485.16
+0.79
562.93
-1.22
8.23
-0.05
+8
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսների մոտ 44 տոկոսը կարծում է, որ Պերմյակովի դատը պետք է անցկացվի Հայաստանում. հարցում
20:24
02 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/.  Ռուսների մոտ 44 տոկոսը կարծում է, որ Պերմյակովի դատը պետք է անցկացվի Հայաստանում։

Հունվարի 12–ին Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102–րդ ռազմակայանը, վեց հոգանոց ընտանիք է սպանվել։ Միակ ողջ մնացածը վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը մահացել է հունվարի 19–ին։ ՀՀ ՔՕ–ի 104–րդ հոդվածի («Երկու և ավելի անձանց սպանություն») հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին։

«Գյումրիի ողբերգությունը ռուսներին բաժանել է երկու ճամբարի` ոմանք կարծում են, որ պետք է պաշտպանել հայրենակցին, նույնիսկ եթե նա հանցագործություն է կատարել, մյուսներն այն կարծիքին են, որ պետք է արդար պատիժ լինի, գրում է «Կոմերսանտը»` վկայակոչելով «Լևադա–կենտրոնի» անցկացրած հարցման արդյունքները»։

Հարցման արդյունքներով, որը անցկացվել է հունվարի 23–26–ը,  նրանք, ովքեր տեղյակ են  կատարվածից հակված են այն բանին, որ դատական գործընթացներն անցկացվեն Հայաստանում` (44 տոկոս),  ոչ թե Ռուսաստանում` (35 տոկոս),  իսկ 21 տոկոսը դժվարացել է պատասխանել։

Գյումրիի զանգվածային սպանության մասին լսել է ռուսների 37 տոկոսը, «ինչ–որ բան լսել են, բայց չեն հիշում էությունը»` 22 տոկոսը, և հարցվածների 32 տոկոսը ոչինչ չեն լսել դրա մասին։

Հարցման արդյունքներով կարծիքները կիսվել են գրեթե հավասար նաև այն հարցում, թե որ դատարանը պետք է դատավարությունը վարի։ Այսպես, հարցվածների 42 տոկոսը կարծում է, որ դատը պետք է վարի ռուսական դատարանը, 37 տոկոսը` հայկական, և 21 տոկոսը դժվարացել է պատասխանել։

Հարցվածների մեծամասնության (48 տոկոս) կարծիքով, քննությունը պետք է վարեն և ռուս, և հայ քննիչները, և միայն 25 տոկոսը նշեցին միայն ռուս քննիչներին, իսկ 21–ը` հայ քննիչներին։
 
«Լևադա–կենտրոնի» փորձագետ Ալեքսեյ Լևինսոնի կարծիքով, «յուրայիններին չենք հանձնում» գաղափարը կիսում են հիմնականում գործազուրկներն ու զինծառայողները, միաժամանակ նույնն են ասում «ամենավերևից»։ Հակառակ խմբում են ղեկավարող աշխատողներն ու ուսանողները, նշում է պարբերականը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:22
06 Նոյեմբերի 2017
Վյաչեսլավ Դոբրինին. հայրս հայ է, բայց ես նրան երբեք չեմ տեսել (ՎԻԴԵՈ)
Վյաչեսլավ Դոբրինինը պատմել է իր հայկական արմատների մասին։

19:38
05 Նոյեմբերի 2017
Ինչպե՞ս ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ
Հայտնի է այն մթերքը, որը կօգնի ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ։
18:05
05 Նոյեմբերի 2017
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը:
16:58
05 Նոյեմբերի 2017
Կյանք մահից հետո. մտքեր և զգացողություններ
Պարզվել է, որ կլինիկական մահվան վիճակում մարդկանց գիտակցությունը շարունակում է աշխատել։
15:37
05 Նոյեմբերի 2017
Պարզվել է գազավորված ըմպելիքի գլխավոր վտանգը
Բացահայտվել է գազավորված ըմպելիքի մահացու վտանգը։
11:00
05 Նոյեմբերի 2017
Ռուսական «Գոլոս» նախագծի ժյուրիի անդամները ոտնկայս ծափահարել են հղի Անահիտ Պողոսյանին (ՎԻԴԵՈ)
Ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Գոլոս» շոուի ժյուրիի անդաները ոտնկայս ծափահարել են հղի Անահիտ Պողոսյանին:
21:00
04 Նոյեմբերի 2017
Պարզվել է iPhone X–ի գլխավոր խոցելի կողմը (ՎԻԴԵՈ)
Հայտնի է դարձել  iPhone X–ի գլխավոր խոցելի կողմը։
19:58
04 Նոյեմբերի 2017
Հայտնի են աշխարհի ամենավտանգավոր քաղաքները
Հրապարակվել են աշխարհի ամենավտանգավոր քաղաքները։
18:50
04 Նոյեմբերի 2017
Ասպիրինն օգնում է կանխել լյարդի քաղցկեղը
Ասպիրինը դրական է ազդում իմունոթերապիայի վրա։
17:25
04 Նոյեմբերի 2017
Ստեղծվել է ապագայի մեքենա (ՎԻԴԵՈ)
Ապագայի մեքենան ապակե գնդի տեսք ունի` առանց անիվների:
14:11
04 Նոյեմբերի 2017
Անջելինա Ջոլին գաղտնի ամուսնանում է
Անջելինա Ջոլին կրկին պատրաստվում է ամուսնանալ։
12:59
04 Նոյեմբերի 2017
Գրող Զապել Եսայանն աշխարհի ամենախիզախ կանանց հնգյակում է
Ինչպես կարծում էր Եսայանը, գրականությունը զարդ չէ, այլ հզոր զենք և անարդարության դեմ պայքարի միջոցով։