486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի բնակչության թիվը տարեսկզբին կազմել է 3 մլն 10 հազ. 600
17:51
02 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի բնակչության թիվը Հայաստանում տարեսկզբին կազմել է 3 մլն 10 հազ. 600 նախորդ տարվա սկզբի 3 մլն 17 հազար 100–ի դիմաց, երկուշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը։

Ըստ նրա, 2014 թվականի արդյունքներով, Հայաստանի բնական հավելաճը (ծնելիության և մահացության մակարդակի մինչև տարբերությունը) կազմել է 15 հազար 311 մարդ 2013 թվականաի 14 հազար 594–ի դիմաց։

«2014 թվականին նորածինների թիվը կազմել է 43183 նախորդ տարվա 41790–ի դիմաց։ 2014 թվականին ծնվել է 22965 տղա և 20218 աղջիկ»,– ասաց Կույումջյանը։

Բացի այդ, նրա խոսքով, 2014 թվականի հունվար–դեկտեմբերին 2014 թվականին Հայաստանում գրանցվել է մեռելածնության 750 դեպք` 2013 թվականի 711 դեպքի դիմաց։

Կույումջյանը հայտնեց նաև, որ Երևանում, Արագածոտնի, Արարատի, Լոռու, Շիրակի և Կոտայքի մարզերում ծնելիության ցուցանիշը գերազանցում է միջին հանրապետական ցուցանիշը (մոտ 14 երեխա 1000 շնչի հաշվով), իսկ ծնելիության ամենացածր ցուցանիշները գրանցվել են Վայոց Ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում։

2014 թվականի 12 ամիսների ընթացքում մանկական մահացության թիվը (մինչև 1 տարեկան) կազմել է 375 դեպք 2013 թվականի 407–ի դիմաց։

Կույումջյանի խոսքով, 2014 թվականի հունվար–դեկտեմբերին գրանցվել է ինքնասպանության և ինքնասպանության փորձի 699 դեպք 2013 թվականի 747 դեպքի դիմաց։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:06
23 Փետրվարի 2017
Գիտնականն ու զբոսավարն ընկել են գործող հրաբխի խառնարանը և ողջ են մնացել
Արգենտինացի գիտնական–հրաբխագետ Ռոդոլֆո Ալվարեսը (Rodolfo Alvarez) և նրա զբոսավարը ողջ են մնացել Նիկարագուայի Մասայա գործող հրաբխի խառնարանն ընկնելուց հետո։
10:25
23 Փետրվարի 2017
Հանրապետության տարածքում ջերմաստիճանը բարձրացել է
Ձմեռը, կարծես, չի ուզում զիջել դիրքերը, սակայն եղանակը տաքացել է։
20:41
22 Փետրվարի 2017
«Քարդաշյանների ընտանիք»–ի իսլանդական ծաղրանմանության գլխավոր հերոսները կատուներն են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իսլանդիայում «Քարդաշյանների ընտանիքը» ամերիկյան հեռուստաշոուի ծաղրանմանությունը համացանցային իսկական հիթ է դարձել։
19:01
22 Փետրվարի 2017
Սոցցանցերի հայկական տիրույթը լի է ծիծաղով Մեհրիբանի նշանակման կապակցությամբ
Սոցցանցերի հայ օգտատերերը նախօրեին բուռն քննարկում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշումը:
11:12
22 Փետրվարի 2017
Ձմեռը զիջում է դիրքերը. սպասվում է մինչև 16 աստիճան տաքություն
Շուրջ երկու ամիս տևած սառնամանիքներից հետո Երևանում վերջապես սպասվում է դրական ջերմաստիճան։
19:50
21 Փետրվարի 2017
Երիտասարդ հայ տղան Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին մարդ փրկելու համար
Երիտասարդ Տիգրան Բաղդասարյանը Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին, որը հանձնվում է երիտասարդ հերոսներին խիզախ արարքների համար։
14:45
21 Փետրվարի 2017
Դուբայում քննում են ռուս մոդելի վտանգավոր հնարքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դուբայի Cayan Group դեվելոփեր–ընկերությունը շարունակում է իրավաբանական հետապնդումը ռուսաստանցի մոդելի նկատմամբ:
15:00
20 Փետրվարի 2017
Հայտնի են մանրամասներ Արմավիրում դպրոցականների թունավորման դեպքով
Այսօր Արմավիրի մարզի Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցից 9 աշակերտ թունավորման ախտանիշներով տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն։
10:55
20 Փետրվարի 2017
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 10–15 աստիճանով
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ։
22:08
19 Փետրվարի 2017
Ահաբեկիչների ստեղծած վիրուսները կարող են սպանել 30 մլն մարդ
Ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է համաշխարհային առաջնորդներին:
19:13
19 Փետրվարի 2017
Սմուզի արքայանարնջով և բանանով` համեղ և օգտակար
Ձմռան վերջը և գարնան սկիզբը համարվում է ավիտամինոզի ժամանակաշրջան:
15:11
19 Փետրվարի 2017
Հինգ սուպերմթերքներ սրտի և անոթների համար
Գրիպի սեզոնից հետո հատկապես կարևոր է պահպանել և պաշտպանել մեր օրգանիզմի  «շարժիչի» աշխատանքը: