478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+26
Եղանակը Երևանում
Հայ
Դերասան Վարդան Պետրոսյանը դատապարտվեց հինգ տարվա ազատազրկման
17:53
29 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հայտնի դերասան Վարդան Պետրոսյանին մեղավոր է ճանաչել մահվան ելքով ՃՏՊ–ում և դատապարտել նրան հինգ տարվա ազատազրկման։

Դերասանին զրկել են նաև վարորդական իրավունքից երկու տարով։ Պատիժը կրելու ժամկետի սկիզբը նշանակված է 2013 թվականի նոյեմբերի 6–ը։

2013 թվականի հոկտեմբերի 20–ին Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ Եղվարդ–Երևան ավտոճանապարհին կատարված ՃՏՊ–ի հետևանքով երկու մարդ զոհվել է, վեցը, այդ թվում` ինքը դերասանը, վնասվածքներ են ստացել։ Պետրոսյանը վիրահատվել է և դուրս գրվել հիվանդանոցից նոյեմբերի 3–ին։

ՃՏՊ–ի փաստով ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Հայաստանի ՔՕ 242–րդ հոդվածի 3–րդ մասով (երթևեկության կանոնների և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում, որն անզգուշությամբ երկու և ավելի մարդկանց մահվան պատճառ է դարձել), որը նախատեսում է չորսից տասը տարի ազատազրկում։

Պետական մեղադրող Արթուր Սարգսյանը հունվարի 16–ին պահանջել է դատապարտել Պետրոսյանին 6.5 տարվա ազատազրկման և երեք տարով զրկել վարորդական իրավունքից։

Վարդան Պետրոսյանը հայտնի է դարձել 80–ականների վերջին, երբ դրամատուրգ Վահրամ Սահակյանի հետ ստեղծել է «Ոզնիներ» թատրոն–ստուդիան։ 

90–ականներին դերասանը տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ շարունակել է իր ստեղծագործական գործունեությունը, մասնավորապես, Ռոբեր Օսեյնի «Մարինյի» թատրոնում։ Պետրոսյանի երգիծական բեմադրություններն արդիական թեմաներով Երևանում անշլագներով էին անցնում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:20
20 Հուլիսի 2017
Լևոն Արոնյանի կինը շարունակում է ասմունքել հայերեն (ՎԻԴԵՈ)
Արիանա Կաոիլին արդեն երկրորդ անգամ զարմացնում է Facebook–ի օգտատերերին հայոց լեզվի և գրականության իմացությամբ։
17:16
20 Հուլիսի 2017
Ամառային սննդակարգի հինգ ոսկե կանոնները
Ամռանը ճիշտ սնվելու և օրգանիզմին չվնասելու հարցը միշտ արդիական է ամռանը։
15:46
20 Հուլիսի 2017
Պետդուման չեղարկել է պարտադիր անվճար ուղեբեռի իրավունքը չվերադարձվող տոմսի պարագայում
ՌԴ Պետդուման վերջնական ընթարցմամբ ընդունել է օրենք, որը ոչ պարտադիր է դարձնում ուղեբեռի անվճար տեղափոխումը չվերադարձվող տոմսի պարագայում։
11:23
20 Հուլիսի 2017
«ԱՅԳ» հոգեբանական կենտրոնի ղեկավարը մահացավ. նրան դանակահարել էին
Այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է «ԱՅԳ» հոգեբանական կենտրոնի ղեկավար Ռուբեն Պողոսյանը։
16:07
19 Հուլիսի 2017
Լիոնի հայազգի քաղաքապետը բազմաթիվ կյանքեր է փրկել Արցախյան պատերազմի տարիներին
Լիոնի նորընտիր քաղաքապետ Գեորգ (Ժորժ) Քեփենեկյանը 1990-ականներին մի քանի անգամ եղել է Հայաստանում և Արցախում։
15:03
19 Հուլիսի 2017
Պուտինը կառավարության անդամներին պաղպաղակ է հյուրասիրել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամներին պաղպաղակ է հյուրասիրել։
14:03
19 Հուլիսի 2017
«Թումոյի» թիմը բրոնզե մեդալ է նվաճել FIRST Global ռոբոտաշինության օլիմպիադայում
Հայաստանը ներկայացնող «Թումո» տեխնոլոգիական կենտրոնի սաները երրորդ տեղն են զբաղեցերել FIRST Global ռոբոտաշինության օլիմպիադայում։
12:20
19 Հուլիսի 2017
Երևանի քաղաքապետարանը լուծում է գտել «կարմիր գծերում» կայանելու սակագների հարցում
Երևանում ավտոկայանատեղի վճարի համար SMS–ով գանձվող գումարի հնարավոր փոփոխությունը մտահոգություն էր առաջացրել հասարակության շրջանում։
19:08
18 Հուլիսի 2017
Հայերը հնարավորություն կստանան ուղիղ թռչել դեպի Իրանի գլխավոր հանգստավայրը
Քիշ կղզին, որը գտնվում է Պարսից ծոցում, Իրանի գլխավոր հանգստավայրերից է։
17:30
18 Հուլիսի 2017
Լոպիրյովան մեկնաբանել է Բասկովի հետ ամուսնության լուրը (ՎԻԴԵՈ)
Վիկտորիա Լոպիրյովան մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ նա ամուսնանում է Ռուսաստանի «ոսկե ձայն» Նիկոլայ Բասկովի հետ։  
13:01
18 Հուլիսի 2017
Անսպասելի շրջադարձ. Լոպիրյովան ամուսնանում է Բասկովի հետ (ՎԻԴԵՈ)
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովն անսպասելի գրառում է կատարել Instagram–ում։
11:00
18 Հուլիսի 2017
Հայազգի բժիշկ Ժորժ Քեփենեկյանը` Լիոնի քաղաքապետ
Ֆրանսահայ Ժորժ Քեփենեկյանն ընտրվել է ֆրանսիական Լիոնի քաղաքապետ։