483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+1
Եղանակը Երևանում
Հայ
Ցանկացած մարդ կարող է ենթարկվել հոգեբանական ազդեցության կամ զոմբիացվել. փորձագետ
16:33
30 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Ցանկացած մարդ կարող է ենթարկվել հոգեբանական ազդեցության կամ զոմբիացվել, ուրբաթ լրագրողներին ասաց «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը։

«Չկա որևէ մարդ, որին հնարավոր չլինի զոմբիացնել կամ հոգեբանական ազդեցության ենթարկել, բացառությամբ այն մարդկանց, ովքեր գինովցած են», – ասաց Ամարյանը։

Նրա խոսքերով` կա հոգեբանական ազդեցության երկու տարբերակ։ «Առաջինը պսիխոտրոնիկայի մեթոդն է, որը ներառում է էլեկտրոմագնիսային ճառագայթում, ձայնային և վիզուալ ազդեցություն։ Ազդեցության երկրորդ մեթոդը հիմնված է նեյտրոլեզվաբանական ծրագրավորման վրա», – նշեց փորձագետը։

Ամարյանն ավելացրեց, որ Հայաստանում չկան հոգեբանության ոլորտի մասնագետներ, որոնք կզբաղվեին մարդկանց ապակոդավորմամբ։

Հոգեբան Սամվել Խուդոյանն իր հերթին նշեց, որ հոգեբանական ծրագրավորման դեպքում մարդու անձն ամբողջությամբ փոխվում է, և սովորական մեթոդներով դժվար է հաղթահարել այդ իրավիճակը։ Նրա խոսքերով` նման դեպքերում հաճախ կիրառում են հիպնոսը, որը կարող է օգնել մարդուն։

«Յուրաքանչյուր մարդ ապրում է իր կյանքը որոշակի ծրագրով` կենսաբանական, սոցիալական և այլն։ Եվ շատ հաճախ այդ ծրագրերի հիմքը դնում են հենց ծնողները, հատկապես վաղ մանկական հասակում, երբ տեղեկատվությունը հեշտությամբ «ներծծվում է» ենթագիտակցության մեջ», – նշեց Խուդոյանը։

Նրա խոսքերով` ցանկացած ապակառուցողական պաշտամունք ևս ունի որոշակի ծրագիր։

«Ցանկացած կառույց, որը զբաղվում է քարոզչությամբ, ազդում է մարդու վրա` առաջադրելով այս կամ այն ծրագիրը, որը հատուկ մշակված է մարդուն ապակառուցողական պաշտամունքում ներգրավելու համար։ Այս գործընթացը հաճախ տեղի է ունենում որոշակի երաժշտության ներքո, հատուկ աղոթքների, մարդուն տրանսի վիճակում ընկղմելու միջոցով», – նշեց հոգեբանը։

Նրա խոսքերով` բավականին դժվար է օգնել նման վիճակում գտնվող մարդկանց, քանի որ նրանք իրենք օգնության չեն դիմում, և որքան մեծ է մարդն, այնքան ավելի դժվար է ազդել նրա գիտակցության վրա։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:58
27 Մարտի 2017
Կադիրովը և Գալուստյանը Պուտինի աշխատասենյակի մոտ խոստացան «ՆԱՏՕ»-ի պատասխանում «հասնել գլխավորին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը, կոմիկ Միխայիլ Գալուստյանը և Comedy Club-ի ռեզիդենտ Դմիտրի Գրաչյովը հումորային մանրապատում են նկարահանել
11:08
27 Մարտի 2017
Հայաստանում մարտի վերջին անկայուն եղանակ է սպասվում
Հայաստանում մարտի վերջին օրերին անկայուն եղանակ է սպասվում։
17:52
26 Մարտի 2017
5 գործողություն, որ չարժե անել ուտելուց անմիջապես հետո
Մեզանից շատերն ապրում են ժամանակի մշտական պակասի պայմաններում, և դա չի կարող չազդել մեր օրվա վրա:
13:45
26 Մարտի 2017
ԱՄՆ-ում մահացել է աշխարհահռչակ Strangers in the night հիթի հեղինակներից մեկը՝ Ավո Ուվեզյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանրաճանաչ ջազմեն, Strangers in the night հիթի հեղինակներից մեկը, սիգար արտադրող ճանաչված AVO ընկերության հիմնադիր Ավո Ուվեզյանը մահացել է ԱՄՆ-ում 91 տարեկան հասակում:
17:47
25 Մարտի 2017
Ինչպե՞ս տարբերել իսկական չորամիրգը վնասակարից. մի քանի խորհուրդ
Իսկական չորամրգերը ոչնչով մշակված չեն և չորացվել են մաքուր օդին:
13:12
25 Մարտի 2017
Facebook Messenger–ում առաջիկա օրերին ռեակցիաների և tag-ի հնարավորություն կավելանա
Facebook–ը կրկին թարմացրել է իր մեսենջերը:
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։