483.99
+0.93
563.46
+1.42
8.32
+0.02
+3
Եղանակը Երևանում
Հայ
«Ռոսիա սեգոդնյա»–ն բացել է Անդրեյ Ստենինի անվան ֆոտոմրցույթի աշխատանքների ընդունելություն
03:29
03 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Սկսվել է ՌԴ–ի`ՅՈՒՆԵՍԿՕ–ի գործերով հանձնաժողովի հովանու ներքո «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի կողմից անցկացվող Անդրեյ Ստենինի անվան միջազգային ֆոտոմրցույթի աշխատանքների ընդունելությունը։ Հիշեցնենք, որ Անդրեյ Ստենինը զոհվել է 33 տարեկան հասակում 2014 թվականի օգոստոսին Ուկրաինայի արևելքում խմբագրական առաջադրանքի կատարման ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Մրցույթի նպատակն է` օժանդակել երիտասարդ լուսանկարիչներին պրոֆեսիոնալ վարպետությանը ձգտելու հարցում և բացվել է 18-34 տարեկան մասնակիցների համար։ Աշխատանքների ընդունելությունն անցկացվում է www.stenincontest.ru կայքում 2015 թվականի փետրվարի 2–ից ապրիլի 15–ը։

Մրցույթի ժյուրիում են ռուսական և համաշխարհային ֆոտոհանրության առաջատար ներկայացուցիչներ, որոնց թվում են` Մոսկվայի Արտ Թանգարան Մուլտիմեդիայի տնօրեն Օլգա Սվիբլովան Москва (ՄԱԹՄ), World Press Photo մրցույթի բազմակի հաղթող և ժյուրիի անդամ, Reuters և The Associated Press համաշխարհային լրատվական գործակալությունների ֆոտոծառայությունների ղեկավարներ Գրիգորի Դուկորը և Դենի Պակենը ու այլոք։

Հաղթողների պարգևատրման արարողությունը կկատարվի 2015 թվականի հունիսի 3–ին Մոսկվայում։

Ինչպես նշել է Օլգա Սվիբլովան` մեկնաբանելով մրցույթը, իր կարճ ստեղծագործական գործունեության ընթացքում Անդրեյ Ստենինն իր էջերն է գրել Ռուսաստանի պատմության մեջ, Մոսկվայի պատմության, 21–րդ դարի պատմության մեջ։ Երկու անգամ դարձել է Մոսկվայի մասին «Արծաթե տեսախցիկ» լավագույն ֆոտոռեպորտաժի մրցույթի մրցանակակիր` 2010 թվականին «Մանեժնայա հրապարակ» լուսանկարների շարքի համար, 2013–ին` «Զուգահեռ աշխարհներ» շարքի համար։

«Կա մի արտահայտություն` «Ոչ մի օր առանց մի տողի»` Անդրեյ Ստենինը նկարում էր ամենուր, միշտ, նոր թեմաներ, գեղարվեստական նոր լեզու էր փնտրում։ Անդրեյ Ստենինի անվան` «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության հիմնած ֆոտոլրագրության միջազգային մրցույթը շատ կարևոր է։ Այն թույլ է տալիս նոր անուններ բացահայտել, աջակցում է երիտասարդ վարպետներին, նրանց նոր նախագծեր իրագործելու հնարավորություն է տալիս։ Մրցույթը բարձարցնում է ֆոտոլրագրողի մասնագիտության հեղինակությունը, մեզ բոլորիս աշխարհը երիտասարդների աչքերով տեսնելու հնարավորություն է տալիս և պահպանում է ժամանակակից պատմությունն ապագա սերունդների համար»,– ասաց նա։

Ստենինի ծննդյան օրը` 2014 թ.–ի դեկտեմբերի 22–ին, «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ն հայտարարել էր 18–33 տարեկան պրոֆեսիոնալ լուսանկարիչների մրցույթի մասին, որը կտևի մինչև 2015 թ.–ի հունիսի 3–ը։ Մրցույթը կունենա չորս անվանակարգ` «Գլխավոր նորություններ», «Առօրյա խնդիրներ», «Սպորտ» և «Առօրյա կյանք» և երեք մրցանակային տեղ` առանձին լուսանկարի և ֆոտոշարի համար։ «Գրան պրին» կընտրվի ժյուրիի անդամների ձայների մեծամասնությամբ մրցույթի բոլոր անվանակարգերում հայտավորված լավագույն աշխատանքներից։

Առաջին տեղի համար սահմանված է 50 հազար ռուբլի, երկրորդ տեղի համար` 35 հազար ռուբլի, երրորդ տեղի համար` 25 հազար ռուբլի հարկերի վճարումից հետո։ Եվ, իհարկե, կլինի Գրան–պրի, որին կարժանանա այն լրագրողը, ով կներկայացնի առավել հասուն, վառ և հետաքրքիր աշխատանքներ։ Գրան–պրիի համար սահմանված է 500 հազար ռուբլի

