484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+20
Եղանակը Երևանում
Հայ
Մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը 2014թ.–ին անկայուն է մնացել. Human Rights Watch–ի զեկույց
21:06
29 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը 2014թ.–ին շարունակում էր անկայուն մնալ, ասվում է Human Rights Watch կազմակերպության` մարդու իրավունքներին նվիրված զեկույցում։

Զեկույցի համաձայն` 2014 թվականին Հայաստանի իշխանությունները շարունակում էին միջամտել խաղաղ ցույցերին։

«Խնդիր են մնում կալանավորների նկատմամբ խոշտանգումները և բացասական վերաբերմունքը, դատաքննություններն անարդյունավետ են իրականացվում, նույնիսկ, երբ բաց են, շարունակվում են լրագրողների նկատմամբ ճնշումներն ու բռնությունները»,– ասվում է զեկույցում։

Զեկույցի հեղինակները նշում են, որ թեև Հայաստանում այլընտրանքային զինվորական ծառայություն ստեղծելը գովասանքի է արժանացել, սակայն բանակում լուրջ խախտումները շարունակվում են:

«Սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հետ կապված բռնություններն ու խտրականությունները Հայաստանում լուրջ խնդիր են մնում»,– ընդգծվում է զեկույցում:

Համաշխարհային զեկույց 2015–ը նվիրված է մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի տեսությանն ավելի քան 90 երկրներում։ Իր ներածական մասում Human Rights Watch–ի գործադիր տնօրեն Քենեթ Ռոթը խոսում է այն մասին, թե որքան անարդյունավետ կարող է լինել նախորդ տարվա իրադարձությունների հորձանուտում մի շարք կառավարությունների ընտրած մոտեցումը, երբ նրանք համարել են, թե իրավունքներն ու ազատությունները կարող են սպասել ավելի լավ ժամանակների։ 

Գլոբալ մարտահրավերներից մեկը, որոնք մղում են կառավարություններին մարդու իրավունքների հարցը երկրորդականների շարքում ընդգրկելուն, դարձել է «Իսլամական պետություն» (ավելի վաղ` Իրաքի և Լևանթի իսլամական պետություն) ծայրահեղական խմբավորման առաջխաղացումը, նշում է Human Rights Watch–ը։

Սակայն ԻՊ–ն ոչնչից չի ստեղծվել։ Դրա կայացման և զարգացման հարցում կարևոր դեր են խաղացել նաև այնպիսի գործոններ, ինչպիսիք են` անվտանգության վակուումը, որն առաջացել է Իրաք ամերիկյան ներխուժման հետևանքով, դավանաբանական թեքումն ու Իրաքի և Սիրիայի կառավարությունների կամայականությունը, ինչպես նաև անտարբերությունը, որով այդ ամենին վերաբերվում է միջազգային հանրությունը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
15:24
30 Ապրիլի 2017
Մթերքների 9 համադրություններ, որոնք ուժեղացնում են միմյանց օգտակար հատկությունները
Մեր առողջության գրավականը ճիշտ սովորություններն են:
20:41
29 Ապրիլի 2017
Իսլայելի գիտնականները ապացուցել են, որ առողջ սնունդ գոյություն չունի
Իսրայելի Վեյցմանի ինստիտուտը արտասովոր հետազոտություն է անցկացրել:
18:43
29 Ապրիլի 2017
Դիմակ դեմքի ծակոտիները մաքրելու և լավ տեսք հաղորդելու համար
Դիմակը հնարավոր է պատրաստել տնային պայմաններում:
11:27
29 Ապրիլի 2017
Յուրա Մովսիսյանը թիմակիցների համար «Խոստումը» ֆիլմի փակ դիտում է կազմակերպել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Յուրա Մովսիսյանն ամերիկյան ակումբի ֆուտբոլիստների և աշխատակիցների համար կազմակերպել է Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի փակ դիտում:
18:40
28 Ապրիլի 2017
Daily Mail. հայտնի է, թե ինչու է Քիմ Քարդաշյանը Instagram–ում զրկվել 100 հազար բաժանորդներից (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Instagram–ում հրապարակել է բիկինիով լուսանկարներ:
18:20
28 Ապրիլի 2017
Երթևեկի կազմակերպման փոփոխություն՝ Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում
Երթևեկության փոփոխություն կկատարավի Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում։
14:30
28 Ապրիլի 2017
Սերենա Ուիլյամսի հայ փեսացուն ներկայացրել է իր մանկության տարիների խոստովանությունը
Reddit ինտերնետ–ընկերության հայազգի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն Instagram–ում նամակ է հրապարակել:
21:02
26 Ապրիլի 2017
LA Times–ը պարզել է, թե ինչն է կապում Քարդաշյանին «Խոստումը» ֆիլմի հետ
Հոլիվուդում «Խոստումը» ֆիլմի պրեմիերային բոլորն ուշադրություն դարձրին Քիմ Քարդաշյանի նոր սանրվածքին և զգեստին:
15:38
26 Ապրիլի 2017
Երևանում աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով
21-ամյա աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով:

13:02
26 Ապրիլի 2017
Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
11:56
26 Ապրիլի 2017
Ողջ գիշեր կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը
Ողջ գիշեր միակողմանի կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը։
11:03
26 Ապրիլի 2017
Կարգավորիչը հայաստանյան շուկաներում ադրբեջանական արտադրության խնձորներ է հայտնաբերել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Երևանի և մարզերի թարմ պտուղ բանջարեղենի իրացման վայրերում արձանագրվել են ադրբեջանական  խնձորի իրացման դեպքեր: