486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո կսկսվի փոխհատուցումների դարաշրջանը. փորձագետ
17:02
07 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո կսկսվի փոխհատուցումների դարաշրջանը, կարծում է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:

Հունվարի 29-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընթերցել է Համահայկական հռչակագիրը, որը միաձայն ընդունվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստում: Հռչակագրում, մասնավորապես, նշվում է, որ հանձնաժողովն արտահայտում է Հայաստանի և հայ ժողովրդի միասնական կամքը` Հայոց ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչման հասնելու և ցեղասպանության հետևանքների հաղթահարման հարցում, ինչի համար մշակում է իրավական պահանջների թղթածրար՝ դիտելով այն անհատական, համայնքային և համազգային իրավունքների և օրինական շահերի վերականգնման գործընթացի մեկնարկ:

Մելքոնյանի խոսքերով` ապրիլի 24-ից հետո հայ ժողովրդի պայքարը պետք  է ուղղվի հասցված վնասի դիմաց փոխհատուցում ստանալուն, և նոր հարյուրամյակը կդառնա հաղթանակի հարյուրամյակ: «Ես դժգոհ եմ այն փաստից, որ Հռչակագրի տեքստում չի նշվում, որ խոսքը Արևմտյան Հայաստանի տարածքների մասին է...Միայն Ռուսաստանի Դաշնությունը Ցեղասպանությունն ընդունելիս իր փաստաթղթերում նշել է «հայերի պատմական հայրենիքում» արտահայտությունը», - նշեց Մելքոնյանը:

Պատմաբանի խոսքերով` Ցեղասպանությունը զրկել է հայերին իրենց պատմական հայրենիքից, այդ պատճառով շատ կարևոր է ցանկացած փաստաթղթում նշել, որ այդ հանցագործությունն իրականացվել է Արևմտյան Հայաստանի տարածքում, ինչը հետագայում կօգնի Թուրքիային ներկայացնել կոնկրետ պահանջներ:

ՀՀ ՍԴ խորհրդատվական բաժնի պետ Վլադիմիր Վարդանյանն իր հերթին նշեց, որ երբ խոսքն իրավական փաստաթղթերի փաթեթի մասին է, ապա բոլորը պետք է հասկանան, թե կոնկրետ ինչ պահանջների մասին է խոսվում և ում են ներկայացվում պահանջները, քանի որ զգալի նյութական վնաս է հասցվել: «Հարկավոր է գործել հասցված վնասի չափերին համապատասխան», - նշեց նա:

Վարդանյանի խոսքերով` նման իրավաբանական փաստաթուղթը չի կարելի պատրաստել մեկ օրում, և այն լիարժեք չի լինի հրապարակման օրը, քանի որ հետագայում ևս թարմացվելու և լրամշակվելու է, քանի որ այս գործընթացը ստատիկ չէ, այլ` դինամիկ:

Փորձագետը նաև ընդգծեց, որ իրավական փաստաթղթերում հարկավոր է նշել նյութական պահանջները, բարոյական վնասը, ֆիզիկական անձանց, պետության նկատմամբ ունեցած պահանջները, և այդ հարցերը պետք է հիմնովին ուսումնասիրվեն:

«Եթե խոսքը ֆիզիկական անձին հասցված վնասի մասին է, ապա Հայաստանն իրավունք և հնարավորություն ունի դիմելու տարբեր մարմիններին, այդ թվում` Մարդու իրավունքների եվրոպական դատարան և ՄԱԿ-ի միջազգային դատարան: Ամեն դեպքում միջազգային իրավունքի տեսակետից կոնկրետ պահանջ ներկայացնելուց առաջ հարկավոր է հաշվի առնել այն երկրների շահերի հետ կապված խնդիրները, որին ներկայացվում են պահանջները», - ավելացրեց Մելքոնյանը:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ --0-

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:34
28 Փետրվարի 2017
SpaceX–ը երկու զբոսաշրջիկ կուղարկի Լուսին 2018 թվականին
SpaceX ամերիկյան մասնավոր տիեզերական ընկերությունը հայտարարել է երկու մարդու Լուսին ուղարկելու ծրագրերի մասին։
18:01
27 Փետրվարի 2017
Թինա Կանդելակին հայկական գաթա է փնտրում մոսկովյան շուկայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսաստանցի հեռուստահաղորդավար, լրագրող և պրոդյուսեր Թինա Կանդելակին այցելել է մոսկովյան շուկաներից մեկի հայկական տաղավար:
20:15
26 Փետրվարի 2017
Տղամարդկանց երկարակեցությունը կախված է նրանց ընտրած կնոջից
Հետաքրքիր է՝ ինչպե՞ս են տղամարդիկ պատկերացնում իրենց համար իդեալական կնոջը:
17:45
26 Փետրվարի 2017
Microsoft–ի սարքավորումների կառավարման ամպային նոր գործիքը շուտով հասանելի կլինի Հայաստանում
Microsoft ընկերության Intune for Education գործիքը շուտով հասանելի կլինի Հայաստանի դպրոցների համար:
20:35
25 Փետրվարի 2017
Ինչպես նիհարել 10 կգ 7 օրում. շատ պարզ և արդյունավետ դիետա
Առջևում գարուն է, և շատ աղջիկներ ու կանայք մտածում եմ` ինչպես կարելի է ձերբազատվել ձմռան ընթացքում ձեռք բերած ավելորդ քաշից։
19:25
25 Փետրվարի 2017
Ավստրալիայում մատուցողուհին պոչից քաշելով ռեստորանից դուրս է հանել հսկա մողեսի (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Չորս օրում տեսանյութը դիտել է ավելի քան 310 հազար օգտատեր։
18:25
25 Փետրվարի 2017
Համեղ Պահք. հայկական պասուց կերակրատեսակների տասնյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշել է իր ընթերցողին ներկայացնել հայկական ավանդական խոհանոցի պասուց համեղ կերակրատեսակների լավագույն տասնյակը։
17:23
25 Փետրվարի 2017
Չեխիայում հայրերն արձակուրդ կունենան երեխայի ծնունդից հետո
Չեխական խորհրդարանը հավանություն է տվել երեխայի ծնունդից հետո հայրերի համար արձակուրդ սահմանելու որոշմանը:
16:25
25 Փետրվարի 2017
Երևանաբնակ տղամարդը ԱՄԷ–ում աշխատանքային շահագործման է ենթարկվել
Երևանաբնակ 38-ամյա տղամարդը Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատանքային շահագործման է ենթարկվել:
15:15
25 Փետրվարի 2017
Ցնցող բացահայտում. գոյություն ունի կյանք մահից հետո, և գերմանացի գիտնականներն ապացուցել են դա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փորձագետների խումբը պնդում է, որ գոյություն ունի կյանք մահից հետո, և դա ապացուցվել է կլինիկական գիտափորձերի միջոցով։
14:25
25 Փետրվարի 2017
Հանգստյան օրերին տեղի կունենա այս տարվա առաջին արեգակնային խավարումը
Հանգստյան օրերին Երկիր մոլորակի բնակիչները կարող են դառնալ աստղագիտական եզակի երևույթներից մեկի`արեգակնային խավարման ականատեսը։