481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի առաջին տիկնոջ հիմնադրամը վճարել է գլխուղեղի ուռուցք ունեցող երեխայի վիրահատության ծախսերը
20:28
22 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը` Հոգաբարձուների խորհրդի նախագահ և ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի նախաձեռնությամբ, միջոցներ է տրամադրել, որոնք հարկավոր են երեք տարեկան Գոռի բուժման համար, ում մոտ բժիշկները գլխուղեղի ուռուցք են հայտնաբերել։ Այս մասին հաղորդվում է Facebook սոցցանցի էջում, որտեղ դրամահավաք էր կազմակերպվել` հիվանդ երեխային օգնելու համար։

«Շնորհավոր ծնունդդ, փոքրիկ զինվոր: Սիրելի հայրենակիցներ մենք պաշտոնապես հայտարարում ենք դրամահավաքի դադարեցում: Այսօր, իր ծննդյան օրը, կատարվեց Գոռի ամենացանկալի երազանքը: Այժմ փոքրիկն առանց օր կորցնելու կարող է մեկնել վիրահատության: Հենց ծննդյան օրը «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը, հոգաբարձուների խորհրդի նախագահ, առաջին տիկին Ռիտա Սարգսյանի նախաձեռնությամբ և հովանու ներքո, փոքրիկի հաշվեհամարին է փոխանցելու և ամբողջացնելու վիրահատության և բուժման համար անհրաժեշտ գումարը», – նշում են ակցիայի մասնակիցները։

Բացի այդ, հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել իր վրա վերցնել հետվիրահատական ընթացքի բոլոր բուժական ծախսերը։

Փոքրիկի ծնողները և հարազատները իրենց խորին շնորհակալությունն ու երախտագիտությունն են հայտնում բոլոր նրանց, ովքեր ընդառաջեցին և իրենց լուման ներդրեցին երեխայի կյանքը փրկելու համար:–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:14
26 Մայիսի 2017
Երևանում վրաերթի ենթարկված 4-ամյա տղան վիրահատվում է
Այսօր Երևանի Բագրատունյաց փողոցում բեռնատարի կողմից վրաերթի ենթարկված 4–ամյա փոքրիկը վիրահատվում է:
12:14
26 Մայիսի 2017
Ինքնաթիռում ծխելը` 9 տարվա ազատազրկման պատճառ
2015 թ-ին բրիտանացի Ջոն Կոկսը ինքնաթիռում հրդեհի պատճառ էր դարձել` ծխելով զուգարանում:
11:45
26 Մայիսի 2017
«Поедем, поедим!»–ն եկել է Հայաստան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսական НТВ հեռուստաալիքի  «Поедем, поедим!» հաղորդման թողարկումներից մեկը նվիրված կլինի Հայաստանին։

14:52
25 Մայիսի 2017
ggTaxi–ն առաջարկում է հաճախորդներին ակտիվացնել Heno պրոմոկոդն ու զեղչ ստանալ
ggTaxi–ն իր հաճախորդներին առաջարկում է ակտիվացնել Heno պրոմոկոդն և ուղևորափոխադրման համար 200 դրամ զեղչ ստանալ:
12:56
25 Մայիսի 2017
12 ժամ ջուր չի լինի Գյումրու որոշ շրջաններում
Գյումրիում վթարային ջրանջատում է նախատեսված։
10:15
25 Մայիսի 2017
ԱՄՆ–ի Միրթլ Բիչ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում գտնվող Միրթլ Բիչ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։
14:06
24 Մայիսի 2017
Քիմ Քարդաշյանի մայրն ու քույրը մրցակցում են Քիմի և Քանյեի երեխայի փոխնակ մայրը դառնալու իրավունքի համար (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Քիմը նշել է, որ նա և Քանյեն ցանկանում են երրորդ երեխան ունենալ, սակայն առողջական խնդիրների պատճառով Քիմն ինքը չի կարող կրել փոքրիկին:
11:54
24 Մայիսի 2017
5–ժամյա ջրանջատում է նախատեսված Նոր Նորքում
Վթարային ջրանջատում կիրականացվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։
10:59
24 Մայիսի 2017
Հայտնի են նոր մանրամասներ ՀՀ–ում վաճառված ադրբեջանական խնձորների իրական ծագման մասին
Ադրբեջանական ծագմամբ խնձորների թեման դեռևս չի փակվել:
19:14
23 Մայիսի 2017
Հայտնի է «Արաբկիր» ԲԿ–ում 2 տարեկան երեխայի մահվան պատճառը
Նախօրեին «Արաբկիր» ԲԿ–ում երկու տարեկան երեխա է մահացել։
17:10
23 Մայիսի 2017
Հայտնաբերվել է Հրազդանում նորածնի դին փողոցում թողած կինը. նա մանրամասներ է ներկայացրել
Հայտնաբերվել է Հրազդանում նորածնի դին փողոցում թողած կինը։