486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-7
Եղանակը Երևանում
Հայ
Շվեդական օգնության միջոցները ծախսվել են վրացական հեռուստատեսային շոուների վրա. ԶԼՄ
21:43
20 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Շվեդական միլիոնավոր գումարները Վրաստանում ծախսվել են ԵՄ–ի և ՆԱՏՕ–ին անդամակցելու մասին հեռուստատեսային քաղաքական շոուների, ռադիոծրագրերի և հեռուստածրագրերի վրա, այդ միջոցները տրամադրվել են Շվեդիայի զարգացման ոլորտում միջազգային համագործակցության վարչությանը (Սիդ) աղքատության դեմ պայքարելու և ժողովրդավարությունը զարգացնելու համար։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին երեքշաբթի տեղեկացրել է «Աֆտոնբլադետ» շվեդական թերթը, որը վերլուծել է այն, թե կոնկրետ ինչպես են օգտագործվել Վրաստանի օգնության ծրագրերին հատկացված պետական միջոցները։

Ինչպես հայտնի է դարձել թերթին, 95 մլն շվեդական կրոնը, որը նախատեսված է եղել օգնության համար, հայտնվել են Վրաստանում գործող ամերիկյան կազմակերպությունների տնօրինության ներքո։ Սիդի միջոցները, գրում է Աֆտոնբլադետը, օգտագործվել են նաև ամերիկյան կազմակերպությունների ղեկավարների աշխատավարձերը վճարելու, գործուղման ծախսերը և Վաշինգտոն կատարած ավիաթռիչքների ծախսերը հոգալու համար։

2007թ.–ից Սիդը համագործակցության պայմանագիր ունի երեք ամերիկյան կազմակերպության հետ, որոնք Վրաստանում տարբեր նախագծեր են ֆինանսավորում։ Այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են`National Democratic Institute–ը (NDI), Eurasia Foundation–ը (EF) և նրա «դուստրը»` Eurasia Partnership Foundation–ը (EPF) այսօրվա դրությամբ Սիդից ստացել են ընդհանուր առմամբ 95 մլն կրոն։ Աֆտոնբլադետը պարզաբանում է, որ նշված երեք կազմակերպությունները ֆինանսավորվում են USAID ամերիկյան գործակալության կողմից, ինչպես նաև` մասնավոր կապիտալի նվիրատվություններով, և աջակցություն ցուցաբերողների թվում զգալի տեղ է զբաղեցնում Chevron նավթային ընկերությունը։

Ինչպես գրում է Աֆտոնբլադետը, 2011–2013թթ.–ին Սիդի գումարները օգտագործվել են նաև Վրաստանի պետական հեռուստատեսության ծրագրերը ֆինանսավորելու համար, ծրագրերը նվիրված են եղել այն հարցին, թե ինչու Վրաստանը պետք է ընդգրկվի ԵՄ–ի կազմում։

Վրաստանի կառավարության անանուն զրուցակիցներից մեկը թերթի թղթակցի հետ զրույցում զարմացել է` տեսնելով տվյալները։

«Դուք երևի ինչ–որ բան այնպես չեք հասկացել։ Դուք համոզվա՞ծ եք,  որ փողերը ստացել է Պետական հեռուստատեսությունը։ Դա հակասում է մեր օրենքներին», – ասել է Աֆտոնբլադետի զրուցակիցը։

Սիդի բաժիններից մեկ ղեկավար Լենա Ինգելստամը, Աֆտոնբլադետին տված հարցազրույցում մեկնաբանելով լրագրողների վերլուծության արդյունքները, նշել է, որ «օգնությունը բավականին համարժեք է գնահատվել»։

Շվեդիայի կառավարությունում, մեկնաբանելով թերթի տվյալները, ասել են, որ մտադիր են հանդիպել Սիդի ներկայացուցիչների հետ և քննարկել այդ թեման։

Աջակցության ծրագրերի հարցով Շվեդիայի և Վրաստանի միջև համագործակցությունը սկսվել է 1994թ.–ին, և ծրագրերի ամենամյա գումարը գնահատվում է 100 մլն շվեդական կրոն։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:00
20 Փետրվարի 2017
Հայտնի են մանրամասներ Արմավիրում դպրոցականների թունավորման դեպքով
Այսօր Արմավիրի մարզի Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցից 9 աշակերտ թունավորման ախտանիշներով տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն։
10:55
20 Փետրվարի 2017
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 10–15 աստիճանով
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ։
22:08
19 Փետրվարի 2017
Ահաբեկիչների ստեղծած վիրուսները կարող են սպանել 30 մլն մարդ
Ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է համաշխարհային առաջնորդներին:
19:13
19 Փետրվարի 2017
Սմուզի արքայանարնջով և բանանով` համեղ և օգտակար
Ձմռան վերջը և գարնան սկիզբը համարվում է ավիտամինոզի ժամանակաշրջան:
15:11
19 Փետրվարի 2017
Հինգ սուպերմթերքներ սրտի և անոթների համար
Գրիպի սեզոնից հետո հատկապես կարևոր է պահպանել և պաշտպանել մեր օրգանիզմի  «շարժիչի» աշխատանքը:
19:25
18 Փետրվարի 2017
Գիտնականները բացահայտել են D վիտամինի անսպասելի հատկությունը
Բժիշկների միջազգային կոլեկտիվը հայտնաբերել է D վիտամինի նոր հատկություններ։
18:35
18 Փետրվարի 2017
Ինչու՞ են բժիշկները կրում կանաչ և կապույտ համազգեստ
Համազգեստը կարող է լինել կանաչ կամ կապույտ, բայց ոչ սպիտակ։ Պարզվում է, որ նման փոքր մանրուքից կարող է կախված լինել վիրահատության ընթացքն ու հաջողությունը:
12:33
16 Փետրվարի 2017
ԱՆ. Մոսկվա–Երևան ավտոբուսի վթարից տուժածներից մեկի վիճակը ծանր է, մյուսինը` միջին ծանրության
Մոսկվա–Երևան երթուղու ավտոբուսի վթարից տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։
11:04
16 Փետրվարի 2017
Հայաստանում օդի ջերմաստիճանի տարբերությունը, 2016 թ.–ի փետրվարի համեմատ, շուրջ 30 աստիճան է
Անցած տարի այս օրը ցերեկը Երևանում +16...+17 աստիճան էր, իսկ այսօր գիշերը Երևանի ցածրադիր գոտում ջերմաստիճանը նվազեց մինչև -18....-19 աստիճան։
10:15
15 Փետրվարի 2017
Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 8–10 աստիճանով
Հանրապետության տարածքում սպասվում է ջերմաստիճանի նվազում։
18:23
14 Փետրվարի 2017
Դատապարտյալն աղջկա ինտիմ լուսանկարները չհրապարակելու դիմաց գումար է պահանջել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հանցագործի մտադրությունը փոխվել է, ու նա հեռախոսի փոխարեն փող է ուզել, տուժողն էլ դիմել է ոստիկանութուն։
14:57
14 Փետրվարի 2017
Գարիկ Մարտիրոսյանի կինն անակնկալ է մատուցել ամուսնուն ծննդյան օրվա առթիվ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Comedy Club-ի հանրաճանաչ ռեզիդենտ Գարիկ Մարտիրոսյանն իր ծննդյան օրվա կապակցությամբ անակնկալ նվեր է ստացել կնոջից` Ժաննա Լևինա-Մարտիրոսյանից: