481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+23
Եղանակը Երևանում
Հայ
Մի խումբ հայ պատգամավորներ կուղևորվեն Արցախ` Բերձորում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու համար
17:35
06 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Մի խումբ հայ պատգամավորներ ուրբաթ կուղևորվեն ԼՂՀ` Բերձորում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու համար, հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ուրբաթ խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում։

«Հիմնադիր խորհրդարան» կազմակերպության անդամները բողոքի ակցիաներ և ավտոերթեր են կազմակերպում` պահանջելով իշխանափոխություն։ Հունվարի 31–ին նման ավտոերթ էր կազմակերպվել դեպի Արցախ` «100–ամյակն առանց ռեժիմի» նշանաբանի ներքո։ Կազմակերպության անդամների տեղեկատվության համաձայն` Արցախ մտնելիս ավտոերթի որոշ մասնակիցներ ծեծի են ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից։

«Խումբը, որի կազմում կընդգրկվեն ՀՀ ԱԺ–ի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները, այսօր կուղևորվի ԼՂՀ, որտեղ տեղի իշխանությունների հետ միասին կզբաղվի միջադեպի հանգամանքների քննությամբ» – ասաց Բաղդասարյանը։

Նրա խոսքերով` հայ պատգամավորները կհանդիպեն նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ։

ՀԱԿ խմբակցությունից ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի խորհրդարանի նիստի ժամանակ առաջարկել էր ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանին ստեղծել խորհրդարանական խումբ  Բերձորի միջադեպը քննելու համար և գործուղել Ստեփանակերտ։ Այդ առաջարկին ի պատասխան` Սահակյանը հայտարարել էր, որ այդ հարցը կքննարկի Ղարաբաղի ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանի հետ և պատասխան կտա։

ԼՂՀ ոստիկանության հաղորդագրության համաձայն` հանդիպելով ավտոերթի մասնակիցներին` ոստիկանության ներկայացուցիչները բացատրական աշխատանքներ են իրականացրել նրանց հետ՝ հորդորելով ետ կանգնել այդ նախաձեռնությունից, քանի որ այն հասարակական լարվածություն է առաջացրել Արցախում։ «Սակայն, ավտոերթի մի խումբ մասնակիցներ, ի հակադարձումն հորդորների, դիմել են հակաօրինական գործողությունների և շարունակել սադրանքները նաև ոստիկանության նախազգուշացումներից հետո։ Հնարավոր զանգվածային անկարգությունները կանխելու նպատակով ԼՂՀ ոստիկանությունը ստեղծված իրավիճակում ստիպված է եղել դիմել համապատասխան գործողությունների` օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում:  Ցավոք, կան տուժածներ, որոնց կյանքին, սակայն, վտանգ չի սպառնում», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:14
26 Մայիսի 2017
Ինքնաթիռում ծխելը` 9 տարվա ազատազրկման պատճառ
2015 թ-ին բրիտանացի Ջոն Կոկսը ինքնաթիռում հրդեհի պատճառ էր դարձել` ծխելով զուգարանում:
11:45
26 Մայիսի 2017
«Поедем, поедим!»–ն եկել է Հայաստան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսական НТВ հեռուստաալիքի  «Поедем, поедим!» հաղորդման թողարկումներից մեկը նվիրված կլինի Հայաստանին։

14:52
25 Մայիսի 2017
ggTaxi–ն առաջարկում է հաճախորդներին ակտիվացնել Heno պրոմոկոդն ու զեղչ ստանալ
ggTaxi–ն իր հաճախորդներին առաջարկում է ակտիվացնել Heno պրոմոկոդն և ուղևորափոխադրման համար 200 դրամ զեղչ ստանալ:
12:56
25 Մայիսի 2017
12 ժամ ջուր չի լինի Գյումրու որոշ շրջաններում
Գյումրիում վթարային ջրանջատում է նախատեսված։
10:15
25 Մայիսի 2017
ԱՄՆ–ի Միրթլ Բիչ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում գտնվող Միրթլ Բիչ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։
14:06
24 Մայիսի 2017
Քիմ Քարդաշյանի մայրն ու քույրը մրցակցում են Քիմի և Քանյեի երեխայի փոխնակ մայրը դառնալու իրավունքի համար (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Քիմը նշել է, որ նա և Քանյեն ցանկանում են երրորդ երեխան ունենալ, սակայն առողջական խնդիրների պատճառով Քիմն ինքը չի կարող կրել փոքրիկին:
11:54
24 Մայիսի 2017
5–ժամյա ջրանջատում է նախատեսված Նոր Նորքում
Վթարային ջրանջատում կիրականացվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։
10:59
24 Մայիսի 2017
Հայտնի են նոր մանրամասներ ՀՀ–ում վաճառված ադրբեջանական խնձորների իրական ծագման մասին
Ադրբեջանական ծագմամբ խնձորների թեման դեռևս չի փակվել:
19:14
23 Մայիսի 2017
Հայտնի է «Արաբկիր» ԲԿ–ում 2 տարեկան երեխայի մահվան պատճառը
Նախօրեին «Արաբկիր» ԲԿ–ում երկու տարեկան երեխա է մահացել։
17:10
23 Մայիսի 2017
Հայտնաբերվել է Հրազդանում նորածնի դին փողոցում թողած կինը. նա մանրամասներ է ներկայացրել
Հայտնաբերվել է Հրազդանում նորածնի դին փողոցում թողած կինը։
13:56
23 Մայիսի 2017
Հայաստանի գյուղերից մեկի բնակիչները փակել են գյուղի ճանապարհը
Երեքշաբթի Արարատի մարզի Նորաբաց գյուղի բնակիչները փակել են  գյուղի ճանապարհը:
13:38
23 Մայիսի 2017
Հենրիխ Մխիթարյան. Գոտեպնդվիր, Մանչեսթեր
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սրտակցություն է հայտնել Մանչեսթերում տեղի ունեցած ողբերգությունից տուժածներին: