484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում անցկացվեց «Մեկ դար տևող ցեղասպանություն. Բաքվի սև հունվարը» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը
16:53
20 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Երեքշաբթի Երևանում անցկացվեց «Մեկ դար տևող ցեղասպանություն. Բաքվի սև հունվարը» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը։

Ֆիլմը ստեղծվել է «Սովորական ցեղասպանություն» նախագծի շրջանակում և նվիրված է Բաքվում իրականացված հայերի ջարդերի 25–րդ տարելիցին։

Ինչպես հայտարարեց ֆիլմի ռեժիսոր, ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակական կապերի կենտրոնի «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը, ֆիլմի համար հիմք են ծառայել Բաքվի փախստականների հետ հարցազրույցները, որոնք նախագծի նկարահանող խումբն անցկացրել է ԱՄՆ–ում։

Նրա խոսքով` ֆիլմում օգտագործված է այդ հարցազրույցների և հիշողությունների միայն փոքր մասը, սակայն վկայություններն ամբողջովին կհրապարակվեն այս տարվա ամռանը առանձին ժողովածուի տեսքով։

«Ֆիլմի կոնցեպտուալ գաղափարը 20–րդ դարի սկզբում Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունների և 1980–1990–ականներին Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում հայերի հետ տեղի ունեցած իրադարձությունների անբաժանելի կապն է», – ասաց նա։

Գրիգորյանն ընդգծեց, որ Արևմտյան Հայաստանում հալածանքների ենթարկված նախնիների մասին փախստականների հիշողությունները վկայում են, որ Ադրբեջանը թուրքական քաղաքականության հետնորդն է, այդ հիշողությունները վկայում են նաև հայ ժողովրդի նկատմամբ կիրառված ցեղասպանության շարունակականության մասին։

«Փախստականների պատմությունները բացահայտում են նաև Բաքվի` մինչև օրս անհայտ մնացած ջարդերի մանրամասները։ Նրանց վկայությունները վերացնում են բոլոր կասկածները, որ  Բաքվի 250 հազար հայերի նկատմամբ իրականացված բռնությունն ու սպանությունները սկսվել են Սումգայիթի իրադարձություններից անմիջապես հետո` գագաթնակետին հասնելով 1990թ.–ի հունվարին», – նշեց նա։

Գրիգորյանն ընդգծեց, որ Հայաստանն առաջին անգամ է նման նախագիծ իրականացնում պետական մակարդակով։

«Այս նախագծի նպատակն է պատմության համար պահպանել ականատեսների վկայությունները, ովքեր անցել են ցեղասպանության դժոխքի միջով և օտար երկրում նոր կյանք սկսելու ուժ են գտել իրենց մեջ։ Հիմա ԱՄՆ–ում բնակվում է ավելի քան 55 հազար հայ, որոնցից շատերը միայն ջարդերից հետո են իրենց մեջ բացահայտել հայկական ինքնությունը` այսօր դառնալով ԱՄՆ–ի հայկական համայնքների ակտիվ անդամներ», – ասաց նա։

Գրիգորյանը նաև տեղեկացրեց, որ ֆիլմն արդեն թարգմանվել է ռուսերեն և անգլերեն, ինչպես նաև նախատեսվում է թարգմանել այն այլ լեզուներով։ Բաքվում հայերի ջարդերի 25–րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում ֆիլմը կցուցադրվի ԱՄՆ–ի մի շարք քաղաքներում։

Ֆիլմի սցենարի հեղինակներն են Մարինա Գրիգորյանն ու Լարիսա Ալավերդյանը։

«Մեկ դար տևող ցեղասպանություն. Բաքվի սև հունվարը» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա երեքշաբթի երեկոյան «Արմենիա» հեռուստաալիքով։

«Սովորական ցեղասպանություն» նախագիծն իրականացվում է 2009թ.–ից ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակական կապերի կենտրոնի նախաձեռնությամբ։ Նախագծի շրջանակում արդեն ստեղծվել է 5 վավերագրական ֆիլմ, հրատարակվել են գրքեր տարբեր լեզուներով, մշակվել է կայք և պատրաստվել են տարբեր տեղեկատվական ու քարոզչական նյութեր։

