պարզվել է, թե ինչ հետևանքների կարող է հանգեցնել նախաճաշից հրաժարվելը։
20:41
02 Դեկտեմբերի 2017
Մոսկվացի տատիկը 5 մլն ռուբլով անմահության բուժահեղուկ է գնել
Մոսկվայում 72-ամյա թոշակառու կինը խարդախների զոհ է դարձել:
19:27
02 Դեկտեմբերի 2017
Օծանելիքի բույրի տևողությունը երկար պահելու պարզ հնարք
Յուրաքանչյուր կին չի պատկերացնում իրեն առանց սիրելի բույրի, քանի որ օծանելիքի օգտագործումն անբացատրելի հաճույք է պատճառում։
18:07
02 Դեկտեմբերի 2017
Ակնոց կրող մարդկանց ինտելեկտն ավելի բարձր է
Պարզվել , որ ակնոց կրող մարդկանց ինտելեկտն ավելի բարձր է։
16:51
02 Դեկտեմբերի 2017
Դեմքի արդյունավետ դիմակ ձմռանը չքնաղ տեսք ունենալու համար
Ներկայացնում ենք լավագույն միջոցը, որի օգնությամբ դուք ցուրտ ձմռանը կունենաք հարթ, փափուկ և չքնաղ մաշկ։