+32
Եղանակը Երևանում
Հայ
Պետական հանձնաժողովը ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագիրը
19:20
30 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումների համակարգող, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն ուրբաթ ներկայացրել է ապրիլյան միջոցառումների ծրագիրը։

«Ապրիլի 18–20–ը Երևանում տեղի կունենա «Արարատի ստորոտին» խորագրով միջազգային մեդիա համաժողովը, որին կմասնակցեն համաշխարհային ԶԼՄ–ների ներկայացուցիչներն ու ԱՊՀ երկրների լրագրողները։ Մեդիա համաժողովի շրջանակում հեղինակավոր օտարերկրյա ԶԼՄ–ներին հնարավորություն կտրվի պատշաճ կերպով լուսաբանել ապրիլի 22–24–ը նախատեսված միջոցառումները», – ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով` ապրիլի 22–23–ին Երևանում տեղի կունենա «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» համաշխարհային խորհրդաժողովը, որին կմասնակցեն տարբեր երկրների գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչներն ու հոգևոր առաջնորդներ։

Բացի այդ, ապրիլի 23–ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա Հայոց ցեղասպանության նահատակների և մարտիրոսների սրբադասման արարողությունը։

Նույն օրը Երևանում ելույթ կունենա «System of a Down» աշխարհահռչակ ռոք–խումբը` «Wake up the Souls» (Արթնացեք, հոգիներ) աննախադեպ համերգային ծրագրով։

Սարգսյանի խոսքով` Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը որոշել է, որ հենց «System of a Down» խմբի մասնակիցները կարող են արվեստի միջոցով աշխարհին պատմել Ցեղասպանության մասին։

«Ապրիլի 23–ի երեկոյան տեղի կունենա նաև ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ», – նշեց Սարգսյանը։

Նրա խոսքով` ապրիլի 24–ի առավոտյան Ծիծեռնակաբերդի բարձունքում տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությունը՝ արտասահմանյան պատվիրակությունների մասնակցությամբ։

Նույն օրը երեկոյան կկայանա նաև «Վերածնունդ» խորագրով դասական երաժշտության համերգը, որին կմասնակցեն Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունների երաժիշտներ:

Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի խորհրդանշանը անմոռուկ ծաղիկն է, որի կենտրոնում պատկերված է «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրը, որը կրակ է խորհրդանշում։ Միջոցառումների նշանաբանն է «Հիշում եմ և պահանջում»։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:28
20 Սեպտեմբերի 2017
Ալեքսիս Օհանյանի դստեր Instagram–ի էջը ռեկորդներ է սահմանում (ՖՈՏՈ)
Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի և հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի նորածին դստեր` Օլիմպիայի էջն Instagram–ում մեծ ճանաչում է սկսում վայելել։
19:40
20 Սեպտեմբերի 2017
Ուշադրություն` կեղծիք. ադրբեջանցիները Facebook-ում ստեղծել են Արման Աբովյանի ֆեյքը (ՖՈՏՈ)
Քաղաքական մեկնաբան Արման Աբովյանը զգուշացնում է Facebook–ում իր կեղծ էջի ստեղծման մասին։
15:42
20 Սեպտեմբերի 2017
Ինչպե՞ս դիմակայել վիրուսին. խորհուրդ է տալիս փորձագետը
Սուր–շնչառական վարակները կարող են տարբեր կերպ արտահայտվել։ Կա սուր–շնչառական վարակների աղիքային ձև, որը հայտնի է գիտությանը։
12:31
20 Սեպտեմբերի 2017
Անդրեյ Մալախովն ու Քսենիա Սոբչակը պարում են Արմենչիկի երգի ներքո (ՎԻԴԵՈ)
Մոսկվայում նախորդ հանգստյան օրերին տեղի է ունեցել Սամվել Կարապետյանի կրտսեր որդու` Կարենի և հայազգի Լիլիթի հարսանեկան արարողությունը։
11:28
20 Սեպտեմբերի 2017
Սամվել Կարապետյանի հարսը` Լիլիթը, ցուցադրել է հարսանեկան երկրորդ զգեստը (ՖՈՏՈ)
Հարսի շքեղ զգեստների հեղինակը լիբանանցի աշխարհահռչակ դիզայներ Zuhair Murad–ն է։–
18:37
19 Սեպտեմբերի 2017
Հայտնի է Երևանում Մորուքի առաջին փառատոնի անցկացման ամսաթիվը
Հայտնի է Երևանում Մորուքի առաջին փառատոնի` Մորուք fest–ի անցկացման ամսաթիվը։
17:16
19 Սեպտեմբերի 2017
Առաջինը «Yerevan Food Fest»–ը կհամախմբի իսկական գուրմանների
Ռեստորանային ուտեստների առաջին «Yerevan Food Fest» (by «Hartak») փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 21–23–ը։
17:04
18 Սեպտեմբերի 2017
Դերասան Նիկոլայ Կարաչենցովը շտապ հոսպիտալացվել է
Ռուսաստանցի դերասան Նիկոլայ Կարաչենցովը տեղափոխվել է Սկլիֆոսովսկու անվան ԳՀԻ նյարդավիրաբուժության բաժանամունք:
13:35
18 Սեպտեմբերի 2017
Zuhair Murad-ը` Սամվել Կարապետյանի հարսի մասին. «Չեմ կարողանում հագենալ մեր հիասքանչ արքայադստերը նայելուց» (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հարսի շքեղ զգեստի հեղինակը լիբանանցի աշխարհահռչակ դիզայներ Zuhair Murad–ն է:
20:43
17 Սեպտեմբերի 2017
5 հիվանդություններ, որոնք վախենում են սուրճից
Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե ինչ է ընդունակ անել ձեր օրգանիզմի հետ օրական 3 գավաթ սուրճը:
19:38
17 Սեպտեմբերի 2017
Մեծ տարիքում հայր դառնալը վտանգավոր է սերունդների համար
Գիտնականներն ուսումնասիրել են տարիքային փոփոխությունների ազդեցությունը սերունդների վերարտադրողականության վրա։
18:17
17 Սեպտեմբերի 2017
Կաթնաշոռով դիետա. ինչպես հասնել ցանկալի արդյունքի ընդամենը 3 օրում
Կաթնոշոռով դիետայի օգնությամբ կարելի է հասնել հիանալի արդյունքի շատ կարճ ժամկետում։