Մրցույթի շրջանակում համաշխարհային ֆոտոհանրության ներկայացուցիչներին հնարավորություն կընձեռվի նոր անուններ բացահայտել ֆոտոլրագրության մեջ, աջակցել և զարգացնել ֆոտոլրագրության բարձր չափանիշները, Ռուսաստանում և աշխարհում ձևավորել վավերագրական լուսանկարչության որակի չափանիշները։

Մրցույթի նպատակն է հանրաճանաչ դարձնել լուսանկարչությունը, հանրության ուշադրությունը գրավել ֆոտոլրագրության նպատակների և խնդիրների վրա, ինչպես նաև աջակցել երիտասարդ լուսանկարիչներին։ Հենց նրանք են մասնակցելու մրցույթին։

Մրցանակաբաշխությունը, ինչպես նաև մրցութային աշխատանքների ցուցահանդեսի բացումը տեղի կունենա 2015 թ.––ի հունիսի 3–ին Մոսկվայի ցուցահանդեսային հարթակներից մեկում։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:35
02 Նոյեմբերի 2017
Disneyland և Universal–ի խորհրդատուները կօգնեն Հայաստանին Noyland կառուցել
Նախատեսվում է ստեղծել լուրջ ծրագիր, որը հետաքրքիր զարգացում կունենա։
13:56
02 Նոյեմբերի 2017
Հնդկաստանում հազվագյուտ սիամական երկվորյակներ են ծնվել (ՎԻԴԵՈ)
Հնդկաստանում հազվագյուտ սիամական երկվորյակներ են ծնվել` ընդհանուր մարմնով և վերջույթներով, սակայն երկու գլխով։
11:29
02 Նոյեմբերի 2017
Հոլիվուդում իսկական համաճարակ է. Դասթին Հոֆմանին մեղադրել են սեքսուալ ոտնձգությունների մեջ
Բլոգեր Աննա Գրեմ Հանթերը հայտարարել է, որ նա սեքսուալ բնույթի ոտնձգությունների է ենթարկվել դերասան Դասթին Հոֆմանի կողմից:
03:34
02 Նոյեմբերի 2017
«Մահացու ինքնավար զենքի» կիրառման հետ կապված հայկական հրատապ բանաձևն ընդունվել է Եվրանեսթ ԽՎ-ում. Արմեն Աշոտյան
Բանաձևին դեմ է քվեարկել ադրբեջանական պատվիրակությունը:
19:59
31 Հոկտեմբերի 2017
Քիմ Քարդաշյանին մեղադրել են ռասիզմի մեջ (ՎԻԴԵՈ)
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը բացասական մեկնաբանությունների տարափի է արժանացել:
22:56
30 Հոկտեմբերի 2017
Ծառայությունից խուսափած հայեր են ձերբակալվել Ռուսաստանում
/. Ռուսաստանում երկու հայ է ձերբակալվել, ովքեր գտնվում են հետախուզման մեջ զինվորական ծառայությունից խուսափելու կասկածանքով։
21:49
30 Հոկտեմբերի 2017
Իսլամիստները սպառնում են սպանել Մեսսիին և Նեյմարին աշխարհի առաջնության ժամանակ (ՖՈՏՈ)
Իսլամիստական խմբավորումները սպառնում են սպանել Լիոնել Մեսսիին և Նեյմարին, ինչպես նաև մարզիչ Դիդիե Դեշամին։
20:34
30 Հոկտեմբերի 2017
Վիկտորիա Բոնյան սիրավեպ է սկսել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներից մեկի հետ (ՖՈՏՈ)
Օգոստոսին Վիկտորիա Բոնյա գաղտնի դաջվածք էր արել իր նոր սիրեցյալի անվան սկզբնատառերով։
04:48
30 Հոկտեմբերի 2017
Հայտնի է ծերության դեմ պայքարի միջոցը
Գիտնականները պարզել են ծերության դեմ պայքարի միջոցը։
03:21
30 Հոկտեմբերի 2017
Ինչպե՞ս բացահայտել կնոջ սուտը
Ինչպե՞ս պարզել, որ կինը ստում է։
01:58
30 Հոկտեմբերի 2017
Արագ և հուսալի դիետա. ազատվեք 3–5 կգ ավելորդ քաշից
Ներկայացնում ենք արագ և հուսալի դիետա, որի միջոցով կարելի է արագորեն ազատվել 3–5 կգ ավելորդ քաշից։
00:43
30 Հոկտեմբերի 2017
Հայտնի են հիվանդությունները, որոնցից կարող է պաշտպանել շունը
Պարզվել է, որ շները կարող են պաշտպանել մի շարք հիվանդություններից։