481.32
+0.33
567.52
-1.39
8.41
+0.07
+4
Եղանակը Երևանում
Հայ
Փորձագետ. Հայաստանի դեմ, հավանաբար, հատուկ օպերացիաների շարք է սկսվել
17:47
21 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի դեմ, ամենայն հավանականությամբ, հատուկ օպերացիաների շարք է սկսվել, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Երևանի աշխարհաքաղաքական ակումբի խորհրդի նախագահ Արման Բոշյանը` մեկնաբանելով Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության հետ կապված իրավիճակը։

Հունվարի 12–ին Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102–րդ ռազմակայանը, վեց հոգանոց ընտանիք է սպանվել։ Միակ ողջ մնացածը վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը մահացել է հունվարի 19–ին։ Հանցագործության կատարման մեջ կասկածվում է ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, նա ձերբակալվել է երեքշաբթի և ինքնախոստովանական ցուցմունք է տվել։

Բոշյանի խոսքով, բազմաթիվ երկրների հատուկ ծառայություններն օգտագործում են զոմբիավորման տարբեր միջոցներ և տեխնոլոգիաներ հոգեմետ դեղամիջոցների կիրառմամբ, իսկ եթե դա հատուկ օպերացիա էր, նշանակում է, որ հատուկ ծառայություններն աշխատել են Պերմյակովի հետ շատ ավելի վաղ։ «Քննչական մարմինները պետք է դա պարզեն»,– ասաց Բոշյանը։

«Եթե կատարվածը հատուկ օպերացիա էր, այլ ոչ թե հոգեկան հիվանդի գործողնություններ, ապա դա նշանակում է, որ մեղադրյալը մենակ չէ գործել, այլ Հայաստանի դեմ հատուկ օպերացիաների շարք է սկսվել»,– նշեց Բոշյանը։

Փորձագետը նշեց, որ անհրաժեշտ է բացահայտել նրանց, ովքեր օժանդակել են այդ հանցագործության կատարմանը։

Նա ավելացրեց նաև, որ Գյումրիում կատարած հանցագործությունը քաղաքականացվում է։ «Տպավորություն է ստեղծվում, որ որոշ քաղաքական գործիչներ, պետական կառույցներ, ԶԼՄ–ներ չեն ուզում, որ հանցագործությունը բացահայտվի, որովհետև գործընթացը քաղաքական բնույթ է ստացել....»

«Նոր ծանր հետևանքներից խուսափելու համար պետք է դադարեցնել քաղաքականացումը»,– նշեց Բոշյանը։

«Ուսումնասիրելով տեղեկատվական դաշտը` նաև կարելի է տեսնել, որ որոշ քաղաքական ուժեր ողբերգությունն օգտագործել են իրենց ամբիցիաների բավարարման համար... Բոլորին պարզ է, թե կոնկրետ ով է ցանկանում, որ ռուսական զորքերը դուրս բերվեն Հայաստանից»,– ավելացրեց Բոշյանը։

Քայքայիչ աղանդների զոհերի վերականգնման կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանն իր հերթին նշեց, որ Գյումրիում կատարվածն ապացուցել է Հայաստանի անպաշտպան լինելը։

«Այն փաստը, որ Պերմյակովը ոտքով անցել է չորս կիլոմետր, և նրան ոչ ոք չի նկատել, շատ տարօրինակ է և հերթական անգամ ապացուցում է, որ երկրի անվտանգությունը «կաղում է»»,– նշեց Ամարյանը։

Ըստ նրա, Պերմյակովը մինչև հանցագործության կատարելը գտնվում էր Հայաստանի տարածքում ընդամենը 40 օր, և բացառվում է այն հավանականությունը, որ նա կարող էր այդքան մոտ շփվել ինչ–որ մեկի հետ մի ամբողջ ընտանիքից վրեժ լուծելու համար։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:21
16 Հոկտեմբերի 2017
2019 թ.–ի «գրին քարտի» խաղարկության հայտերի գրանցումը նորից է սկսվում
2019թ. խաղարկային վիզաների կամ գրին քարտի խաղարկության ծրագրով մասնակիցների գրանցումը սկսվում է նորից:
14:16
16 Հոկտեմբերի 2017
Facebook–ի արդյունավետության չափանիշները. ինչ ե՞նք գնահատում (ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ)
Դուք էջ ունեք Facebook սոցցանցում, բայց շփոթվում եք վիճակագրությունը նայելի՞ս։
12:26
16 Հոկտեմբերի 2017
Դիզայներ Նուռը` Ֆլորենցիայի բիենալեի գլխավոր մրցանակակիր (ՖՈՏՈ)
Հայտնի դիզայներ Նուռը (Արման Դավթյան) նվաճել է ժամանակակից արվեստի Ֆլորենցիայի բիենալեի գլխավոր մրցանակը:
11:28
16 Հոկտեմբերի 2017
Մահացել է «Կյանք ու կռիվ. 25 տարի անց» ֆիլմում նկարահանված դերասանը
Թատրոնի և կինոյի ռուս դերասան Դմիտրի Մարյանովն է մահացել կյանքի 48–րդ տարում։
11:13
16 Հոկտեմբերի 2017
«Սանտա Բարբարա» «ջիգարխանյանական ձևով» կամ ամուսինների խաչաձև դիմումները
Մի շարք հեռուստաալիքներ հայտնում են Արմեն Ջիգարխանյանի առևանգման մասին։
19:15
15 Հոկտեմբերի 2017
Տեսախցիկը ֆիքսել է որմզդեղնի և գայլի գոտեմարտը (ՎԻԴԵՈ)
Տեսանյութում երևում է, թե ինչպես է գայլը հարձակվում ծանծաղուտում կանգնած որմզդեղնի վրա` կծելով ոտքը։
18:07
15 Հոկտեմբերի 2017
Գեղեցկությունից «տուժող» անգլուհին նյարդայնացրել է օգտատերերին (ՎԻԴԵՈ)
Կինը դժգոհել է, որ տղամարդիկ իրեն չափից շատ են ուշադրություն դարձնում։
16:40
15 Հոկտեմբերի 2017
Ի՞նչ է տեղի ունենում մեր օրգանիզմում դիետայի ժամանակ
Ի՞նչ է տեղի ունենում մեզ հետ դիետայի ժամանակ։
11:00
15 Հոկտեմբերի 2017
Լևոն Արոնյան. շախմատը դարձավ իմ վանքը, երբ հասկացա, որ ծնվել եմ ինչ-որ նպատակի համար (ՎԻԴԵՈ)
Հայ գրոսմայստեր, շախմատի աշխարհի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյանը բացառիկ հարցազրույց է տվել Հանրային ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյանին:
21:00
14 Հոկտեմբերի 2017
Ճարպակալումը բուժելու նոր մեթոդ է բացահայտվել
Բացահայտվել է ավելորդ քաշից ազատվելու նոր մեթոդ։
18:37
14 Հոկտեմբերի 2017
Բուսակերների` ՌԴ-ում առաջին բնակելի համալիրը կհայտնվի Պետերբուրգում
Այդ համալիրում բնակարան գնելու իրավունք ամեն մեկը չի ունենա:
14:43
14 Հոկտեմբերի 2017
Նույնիսկ 1արմավը կարող է անսպասելի փոփոխություններ առաջացնել օրգանիզմում
Արմավը հիանալի պտուղ է, որին զարմանահրաշ հատկություններ են վերագրվում: