478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
Ցեղասպանության նահատակների սրբադասման կարգը տեղի կունենա ապրիլի 23-ին
15:08
03 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. 2015թ. ապրիլի 23-ին առաջին անգամ տեղի է ունենալու Ցեղասպանության նահատակների  սրբադասման կարգը, այս մասին այսօր` փետրվարի 3-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

«Բազմադարյան ընդմիջումից հետո 2015թ. ապրիլի 23-ին առաջին անգամ տեղի է ունենալու Ցեղասպանության նահատակների  սրբադասման կարգը: Վերջինը հայոց պատմության մեջ սրբադասվել է պատրիարք Մովսես Տաթևացին 18–րդ դարում»,– ավելացրեց Գալստանյանը։

Նրա խոսքերով, սրբադասման համար չորս պայման է անհրաժեշտ` նահատակությունը հավատքի ու հայրենիքի համար, սրբակյացությունը՝ սրբակենցաղ կյանքը, հրաշքների առկայությունը կենդանության օրոք կամ մահվան ժամանակ, հավատքի քարոզչությունը, տարածումը: Հենց այս պայմանները հիմք ընդունելով էլ որոշում է ընդունվել Հայոց ցեղասպանության զոհերին դասել սրբերի շարքը։

«Շատերը կարծում են, որ եկեղեցին ինքն է որոշում, թե ում սրբադասել։ Իրականում, դա անում է ժողովուրդն իր մտքերով կամ վկայություններով։ Եկեղեցին միայն ճանաչում և հռչակում է մարդու կամ մարդկանց խմբի հոգևոր սխրանքը»,– նշեց Գալստանյանը։

Նրա խոսքերով,  8-9 տարի քննարկումից հետո առաջարկվեց նահատակների սրբադասման հնարավորությունը քննել, երեք տարվա քննությունից, քննադատություններից հետո սրբադասման հանձնախումբը ներկայացրեց եպիսկոպոսաց ժողովին սրբադասման հնարավորությունը, նախորդ տարի հաստատվեց: « Ի վերջո  սրբադասման հանձնախումբը Հայ առաքելական եկեղեցու  եպիսկոպոսաց ժողովին 2013 թվականին ներկայացրեց սրբադասման հնարավորությունը, որի համաձայն դարեր անց,  2015 թվականի ապրիլի 23–ին, կկայանա Հայոց եղեռնի անմեղ զոհերի  սրբադասման կարգը»,–պատասխանեց նա։

Նա ավելացրեց, որ մշակվել է սրբադասման հատուկ կարգ, որում կարևոր դեր է խաղում հատուկ մարտիրոսագրության ընթերցում։ Կանցկացվի նաև լուսանկարների օծման կարգ, մասունքների երկրպագություն, որը կուղեկցի աղոթքներով։

«Մենք հրավեր ենք ուղարկել բազմաթիվ եկեղեցիների` արարողությանը մասնակցելու համար։ Այս պահին դժվար է ասել, թե հրավիրվածներից ով ներկա կլինի։ Հարցը կհստակեցվի ամսվա ընթացքում»,– նշեց Գալստանյանը։
 
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:08
17 Օգոստոսի 2017
Քլոե Քարդաշյանի ընկերը նրան Հայաստանի ոսկե զինանշան է նվիրել (ՎԻԴԵՈ)
Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը` Քլոե Քարդաշյանը, յուրօրինակ նվեր է ստացել։
16:40
17 Օգոստոսի 2017
Ռուսաստանում վերջնականապես արգելվեց «Եհովայի վկաներ»–ի գործունեությունը
ՌԴ արդարադատության նախարարությունը «Եհովայի վկաներ» կազմակերպությունն ընդգրկել է արգելված կազմակերպությունների ցանկում:
17:04
16 Օգոստոսի 2017
Սիթիբանկում պատանդներ պահած գործարար Արամ Պետրոսյանին 50 հազ.ռուբլու հայց է ներկայացվել
Արամ Պետրոսյանի նկատմամբ գործի տուժած կողմը նրան 50 հազար ռուբլու քաղաքացիական հայց է ներկայացրել։
16:26
15 Օգոստոսի 2017
Հեռախոսային «ալո» ողջույնը 140 տարեկան է
«Ալո» հեռախոսային դիմելաձևը նշում է 140–ամյակը։
17:24
11 Օգոստոսի 2017
Երևանում երթուղային «Գազելները» կարող են մնալ անցյալում
Անդրադառնալով  տրանսպորտային գների աճին, Նիկոյանը նշեց, որ բոլոր ջանքերը գործադրվում են՝ դրանից խուսափելու համար:
20:04
10 Օգոստոսի 2017
Հայ սոցիոլոգը նշել է, թե օրական քանի ծխախոտն է անվտանգ
Հայաստանի բնակիչներն օրական ավելի պակաս ծխախոտ են սկսել օգտագործել:
18:31
09 Օգոստոսի 2017
Փորձագետը նշել է Հայաստանում զբոսաշրջիկների թվի ավելացման ամենաարդյունավետ տարբերակը
Փառատոները սեփական ներուժը ցույց տալի արդյունավետ ձև է, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում:
20:26
08 Օգոստոսի 2017
Թուրքիայի իշխանություններն առգրավել են Սևան Նշանյանի բանկային խնայողությունները
«Պետությունն առգրավել է այն,, քանի որ այլ ելք չեն գտել իմ դեմ», - գրել է Նշանյանը:
17:53
08 Օգոստոսի 2017
ՍԱՊԾ-ն դաբաղի վերաբերյալ ահազանգ չի ստացել
Հիվանդությունն առանց լաբորատոր փորձաքննության հնարավոր չէ ախտորոշել
16:49
08 Օգոստոսի 2017
Թուրքիայում հանգստացողներին խորհուրդ է տրվում զգուշանալ կոկսակի վիրուսից. ՀՀ ԱՆ
Հարևան երկրներում, մասնավորապես՝ Թուրքիայում վերջին ամիսների ընթացքում շարունակվում է էնտերովիրուսային վարակներով պայմանավորված (Կոկսակի վիրուս) համաճարակային լարված իրավիճակը:
16:35
08 Օգոստոսի 2017
Հայաստանը կմասնակցի Մոսկվայի հրավառության շքեղ փառատոնին
Թիմերը երկինք բաց կթողնեն շուրջ 60 հազար համազարկ
15:30
08 Օգոստոսի 2017
«Կորեական Խալկ» մականունով բոդիբիլդերը հարերենով ողջույնի խոսք է ձայնագրել (ՎԻԴԵՈ)
Տեսագրությունում նա հայերենով վանկարկում է   «Հայաստան», «Հայաստան»: