484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+5
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի մասին հայկական մեդիայի հրապարակումների ավելի քան 60%–ը չեզոք բնույթ է կրում. ուսումնասիրություն
17:46
05 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի մասին հայկական լրատվական ինտերնետային ռեսուրսներում հրապարակումների ավելի քան 60 տոկոսը չեզոք բնույթ է կրում, ասաց «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը` ներկայացնելով կատարված հետազոտության արդյունքները։

«Ռուսաստանը հայկական մեդիայում» հետազոտությունն իրականացրել է «Ռեգիոն» հետազոտական կենտրոնը 2014 թվականի հոկտեմբերի 1–ից մինչև նոյեմբերի 30–ը «Արդիական երկխոսություններ Հայաստանի ինտեգրացիոն նոր օրակարգի մասին» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորում է ԱՄՆ–ի դեսպանության հասարակայնության հետ կապերի գրասենյակը։

«Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հետազոտման համար ընտրված կայքերում հրապարակվող տեղեկատվության 7 տոկոսը վերաբերում է Ռուսաստանին։ Ռուսաստանի մասին նյութերի շարքում հրապարակումների 61 տոկոսը չեզոք է, 29 տոկոսը` բացասական, 10 տոկոսը` դրական»,– հինգշաբթի մամուլի ասուլիսում ասաց Բաղդասարյանը։

Նա նշեց, որ հետազոտությունում դիտարկվել են ութ ինտերնետ ռեսուրսների` 1in.am, news.am, lragir.am, aravot.am, ilur.am, yerkir.am, 7or.am, հրապարակումները։ Ընտրության սկզբունքները, ըստ նրա, առանձին քաղաքական ուժերին հավատարմությունն է կամ անկախությունը, գործունեության ժամկետը 2–ից մինչև 16 տարի, օրական 60–ից մինչև 280 նյութերի թողարկում, կայուն լսարանի առկայություն, ինչպես նաև Հայաստանում որոշակի հասարակական կարծիքի ձևավորում։ 

«Ռուսաստանին նվիրված նյութերի 40 տոկոսը սեփական նյութեր են, 7 տոկոսը վերցվել են հայկական այլ աղբյուրներից, 43 տոկոսը` օտարերկրյա աղբյուրներից, այդ թվում` ռուսական, հրապարակումների 9 տոկոսը պաշտոնական տեղեկատվություն է, 1 տոկոսը` սոցիալական ցանցեր»,– ասաց Բաղդասարյանը։

Նա նշեց, որ Ռուսաստանի նկատմամբ մեծ հետաքրքրություն է դրսևորվում այլ երկրների համեմատ։

«Ռուսաստանի նկատմամբ ագրեսիվության ցուցիչը կազմում է 0.48, ինչը բացասական և չեզոք նյութերի հարաբերակցություն է։ Հարկ է նշել, որ վերջին տարիների ընթացքում այն գրեթե չի փոխվել։ Նույնն էլ վերաբերում է բարեկամական տրամադրվածությանը, որը կազմում է 0.15»,– հայտնեց Բաղդասարյանը։

Ըստ նրա` Ռուսաստանի մասին հրապարակած նյութերի թեմատիկան կիսվում է հետևյալ կերպ` 50 տոկոսը նյութեր են հենց այդ երկրի մասին, 43 տոկոսը վերաբերում են Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններին, նյութերի 7 տոկոսը արտացոլում է Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը։ Միաժամանակ, Ռուսաստանի մասին նյութերի 93 տոկոսը Հայաստանում գրվում է տեղեկատվական առիթներով։

«Ռուսաստանի կերպարի մասին ուսումնասիրությունը հայկական մեդիայում կատարվել է այն պատճառով, որ 2014 թվականին բազմիցս քննարկվել է այն հարցը, թե ինչպես է ներկայացված Ռուսաստանի կերպարը հայկական մեդիայում, ինչպես նաև ամբողջ տարվա ընթացքում քննարկվել է ԵՏՄ–ին Հայաստանի ինտեգրման գործընթացը։ Հետազոտության ևս մեկ պատճառն էլ այն փաստն է, որ 2014 թվականին Ռուսաստանը տեղեկատվական պատերազմի մեջ է մտել Արևմուտքի հետ, և ցանկություն է առաջացել հասկանալու, թե ինչպես է դա անդրադարձել Հայաստանի մեդիայի վրա»,– ասաց «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրենը։

Տարակուսանք է առաջացնում այն փաստը, որ ուսումնասիրված ԶԼՄ–ների թվում ընդգրկված չէր «Նովոստի–Արմենիա» լրատվական գործակալության կայքը, որը նյութեր է հրապարակում ինչպես ռուսերեն, այնպես էլ հայերեն լեզուներով և մեջբերման ինդեքսով հայկական մեդիաշուկայի առաջատարներից է։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։
11:09
21 Մարտի 2017
Երեք հայ գործարար ներառվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում` ըստ Forbes–ի
Forbes հեղինակավոր ամսագիրը երկուշաբթի հրապարակել է դոլարային միլիարդատերերի ամենամյա համաշխարհային վարկանիշը։
20:05
20 Մարտի 2017
Հանրապետության մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում. փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը
Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
18:58
20 Մարտի 2017
Հայաստանի տարածքին ցուրտ ճակատ է մոտենում. հնարավոր է ձյուն տեղա նաև Երևանում. Սուրենյան
Հանրապետության տարածքով անցնելու է հյուսիս-արևմտյան ցուրտ ճակատ, ինչի հետևանքով ջերմաստիճանը կնվազի։
18:34
20 Մարտի 2017
«Արենա Շապիտո» միջազգային կրկեսը կուրախացնի երևանցիներին իր ներկայացումներով
Մայրաքաղաքում հյուրընկալվել է «Արենա Շապիտո» միջազգային կրկեսը:
13:35
20 Մարտի 2017
Աստղային դիետա կամ ինչպես է Քիմ Քարդաշյանը նիհարել գրեթե 20 կգ-ով
Այս դիետայով Քիմ Քարդաշյանը 3 ամսում նիհարել է 19 կգ-ով:
11:37
20 Մարտի 2017
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի հատվածը փակ է
Ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: