486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-13
Եղանակը Երևանում
Հայ
Ամերիկայի հայկական համագումարի Հոգաբարձուների խորհրդի նախագահը կես միլիոն ԱՄՆ դոլարի է նվիրաբերելու Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի աշխատանքները խթանելու համար
15:38
30 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Ամերիկայի հայկական համագումարի  (ԱՀՀ) Հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանը կես միլիոն ԱՄՆ դոլարի է նվիրաբերելու Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի աշխատանքները խթանելու համար, հաղորդում են Ամերիկայի հայկական համագումարի  մամուլի ծառայությունից։

2015 թվականին համայն աշխարհի հայերը  հիշատակում են  1915թ. Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցը։ Այդ կապակցությամբ երկրում նախատեսված են տարատեսակ միջոցառումներ, ապրիլի 24–ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար հրավիրված են տարբեր երկրներ բարձրասըիճան պաշտոնյաներ։

Հաղորդագրության համաձայն`  Ամերիկայի հայկական համագումարն աշխատում է ամբողջ Միացյալ Նահանգներում մի քանի միջոցառումների պլանավորմամբ, ինչպես նաև աշխատում է առաջ մղել հայերի հիմնախնդիրները ԱՄՆ Կոնգրեսում:

«Հրայրի նվիրվածությունը և շարունակական աջակցությունը Համագումարի գործունեությանը իրապես ակնառու է և կօգնի մեզ հետագայում մեր աշխատանքի առաջխաղացմանը, հատկապես այս հույժ կարևոր 100-ամյա տարելիցի շրջանակներում»,- նշել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

1997թ.-ի Հրայրի տեսլականը և 1 մլն ԱՄՆ դոլարի ներդրումը նպաստեց Հայ ազգային ինստիտուտի (ՀԱԻ) ստեղծմանը, որը կարճ ժամանակում դարձավ Հայոց Ցեղասպանության ուսումնասիրման առաջատար ռեսուրսային կենտրոն և Համագումարի հետ կապված ազդեցիկ կառույց: Այսօր ՀԱԻ-ն` ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերի և հետազոտությունների լուսաբանման առաջատարն է: Միայն 2014թ.-ին ՀԱԻ կայքը ուներ ավելի քան 3 մլն դիտում: Պրն. Հովնանյանի առատաձեռն նվիրատվության մասին հայտարարվեց Համագումարի տարեսկզբի ընդունելությանը Ֆլորիդայի Բոկա Ռեյթոն քաղաքում և այս ամսվա սկզբին Համագումարի ամենայմա ամանորյա հավաքին Լոս Անջելեսում:

Ամերիկայի հայկական համագումարը  (ԱՀՀ) հիմնադրվել է 1972 թվականին  Վաշենգթոնում ոչպես հզոր հասարակական  ազգային կազմակերպություն, որը նպաստում է  Հայկական հարցի  արդարցի ընկալմանը և լուսաբանմանը

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:25
21 Հունվարի 2017
ԱՄՆ-ում շունը փրկել է տիրոջը ցրտահարությունից` շուրջ 20 ժամ նրա վրա պառկելով (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ԱՄՆ-ում ոսկեգույն ռետրիվեր ցեղատեսակի շունը կարողացել է փրկել իր տիրոջ կյանքը` շուրջ 24 ժամ նրա վրա պառկելով։
18:10
21 Հունվարի 2017
Իտալիայում կարապների պատկերով «կենդանի» որմնանկար է ստեղծվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Էրոն մականվամբ իտալացի գրաֆիտի նկարիչը Իտալիայի Սան Կլեմենտե քաղաքում ստեղծել է «կենդանի» որմնանկար, որտեղ պատկերել է կարապների երամ:
17:03
21 Հունվարի 2017
Մեծ Բրիտանիայում բորտուղեկցորդուհուն հեռացրել են աշխատանքից բուտերբրոդ ուտելու համար
EasyJet ընկերության բորտուղեկցորդուհին հեռացվել է աշխատանքից բեկոնով բուտերբրոդ գողանալու մասին ծառայողական քննության ավարտից հետո։
16:35
21 Հունվարի 2017
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո և ողջ գումարը վերադարձրել տիրոջը
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո, 15 հազար դոլար և 1,5 մլն ռուբլի ու ողջ գումարը վերադարձրել է տիրոջը։
14:56
19 Հունվարի 2017
Զգուշացում. այս օրերին հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ այսօր և վաղը հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն:
11:23
19 Հունվարի 2017
Մոսկվայաբնակ հայ գործարարի առևանգված դստերը գտել են Հայաստանում
Իրավապահները պարզել են Մոսկվայաբնակ հայ գործարարի 16–ամյա դստեր գտնվելու վայրը։
20:11
18 Հունվարի 2017
Երևանում նախօրեին եռյակ է ծնվել
Նախօրեին` հունվարի 17-ին, Երևանում եռյակ է ծնվել։
14:34
18 Հունվարի 2017
ՌԴ Կենտրոնական բանկը հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի
Ռուսաստանի Կենտրոնական բանկը 2017 թվականին հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի։
14:24
18 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանն արժանի է բանտի. Ժիրինովսկի
ՌԱԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին լրագրողների հետ զրույցում ասել է, որ ավտոմրցավազորդ Մառա Բաղդասարյանն արժանի է պատժի:
13:50
18 Հունվարի 2017
Մերձմոսկվայի հայ գործարարի դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ նախկին գործընկերը
Մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկի շրջանի հայ գործարարի տասնվեցամյա դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ հոր նախկին գործընկերը:
21:16
17 Հունվարի 2017
Գիտնականներ. հայհոյախոսությունը կապված է ազնվության հետ
Հոգեբանների միջազգային խումբը պարզել է, որ հաճախ հայհոյող մարդիկ ավելի ազնիվ են։
18:04
17 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է դստերը դատարանում
Սավյոլովի դատարանի նիստի ժամանակ Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է աղջկան: