480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+27
Եղանակը Երևանում
Հայ
Լույս է տեսել Բացառիկ ցեղասպանագիտական ամսագրի երկրորդ համարը
16:16
22 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Լույս է տեսել բացառիկ ցեղասպանագիտական ամսագրի երկրորդ համարը։  

«Պարբերականը ոչ միայն հայ, այլ նաև միջազգային հեղինակների, գիտնականների և ցեղասպանագետների աշխատանքի արդյունք է»,– ամսագրի շնորհանդեսի ժամանակ հայտնեց Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը։

Ըստ նրա, երկրորդ համարը հրատարակվել է հայերեն և անգլերեն տարբերակներով (Journal of Genocide Studies)։

«Հաշվի առնելով Ցեղասպանության թեմայի նկատմամբ, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցի նախաշեմին աճող հետաքրքրությունն ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում որոշում է ընդունվել երկրորդ համարի թողարկման մասին»,– ասաց Մանուկյանը։

Ըստ նրա, Հայաստանը կարիք ուներ մի այսպիսի պարբերականի, որը Հայոց ցեղասպանության մասին նյութեր և գիտական հոդվածներ պարունակեր։

«Ամսագրում կան նյութեր ոչ միայն հայերեն, այլ նաև ֆրանսերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով»,– նշեց Մանուկյանը։

Թանգարան–ինստիտուտի փոխտնօրենը նշեց, որ Հայոց ցեղասպանության թեմայով հետաքրքրված ցանկացած ընթերցող հնարավորություն ունի գրելու և ներկայացնելու իր հոդվածը, և նրանից հետո, երբ դրա վերաբերյալ իրենց կարծիքը կհայտնեն բարձրակարգ մասնագետները, նյութեը կհրապարակվի ամսագրում։

«Շատ կարևոր է, որ ամսագրի վերաբերյալ բոլոր աշխատանքները թափանցիկ լինեն, և ցանկացած արտերկրացի կարող է անձամբ դրանում համոզվել` կարդալով հոդվածները»,– ասաց Մանուկյանը։

Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն իր հերթին նշեց, որ Ցեղասպանության ուսումնասիրությունների ամսագիրը լուրջ հայտ է հումանիտար գիտությունների և ցեղասպանագիտության ոլորտում։

«Հայաստանը հերթական անգամ աշխարհի առջև, միջազգային գիտական հանրության առջև կանգնում է իր այցեքարտով` ներկայացնելով անգլիալեզու ամսագիր»,– ասաց Դեմոյանը։

Թանգարանի ղեկավարությունն առաջիկայում մտադիր է անգլիալեզու տարբերակն ուղարկել աշխարհի տարբեր երկրներ։ Պարբերականում զետեղված են պատմական, իրավական, լեզվաբանական և այլ բնույթի նյութեր, մասնավորապես, «Ցեղասպանության ժխտումը որպես ռասսայականության ձև` միջազգային իրավական մոտեցումներ», «Դաժանության ռացիոնալիզացումը Հայոց ցեղասպանության տարիներին» և այլն։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:49
28 Հունիսի 2017
ԱՄՆ–ում 5–ամյա որդու սպանության մեջ մեղադրվող Արամազդ Անդրեսյանը, հնարավոր է, դատապարտվի 25 տարվա ազատազրկման (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հնգամյա որդու սպանության մեջ մեղադրվող Արամազդ Անդրեսյանն իրեն բավականին տարօրինակ է պահել Նևադա նահանգի դատարանի դահլիճում։
18:41
28 Հունիսի 2017
Շոգը չի խնայում ոչ մեկին. «եղանակային գուրու» Սուրենյանը ևս հանձնվում է
Վերջին մի քանի օրը Երևանում և Հայաստանի մարզերում հաստատվել է անոմալ շոգ եղանակ։
14:51
28 Հունիսի 2017
Ո՞ր մթերքներն են չափազանց անցանկալի շոգին. մեկնաբանում է գլխավոր ինֆեկցիոնիստը
Հայաստանն այն երկրներից է, որտեղ ամառային և ձմեռային ջերմաստիճանների տարբերությունը հասնում  է 65 աստիճանի:
13:01
28 Հունիսի 2017
Ինչ վտանգներ ունի սաստիկ շոգը. զգուշացնում է ԱՆ–ը
Ամառային եղանակը, մարդու օրգանիզմի վրա բարերար ազդեցության հետ մեկտեղ, կարող է նաև առաջացնել առողջական վիճակի տարաբնույթ խանգարումներ:
11:55
28 Հունիսի 2017
Ադրբեջանական ավիաուղիները սպառնացել են լուծել «հայկական ձևով հնդկահավի» հարցը
«Ադրբեջանական ավիաուղիները» պատրաստվում է դիմել «Աէրոֆլոտին» խնդրանքով։
20:17
26 Հունիսի 2017
Ամիչ կամ ով է պատրաստել հայկական ձևով հնդկահավը Բաքու մեկնող օդանավի ուղևորների համար
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշեց ավելի մանրամասն տեղեկանալ հայկական ավանդական խոհանոցի այս ճաշատեսակի մասին։
17:22
26 Հունիսի 2017
Սուրենյան. հուլիսն ուժեղ շոգերով է սկսվելու
Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է, որ հուլիսն ուժեղ շոգերով է սկսվելու։
15:13
26 Հունիսի 2017
Ծաղկամա՞ն, թե՞ գավաթ` վիճում են Գարիկն ու Հենրիխը (ՎԻԴԵՈ)
ՈՒՀԱ YouTube–ի ալիքում կարճ կատակ տեսանյութ է հրապարակվել` «Երալաշ»–ի ոճով։
13:59
26 Հունիսի 2017
Հազվագյուտ ալմաստն այսուհետ կկրի հայազգի լեգենդար հետախույզների անունը
Ռուսաստանում հազվագյուտ ալմաստն անվանակոչվել է ի պատիվ խորհրդային լեգենդար հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանների:
13:29
26 Հունիսի 2017
Facebook–ից լուսանկարներ ներբեռնելը շուտով կարգելվի
Facebook սոցցանցը կարող է արգելել լուսանկարների ներբեռնումը։
16:37
25 Հունիսի 2017
ՌԴ-ում հոգեբանությունը կարող է ընդգրկվել դպրոցական ծրագրում
Դպրոցական ծրագրում Ռուսաստանում մինչև 2020 թվականը կարող է հոգեբանություն ընդգրկվել: 
15:08
25 Հունիսի 2017
iOS–ում նոր էմոտիկոններ կհայտնվեն
Նոր էմոտիկոնները կարող են հայտնվել iOS–ի թարմացումներից մեկում։