1988թ. փետրվարի 26-29-ը, Ադրբեջանի իշխանությունների փաստացի աջակցությամբ և ԽՍՀՄ ղեկավարության լռակյաց թողտվությամբ, հայաբնակ Սումգայիթ (Ադրբեջանական ԽՍՀ) քաղաքում տեղի ունեցան հայերի զանգվածային կոտորածներ, որոնց ընթացքում, պաշտոնական տվյալներով, սպանվել է 32 և վիրավորվել հարյուրավոր հայեր։ Մի քանի օրվա ընթացքում Սումգայիթի 14 հազար հայ բնակիչները լքեցին քաղաքը։ Հայերի ջարդերը շարունակվեցին Ադրբեջանի այլ քաղաքներում, մասնավորապես՝ 1990 թ.-ի հունվարին Բաքվում:

Բաքվի հայկական ջարդերը սկսվել էին 1990թ. հունվարի 13-ին ու շարունակվել 7 օր: Հայաթափության նպատակաուղղված քաղաքականության արդյունքում այնտեղ բնակվող 300 հազար հայերից գրեթե բոլորը լքեցին քաղաքը: Ըստ Human Rights Watch-ի զեկուցող Ռոբերտ Քուշենի, «ջարդերը տարերային չէին, քանի ջարդարարներն ունեին հայերի ցուցակներն ու հասցեները»: Ջարդերը շարունակվեցին այնքան ժամանակ, մինչև Բաքու մտավ խորհրդային զորքը:-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
22:01
30 Ապրիլի 2017
Եղանակն անակնկալ կմատուցի Հայաստանի բնակիչներին մայիսի 1–ին
Օդերևութաբաններն անակնկալ են խոստանում Հայաստանի բնակիչներին երկուշաբթի` մայիսի 1–ին:
19:37
30 Ապրիլի 2017
Ինչպե՞ս ազատվել գիրանալու գենետիկական նախահակումից
Գիտնականների միջազգային խումբը պարզել է, թե ինչպես կարելի է նվազեցնել մարդու գիրանալու նախահակումը:
15:24
30 Ապրիլի 2017
Մթերքների 9 համադրություններ, որոնք ուժեղացնում են միմյանց օգտակար հատկությունները
Մեր առողջության գրավականը ճիշտ սովորություններն են:
20:41
29 Ապրիլի 2017
Իսլայելի գիտնականները ապացուցել են, որ առողջ սնունդ գոյություն չունի
Իսրայելի Վեյցմանի ինստիտուտը արտասովոր հետազոտություն է անցկացրել:
18:43
29 Ապրիլի 2017
Դիմակ դեմքի ծակոտիները մաքրելու և լավ տեսք հաղորդելու համար
Դիմակը հնարավոր է պատրաստել տնային պայմաններում:
11:27
29 Ապրիլի 2017
Յուրա Մովսիսյանը թիմակիցների համար «Խոստումը» ֆիլմի փակ դիտում է կազմակերպել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Յուրա Մովսիսյանն ամերիկյան ակումբի ֆուտբոլիստների և աշխատակիցների համար կազմակերպել է Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի փակ դիտում:
18:40
28 Ապրիլի 2017
Daily Mail. հայտնի է, թե ինչու է Քիմ Քարդաշյանը Instagram–ում զրկվել 100 հազար բաժանորդներից (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Instagram–ում հրապարակել է բիկինիով լուսանկարներ:
18:20
28 Ապրիլի 2017
Երթևեկի կազմակերպման փոփոխություն՝ Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում
Երթևեկության փոփոխություն կկատարավի Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում։
14:30
28 Ապրիլի 2017
Սերենա Ուիլյամսի հայ փեսացուն ներկայացրել է իր մանկության տարիների խոստովանությունը
Reddit ինտերնետ–ընկերության հայազգի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն Instagram–ում նամակ է հրապարակել:
21:02
26 Ապրիլի 2017
LA Times–ը պարզել է, թե ինչն է կապում Քարդաշյանին «Խոստումը» ֆիլմի հետ
Հոլիվուդում «Խոստումը» ֆիլմի պրեմիերային բոլորն ուշադրություն դարձրին Քիմ Քարդաշյանի նոր սանրվածքին և զգեստին:
15:38
26 Ապրիլի 2017
Երևանում աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով
21-ամյա աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով:

13:02
26 Ապրիլի 2017
Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: