478.38
-0.01
573.43
+2.18
8.23
-0.08
+29
Եղանակը Երևանում
Հայ
Քաջարանի հիվանդանոցում հեպատիտ C–ով վարակվելու իրավիճակը վերահսկվում է. Հայաստանի առողջապահության նախարարություն
14:54
22 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Քաջարանի հիվանդանոցում հիվանդների` հեպատիտ C–ով վարակվելու իրավիճակը վերահսկվում է, հինգշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։

Հունվարի սկզբին Քաջարանում բացահայտվել է քաղաքային հիվանդանոցում հիվանդների` հեպատիտ C–ով վարակվելու ութ դեպք։ Այդ կապակցությամբ ստեղծվել է Առողջապահության նախարարության հատուկ հանձնաժողով, որը ստուգումներ է անցկացրել բուժհաստատությունում օգտագործվող գործիքների ստերիլության, ինչպես նաև ինֆեկցիոն հիվանդությունների վերահսկման կանոնների և կանխարգելման վերաբերյալ։ Բոլոր վարակվածները բուժում կստանան պետպատվերի շրջանակում։

«Խուճապի առիթ չեմ տեսնում, հեպատիտ C–ն բուժվում է, և ժամանակակից բժշկությունն ունի այդ հնարավորությունը։ Այդ հիվանդությունը կարող է կյանքին սպառնալ միայն ուշ ախտորոշելու կամ պատշաճ բուժում չիրականացնելու դեպքում»,– ասաց Մուրադյանը։

Միաժամանակ նա նշեց, որ ներհիվանդանոցային ինֆեկցիաների խնդիրն արդիական է բոլոր երկրների համար և ԱՀԿ–ի տվյալներով, նույնիսկ զարգացած պետություններում այն 5-10 տոկոս է կազմում։

Միաժամանակ, նախարարն ընդգծեց, որ հայկական բուժհաստատությունների իրավիճակը նախարարության ուշադրության կենտրոնում է, իսկ տվյալ դեպքով հետաքրքրվել են նույնիսկ իրավապահ մարմինները։

Մուրադյանն ընդգծեց, որ անհրաժեշտ է միասնական հայեցակարգի ձևավորել և հիվանդանոցների նկատմամբ պարտադիր պահանջներ սահմանել։ Այդ պահանջները պետք է տարածվեն առանց բացառության բոլոր բժշկական հաստատությունների վրա։ 
 
«Այս պահին որոշ առանձին բժշկական հաստատություններում այդ պահանջները կարող են խախտվել, բայց բոլոր գործընթացները կիրականացվեն բաց և Առողջապահության նախարարության ամբողջական վերահսկողությամբ»,– ասաց Մուրադյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:16
19 Սեպտեմբերի 2017
Առաջինը «Yerevan Food Fest»–ը կհամախմբի իսկական գուրմանների
Ռեստորանային ուտեստների առաջին «Yerevan Food Fest» (by «Hartak») փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 21–23–ը։
17:04
18 Սեպտեմբերի 2017
Դերասան Նիկոլայ Կարաչենցովը շտապ հոսպիտալացվել է
Ռուսաստանցի դերասան Նիկոլայ Կարաչենցովը տեղափոխվել է Սկլիֆոսովսկու անվան ԳՀԻ նյարդավիրաբուժության բաժանամունք:
13:35
18 Սեպտեմբերի 2017
Zuhair Murad-ը` Սամվել Կարապետյանի հարսի մասին. «Չեմ կարողանում հագենալ մեր հիասքանչ արքայադստերը նայելուց» (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հարսի շքեղ զգեստի հեղինակը լիբանանցի աշխարհահռչակ դիզայներ Zuhair Murad–ն է:
20:43
17 Սեպտեմբերի 2017
5 հիվանդություններ, որոնք վախենում են սուրճից
Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե ինչ է ընդունակ անել ձեր օրգանիզմի հետ օրական 3 գավաթ սուրճը:
19:38
17 Սեպտեմբերի 2017
Մեծ տարիքում հայր դառնալը վտանգավոր է սերունդների համար
Գիտնականներն ուսումնասիրել են տարիքային փոփոխությունների ազդեցությունը սերունդների վերարտադրողականության վրա։
18:17
17 Սեպտեմբերի 2017
Կաթնաշոռով դիետա. ինչպես հասնել ցանկալի արդյունքի ընդամենը 3 օրում
Կաթնոշոռով դիետայի օգնությամբ կարելի է հասնել հիանալի արդյունքի շատ կարճ ժամկետում։
17:59
17 Սեպտեմբերի 2017
Կրիշտիանու Ռոնալդուն հրապարակել է երկվորյակների լուսանկարները (ՖՈՏՈ)
Այս տարվա հունիսին Կրիշտիանու Ռոնալդուն երկրորդ անգամ հայր է դարձել։
16:41
17 Սեպտեմբերի 2017
Ըմպելիք համեղ նիհարելու համար
Ներկայացնում ենք կիվիով համեղ ըմպելիք, որը նաև թույլ կտա ազատվել ավելորդ քաշից։
15:14
17 Սեպտեմբերի 2017
Լինել մայրիկի պես. նորածին Օլիմպիա Օհանյանը ցույց է տվել մկանները (ՖՈՏՈ)
Ալեքսիս Օհանյանի և Սերենա Ուիլյամսի նորածին դուստրը` Օլիմպիան, ունի իր մայրիկի պես սպորտային լինելու բոլոր նախադրյալները:
13:59
17 Սեպտեմբերի 2017
Լևոն Արոնյանն անսպասելի խոստովանություն է արել հարսանիքի նախաշեմին (ՎԻԴԵՈ)
Լևոն Արոնյանը անսպասելի խոստովանություն է արել հարսանիքի նախաշեմին։ Նա պատրաստվում է ամուսնանալ ֆիլիպինացի շախմատիստուհի Արիանա Կաոլիի հետ։
19:49
16 Սեպտեմբերի 2017
Հայկական խաշը` խումhարի դեմ պայքարի լավագույն միջոց
Խաշի մասին առաջին հիշատակումները հայտնվել են 1184 թվականին։
18:30
16 Սեպտեմբերի 2017
«Ապագայի հագուստը» մեծանում է երեխայի հետ միասին (ՎԻԴԵՈ)
Բրիտանացի դիզայները մշակել է առաձգական մանկական հագուստ, որը «մեծանում է» երեխայի հետ միասին։