480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+14
Եղանակը Երևանում
Հայ
ՄԻԵԴ-ը քննում է Շվեյցարիայի կառավարության բողոքը, որը վերաբերում է Հայոց ցեղասպանությունը ժխտելու մեջ մեղադրվող Փերինչեքի գործին
15:49
28 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սկսել է քննել Շվեյցարիայի կառավարության բողոքը, որը կապված է Թուրքիայի բանվորական կուսակցության առաջնորդ, ավելի վաղ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար դատապարտված Դողու Փերինչեքի նկատմամբ ՄԻԵԴ-ի կայացրած որոշման հետ:

Հայաստանը դատարանում ներկայացնում են հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունիի կինը` Ամալ Քլունին և Ջոֆրի Ռոբերտսոնը: Ստրասբուրգում է նաև Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

Շվեյցարիան բողոքարկել է Գերագույն պալատում ՄԻԵԴ-ի որոշումը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանության հրապարակային ժխտման գործով ռասայական խտրականության մեջ մեղադրվող Փերինչեքի իրավունքների խախտումը:

2007թ.–ին Լոզանի դատարանը Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնորդ Դոգու Փերինչեքին մեղավոր ճանաչեց ռասսայական խտրականության մեջ Հայոց ցեղասպանության հրապարակային ժխտման կապակցությամբ` պարտավորեցնելով նրան վճարել մի քանի տուգանք։ Սակայն ավելի ուշ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը համարեց դա Փերինչեքի իրավունքների խախտում։ Հայկական կազմակերպությունները պահանջում են բողոքարկել ՄԻԵԴ–ի որոշումը:

1915 թվականի հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է: Թուրքիան հերքում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները և չափազանց ցավագին է արձագանքում Արևմուտքի քննադատությանը հայոց ցեղասպանության հարցում:

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:28
22 Հունիսի 2017
Հաշմանդամի սայլակով աղջնակն ուղեկցել է Ռոնալդուին դաշտ դուրս գալիս (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ռուսաստան–Պորտուգալիա խաղի ժամանակ Ռոնալդուն խաղադաշտ է դուրս եկել 10–ամյա Պոլինայի ուղեկցությամբ:
13:11
22 Հունիսի 2017
Տավուշում քամին արմատախիլ է արել 30-40 տարվա ծառեր, նորատունկ այգիներ, ավերել ջերմոցներ ու բնակելի տներ
Պտղավանում քամին արմատախիլ է արել ծառեր, նորատունկ այգիներ, ավերել ջերմոցներ ու բնակելի տներ:
21:05
21 Հունիսի 2017
Խեղդվող «Հույսը» հրաշքով փրկվել է (ՎԻԴԵՈ)
Սեուլի կենդանաբանական այգու տեսախցիկներն արձանագրել են ջրավազանից փղիկի փրկության կադրեր։
16:40
21 Հունիսի 2017
Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը փոխնակ մայր են գտել. մանրամասներ
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը և ռեփեր Քանյե Ուեսթը պայմանագիր են կնքել մի կնոջ հետ, ով կդառնա իրենց երրորդ երեխայի փոխնակ մայրը:
15:49
21 Հունիսի 2017
Cumulonimbus կամ կարկտաբեր ամպերը բարձրությունից (ՎԻԴԵՈ)
Հայաստանի ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության բաժնի պետ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Facebook–ի իր էջում։
15:13
21 Հունիսի 2017
Beeline-ը և ՎՏԲ-Հայաստան Բանկը համատեղ բացառիկ պրոդուկտ են ներկայացնում
Beeline-ը ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ գործակցության շրջանակում թողարկում են ՀՀ շուկայում բացառիկ պրոդուկտ:  
13:35
21 Հունիսի 2017
Գարիկ Մարտիրոսյանն «անսպասելի» ֆոտոսեսիա է անցկացրել կնոջ հետ (ՖՈՏՈ)
Գարիկ Մարտիրոսյանը հայկական ազգային տարազներով ֆոտոսեսիայի է մասնակցել կնոջ հետ:  
11:10
21 Հունիսի 2017
Երթևեկի կազմակերպման փոփոխություն` Երևանի կենտրոնական փողոցներից մեկում (ՍԽԵՄԱ)
Հունիսի 22-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի կենտրոնական փողոցներից մեկում:
20:17
20 Հունիսի 2017
Ուրախ լուր. հնգյակից երկու փոքրիկներն արդեն կերակրվում են կաթի շշով
Հնգյակից կենդանի մնացած երկու աղջիկները դեռևս գտնվում են հիվանդանոցում։
19:29
20 Հունիսի 2017
Վլադիմիր Սպիվակովի դուստրն ամուսնացել է (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Սպիվակովի դուստրը` Տատյանան, ամուսնացել է իր սիրելիի` Թոմաս Մատալուի հետ։
17:31
20 Հունիսի 2017
Երթևեկի կազմակերպման փոփոխություն Երևանի կենտրոնում (ՍԽԵՄԱ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կիրականացվի Երևանի կենտրոնում` Խաչատուր Աբովյանի հրապարակում։
16:53
20 Հունիսի 2017
Տուլայի վթարից տուժած 15-ամյա ՀՀ քաղաքացին կվիրահատվի
ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը ԱԻՆ ներկայացուցիչը տեղեկություն է հաղորդել: